«Ադամը և շունը» (անգլ.՝ Adam and Dog), ամերիկյան անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ, որ ստեղծվել է ռեժիսոր Մինքյու Լիի կողմից 2011 թվականին։ Մուլտֆիլմն ստեղծվել է Ծննդոց գրքից Ադամի և Եվայի մասին լեգենդի հիման վրա։

Ադամը և շունը
անգլ.՝ Adam and Dog
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկարճամետրաժ ֆիլմ
ՌեժիսորՄինքյու Լի
ՍցենարիստՄինքյու Լի
ԵրաժշտությունՋոի Նյուման
Երկիր ԱՄՆ[1][2]
Լեզուանգլերեն
ԴիստրիբյուտորShorts TV
Տևողություն15 րոպե
Թվական2011[3]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ

2013 թվականին մուլտֆիլմն առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում[4] և արժանացել «Էննի» մրցանակի որպես Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ[5][6][7]։

«Օսկարի» ներկայացվելուց հետո մուլտֆիլմը նույն մրցանակի առաջադրված մյուս 15 մուլտֆիլմերի հետ միասին թողարկվել է թատրոններում ShortsHD-ի կողմից[8][9]։

Սյուժե խմբագրել

Շունը քայլում է Եդեմի պարտեզում, և մի օր նա հանդիպում է մի տարօրինակ արարածի՝ Ադամին։ Նրանք իրենց օրերն անցկացնում են ծաղկած այգում և դառնում անբաժան ընկերներ։ Բայց շուտով Ադամը հանդիպում է Եվային։ Եվան դառնում է Ադամի նոր ընկերը, և Ադամն սկսում է մոռանալ շանը։ Բայց երբ մեղսագործությունից հետո Ադամն ու Եվան պետք է հեռանան Եդեմից, շունը մարդկանց հետ գնում է դժվարություններին ընդառաջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.cartoonbrew.com/animators/new-york-times-profiles-five-rising-animators-86666.html
  2. http://www.ifccenter.com/films/academy-award-nominated-animated-short-films-2013/
  3. http://www.tubeplus.me/player/1986032/Adam_and_Dog/
  4. Awards Database: Adam and Dog(չաշխատող հղում)
  5. «Oscars.org».
  6. «2012 Annie award Winners - Collider».
  7. «Minkyu Lee Talks 'Adam and Dog'». Animation World Network (անգլերեն). Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
  8. «Oscar Nominated Short Films 2013». The New York Times. 2013.
  9. «Adam and his Dog». The New York Times. 2013.

Արտաքին հղումներ խմբագրել

Ադամը և շունը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում