Ադամ Դեվիդ Լալլանա (անգլ.՝ Adam David Lallana, մայիսի 10, 1988(1988-05-10)[2][3], Սենթ Օլբանս, Հարթֆորշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան։

Ադամ Լալլանա
անգլ.՝ Adam Lallana
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Ադամ Դեվիդ Լալլանա
Քաղաքացիությունը Անգլիա Անգլիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 1, 1988 (35 տարեկան)
Ծննդավայր Սենտ-Օլբանս, Անգլիա
Հասակ 172 սմ[1]
Քաշ 73 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Անգլիա Լիվերպուլ
Համար 20
Պատանեկան կարիերա
ԱնգլիաԲորմունտ
2000-2006 Անգլիա Սաութհեմփթոն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2014 Անգլիա Սաութհեմփթոն 235 (48)
2007   Անգլիա Բորմունտ 3 (0)
2014-մ.հ Անգլիա Լիվերպուլ 88 (17)
Ազգային հավաքական
2006 Անգլիա Անգլիա Մ18 2 (1)
2006 Անգլիա Անգլիա Մ19 2 (0)
2008 Անգլիա Անգլիա Մ21 1 (0)
2013-մ.հ Անգլիա Անգլիա 33 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Հունվար 10, 2015:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Նոյեմբեր 20, 2014

Ակումբային կարիերա խմբագրել

Ֆուտբոլ խաղալ սկսել է «Բորնմուտի» ակադեմիայում։ 12 տարեկան հասակում տեղափոխվել է «Սաութհեմփթոնի[4]» երիտասարդական ակադեմիա՝ 3000£-ի դիմաց։

2006 թվականի օգոստոսի 23-ին իր դեբյուտն է նշել թիմի հիմնական կազմում՝ Ֆուտբոլային Լիգայի խաղարկությունում՝ «Յովիլ Թաունի»[5] դեմ խաղում։ 2007 թվականի հոկտեմբերի 9-ին Ադամը վարձավճարով տեղափոխվեց «Բորնմուտ»՝ 1 ամիս ժամկետով։ 2008 թվականի ապրիլի 28-ին Լալլանան դարձավ պրոֆեսիոնալ կարիերայում իր առաջին գոլի հեղինակը՝ գրավելով «Վեսթ Բրոմվիչի»[6] դարպասը։

2008/09 մրցաշրջանում դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ։ 2008 թվականի օգոստոսի 29-ին «սրբերի[7]» հետ կնքել է եռամյա պայմանագիր։

2009/10 մրցաշրջանում դարձել է 20 գոլի հեղինակ՝ բոլոր մրցաշարերում՝ դառնալով «Սաութհեմփթոնի» երկրորդ կիսապաշտպանը, ով դարձել է 20 և ավել գոլի հեղինակ՝ 1 մրցաշրջանում։

2011 թվականի հունվարի 7-ին «Սաութհեմփթոնի» հետ կնքել է նոր պայմանագիր՝ մինչև 2015 թվականի[8] ամառը։ 2010/11 մրցաշրջանում ընդգրկվել է Առաջին Ֆուտբոլային Լիգայի խորհրդանշական հավաքականում։

2011/12 մրցաշրջանում օգնել է «Սաութհեմփթոնին» դուրս գալ Պրեմիեր Լիգա՝ առաջնությունում դառնալով 11 գոլի հեղինակ։ Օգոստոսի 19-ին դեբյուտն է նշել Անգլիայի Պրեմիեր Լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի[9]» դեմ խաղում, որում աչքի է ընկել գոլային փոխանցումով։

2014 թվականի հուլիսի 1-ին տեղափոխվել է «Լիվերպուլ[10] »։ Գործարքի արժեքը կազմել է 25 միլիոն ֆունտ ստերլինգ[11]։

