Ագուասկալիենտես(իսպ.՝ Aguascalientes), քաղաք, որը գտնվում է Մեքսիկայում, Ագուասկալիենտես նահանգի մայրաքաղաքը և համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Բնակչությունը՝ 934 424 մարդ (2012

Բնակավայր
Ագուասկալիենտես
իսպ.՝ Aguascalientes
Զինանշան

ԵրկիրՄեքսիկա Մեքսիկա
Հիմնադրված է1575 թ.
Մակերես1168,72 կմ²
ԲԾՄ1888±1 մետր
Պաշտոնական լեզուիսպաներեն
Բնակչություն934 424 մարդ (2012)
Ժամային գոտիUTC-6 և UTC-5
Հեռախոսային կոդ449
Փոստային դասիչ20000–20999
Պաշտոնական կայքags.gob.mx
Ագուասկալիենտես (քաղաք) (Մեքսիկա)##
Ագուասկալիենտես (քաղաք) (Մեքսիկա)

Անվանումը ծագում է իսպաներեն «aguas calientes» բառերից է, որոնք նշանակում են «տաք ջրեր»։

Պատմություն խմբագրել

Քաղաքը հիմնադրել է 1575 թվականի հոկտեմբերի 22-ին Խուան դե Մոնտորո Ռոդրիգեսը։ Քաղաքն առաջացել է որպես կայան, որը նախատեսված էր Սակատեկասի և Մեխիկոյի միջակայքում հանգիստ առնելու համար։ Չէր ենթադրվում, որ բնակավայրը կարևոր կետ կլինի, այնուամենայնիվ, քաղաքը դարձավ նահանգի մայրաքաղաք, և նրա մետրոպոլիսային տարածքում ներկայումս ապրում է շուրջ մեկ միլիոն մարդ[1]։

Այն դարձել է համանուն նահանգի գլխավոր քաղաքը, երբ նրա տարածքը 1835 թվականից առանձնացվել է հարևան Սակատեկաս նահանգից։ Սակատեկասից առանձնանալուց հետո Ագուասկալիենտեսը բուռն թափով զարգացել է՝ առաջ անցնելով հարևան քաղաքներից։

Ագուասկալիենտեսը սկզբանապես բաղկացած էր չորս շրջաններից.

  • Գվեդելուպան, որտեղ շատ ճանապարհորդներ ուղևորության ընթացքում մնացին Մեքսիկայի մայրաքաղաքում։ Այստեղ են գտնվում Մեքսիկայի ամենագեղեցիկ գերեզմանատները։
  • Տրիանա, որը անվանվել է ի պատիվ Սևիլյաի լեգենդար շրջանի։ Իսպանական ավանդույթներն այստեղ դրսևորվում էին հին քաղաքի շինությունների ոճով։ Այստեղ է գտնվում Խոսե Գվադալուպ Պոսադայի տուն-թանգարանը և հոյակապ եկեղեցին։
  • Լա Սալյուդը վանական մեծ համալիր է, որը կիսակառույց է։ Կառուցել են միայն եկեղեցին, գերեզմանատունը և գաղութային ոճի հրապարակը։
  • Սան Մարկոսը մի վայր է, որտեղ հարյուրավոր տարիներ նշվում է Սուրբ Մարկոսի տոնը։ Այն ունի նեոդասական այգի և բարոկկո ոճով կառուցված եկեղեցի։

Ներկայիս վիճակ խմբագրել

Ներկայումս Ագուասկալիենտեսը բաղկացած է հին քաղաքից, որը հարուստ է գաղութային շրջանի շինություններով և շրջագծով, որտեղ արագընթաց ավտոմայրուղիները կիսում են արդյունաբերական գոտիները։ Այս քաղաքում ներգաղթի ցուցանիշը ավելի բարձր է, քան հարևան քաղաքներինը, ինչը կապված է ավելի բարձր կենսամակարդակի հետ։ Ներկայումս Ագուասկալիենտեսը Մեքսիկայում 13-րդ խոշորագույն քաղաքային ագլոմերիացիան է։ Այստեղ գործում են «Nissan», «Texas Instruments», «Sensata», «Flextronics» և «FANUC Robotics» և հանրահայտ այլ ընկերությունների ձեռնարկություններ։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Ագուասկալիենտես (քաղաք)ում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Javier Rodríguez Lozano. «En estos días Aguascalientes llegará al millón de habitantes - La Jornada Aguascalientes (LJA.mx)». La Jornada Aguascalientes (LJA.mx). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագուասկալիենտես (քաղաք)» հոդվածին։