Ագրոտեխնիկա, գյուղատնտեսական կուլտուրաների մշակման տեխնիկա։

Մշակման հիմնական ձևերն են՝ հողերի մշակությունն ու պարարտացումը, սերմացուների ցանքերի և տնկանյութերի նախապատրաստումը, բուն ցանքը և տնկումները, բույսերի խնամքը, բերքահավաքը, ձնակուտակումը, ցանքածածկումը, պայքարը մոլախոտերի և բույսերի հիվանդությունների դեմ։

Առանձին ձևերը փոխադարձորեն կապված են և կազմում են մի ամբողջություն։ Ագրոծեխնիկայի խնդիրն է՝ ապահովել բարձր, կայուն բերքի ստացումը, աշխատանքի արտադրողականության աճը, հողերի բերրիության բարձրացումը։

Գիտության նվաճումների և առաջավոր փորձի ներդրումը գյուղատնտեսական արտադրության մեջ, երկրագործության քիմիացումը, արտադրական պրոցեսների կոմպլեքսային մեքենայացումն ու ավտոմատացումը Ագրոծեխնիկայի կատարելագործման կարևոր նախապայմաններ են։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 60