«Ադամի արարումը» (իտալ.՝ La creazione di Adamo), գեղանկարիչ Միքելանջելոյի ֆրեսկոն, որը ստեղծվել է մոտավորապես 1511 թվականին։

Ադամի արարումը
La creazione di Adamo
տեսակֆրեսկո
նկարիչՄիքելանջելո
տարի1511
բարձրություն280 ± 1 սանտիմետր
լայնություն570 ± 1 սանտիմետր
ուղղությունԲարձր վերածնունդ
ժանրհոգևոր արվեստ
նյութֆրեսկո
գտնվում էՍիքստինյան կապելլա
հավաքածուՎատիկանի թանգարաններ
քաղաքՎատիկան
մասն էՍիքստինյան կապելլայի առաստաղ
https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/1genesis/6adam/06_3ce6.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/4ceilin2.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/1genesis/6adam/06_3ce6a.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/1genesis/6adam/06_3ce6b.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/1genesis/6adam/06_3ce6c.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/1genesis/6adam/06_3ce6d.html, https://www.wga.hu/html/m/michelan/3sistina/1genesis/6adam/06_3ce6e.html կայք
Ծանոթագրություններ
 Sistine Chapel ceiling - Creation of Adam Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Ֆրեսկոն համարվում է Սիքստինյան կապելլայի առաստաղի ինը ստեղծագործություններից չորրորդը, որը նվիրված է Ծննդոցի մարդու ստեղծման թեմային։ Որմնանկարում ցուցադրվում է այս դրվագը.

  Եվ Աստված արարեց մարդուն։
- Ծննդոց. 1:27
 
 
Դետալ որմնանկարից

«Ադամի արարումը» Սիքստինյան կապելլայի առաստաղի ամենանշանավոր աշխատանքներից մեկն է։ Անսահման տարածությունում թռչում է Աստված, որը շրջապատված է անթև հրեշտակներով։ Մի ձեռքը ուղղված է դեպի Ադամը և գրեթե դիպչում է նրա ձեռքին։ Կանաչ ժայռի վրա պառկած Ադամի մարմինը աստիճանաբար սկսում է շարժվել։ Ամբողջ կոմպոզիցիան կենտրոնացված է երկու ձեռքերի ժեստերի վրա։ Աստծու ձեռքը նրան իմպուլս է տալիս, իսկ Ադամը ընդունում է դա, իր ամբողջ մարմնին էներգիա տալով։ Նկարում նրանց ձեռքերը չեն դիպչում, ինչը Միքելանջելոն մեկնաբանում է, որ դա նշանակում է աստվածային և մարդկային կապի անհնարությունը։ Աստծու կերպարը, ըստ նկարչի, ոչ թե հիանալի սկիզբ է, այլ հսկայական ստեղծագործական էներգիա։ Ադամի կերպարում, նա ընդգծել է մարդկային մարմնի ուժը և գեղեցկությունը։ Փաստացիորեն մեր առջև ոչ թե ներկայացված է մարդու արարումը, այլ այն դրվագը երբ Աստված մարդուն տալիս է հոգի, տենչ դեպի աստվածայինը և ծարավ գիտելիքի հանդեպ։

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Day, Fergus & Williams, David (ed.) (1998). Art: A World History
  • Meshberger, Frank Lynn. «An Interpretation of Michelangelo’s Creation of Adam Based on Neuroanatomy», JAMA. 10 October 1990; 264(14):1837-41.
  • Stokes, Adrian (1955). Michelangelo: A Study in the Nature of Art
  • Letters in comment: JAMA. 6 March 1991; 265(9):1111.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամի արարումը» հոդվածին։