Միջազգային կարիերա խմբագրել

Լալլանան հանդես է եկել Անգլիայի Մ18, Մ19 և Մ21 տարեկանների հավաքականում։ 2012 թվականի սեպտեմբերի 10-ին առաջին անգամ հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական՝ 2014 թվականի Աշխարհի առաջնության նախընտրական փուլի՝ Ուկրաինայի հավաքականի դեմ խաղին[12]։

Նվաճումներ խմբագրել

  Սաութհեմփթոն խմբագրել

Անհատական խմբագրել

  • Պրեմիեր Լիգայի տարվա խորհրդանշական հավաքական. 2013-14
  • Չեմպիոնշիպի տարվա խորհրդանշական հավաքական. 2011-12
  • Առաջին ֆուտբոլային լիգայի խորհրդանշական հավաքական. 2010-11
  • Ֆուտբոլային մենեջերի դարի խորհրդանշական հավաքական. 2015
  • Անգլիայի տարվա լավագույն ֆուտբոլիստ. 2016

Վիճակագրություն խմբագրել

2017 թվականի մայիսի 21-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Լիգայի գավաթ Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սաութհեմպտոն 2006–07 Չեմպիոնշիպ 1 0 0 0 1 0 0 0 2 0
2007–08 Չեմպիոնշիպ 5 1 0 0 0 0 5 1
2008–09 Չեմպիոնշիպ 40 1 0 0 3 1 43 2
2009–10 Առաջին Լիգա 44 15 5 1 2 2 5 2 56 20
2010–11 Առաջին Լիգա 36 8 3 2 2 1 0 0 41 11
2011–12 Չեմպիոնշիպ 41 11 2 1 3 1 46 13
2012–13 Պրեմիեր Լիգա 30 3 0 0 0 0 30 3
2013–14 Պրեմիեր Լիգա 38 9 3 1 1 0 42 10
Ընդհանուր 235 48 13 5 12 5 5 2 265 60
Բորնմութ 2007–08 Առաջին Լիգա 3 0 1 0 4 0
Լիվերպուլ 2014–15 Պրեմիեր Լիգա 27 5 4 1 4 0 6 0 41 6
2015–16 Պրեմիեր Լիգա 30 4 0 0 6 0 13 3 49 7
2016–17 Պրեմիեր Լիգա 31 8 1 0 3 0 35 8
Ընդհանուր 88 17 5 1 13 0 19 3 125 21
Կարիերայի ընդհանուր 326 65 18 6 25 5 25 5 394 81

Միջազգային խմբագրել

2017 թվականի հունիսի 13-ի դրությամբ

Անգլիայի հավաքական
Տարի Խաղեր Գոլեր
2013 2 0
2014 11 0
2015 6 0
2016 10 3
2017 4 0
Ընդհանուր 33 3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Squad Profiles. Adam Lallana» (անգլերեն). liverpoolfc.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Bank on Adam» (անգլերեն). Bournemouth Echo. 2008 թ․ դեկտեմբերի 11.
  5. «Report: Southampton v Yeovil Town» (անգլերեն). ESPN. 2006 թ․ օգոստոսի 23.(չաշխատող հղում)
  6. «West Brom 1–1 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ ապրիլի 28.
  7. Սաութհեմփթոնին այլ կերպ անվանում են «սրբեր»
  8. «Midfielder Signs Long Term Deal» (անգլերեն). SaintsFC.co.uk. 2011 թ․ հունվարի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  9. «Man City 3-2 Southampton» (անգլերեն). BBC Sport. 2012 թ․ օգոստոսի 19.
  10. «Liverpool complete Lallana deal» (անգլերեն). LiverpoolFC.com. 2014 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  11. «Adam Lallana: Liverpool sign Southampton captain for £25m» (անգլերեն). BBC Sport. 2014 թ․ հուլիսի 1.
  12. «Shock England call for trio» (անգլերեն). Sky Sports. 2012 թ․ սեպտեմբերի 10.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Լալլանա» հոդվածին։