Ագրխոտուկ
Agrostis canina-ի ծաղկաբույլը[1], ագրխոտուկ ցեղի տիպիկ ներկայացուցիչը
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Միաշաքիլավորներ
Կարգ Հացածաղկավորներ
Ընտանիք Հացազգիներ
Ցեղ Ագրխոտուկ
Լատիներեն անվանում
Agrostis L., nom. cons.[2]
Հոմանիշներ


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 40389
NCBI 15297

Ագրխոտուկ (լատին․՝ Agrostis), խորխոնջ, դաշտախոտուկ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 150 (այլ տվյալներով՝ 200), ՀՀ-ում 7 տեսակ, ագրխոտուկ կարմիր (a. rubra), ագրխոտուկ հսկա (a. gigantae) և այլն։ Տարածված է բոլոր մարզերի խոնավ մարգագետիններում, ճահիճներում, ջրամբարների և գետերի ափերին։

Ցողունն ուղղաձիգ է, բարձրությունը՝ մինչև 150 սմ։ Տերևները տափակ են, անհարթ։ Ծաղկաբույլը հուրան է, հասկիկները՝ մանր, ծաղիկները՝ երկսեռ։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը հատիկ է։ Կերաբույս է։

Ծանոթագրություններ խմբագրել

  Ընթերցե՛ք «ագրխոտուկ» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրխոտուկ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագրխոտուկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։