Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագորա (այլ կիրառումներ)

«Ագորա» (իսպ.՝ Ágora), իսպանացի ռեժիսոր Ալեխանդրո Ամենաբարի նկարահանած պատմական դրամա, 2009 թվական։ Ռեժիսորի հինգերորդ ֆիլմն է և երկրորդը՝ նկարահանված անգլերենով։ Լոզունգ. «Ալեքսանդրիա, Եգիպտոս, մ.թ. 391 թվական։ Աշխարհն ընդմիշտ փոխվեց»:

Ագորա
անգլ.՝ Agora
Երկիր Իսպանիա
Ժանրպատմական ֆիլմ, պատմական դրամա և կենսագրական ֆիլմ
ԹեմաՀիպատիա
Թվական2009, փետրվարի 18, 2010[1] և մարտի 11, 2010[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱլեխանդրո Ամենաբար
ՊրոդյուսերԱլվարո Աուգուստին[3] և Ֆեռնանդո Բովաիրա[3]
Սցենարի հեղինակԱլեխանդրո Ամենաբար և Մատեո Խիլ
ԴերակատարներՌեյչել Ուայզ, Մաքս Մինգելա, Օսկար Այզեկ, Մայքլ Լոնսդեյլ, Ռուպերտ Էվանս, Աշրաֆ Բարհոմ, Հոմայուն Էրշադի, Մանուել Կոշի, Ռիչարդ Դերդեն, Սամի Սամիր, Յուսուֆ Սուեիդ, Ջորջ Հարիս[4], Ամբեր Ռոուզ Ռևա[4], Jordan Kiziuk?[4] և Սիլվեստր Մորանդ[4]
ՕպերատորՇավի Խիմենես
ԵրաժշտությունԴարիո Մարիանելլի
ՄոնտաժՆաչո Ռուիս Կապիլյաս[4]
Պատմվածքի վայրԵգիպտոս և Ալեքսանդրիա
Նկարահանման վայրՄալթա
ԿինոընկերությունTelecinco Cinema և MOD Producciones
Տևողություն126 րոպե
Պաշտոնական կայքէջ

Ագորան Հին Հունաստանի քաղաքներում (պոլիսներում) շուկայի հրապարակ էր, որտեղ հավաքներ էին կազմակերպվում։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում արդեն իսկ կործանվող Հռոմեական կայսրության եգիպտական Ալեքսանդրիա քաղաքում IV դարի վերջում և V դարի սկզբում։ Այդ այն ժամանակաշրջանն էր, երբ քրիստոնեությունն արագորեն տարածվում էր կայսրության տարածքով, իսկ քրիստոնյաները պաշտպանվողի դերից անցել էին հարձակման, փորձելով ոչնչացնել և վերացնել մինչքրիստոնեական արժեքներն ու հավատափոխ անել մարդկանց։

Ֆիլմը պատմում է հույն կին-գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ Հեպատիա Ալեքսանդրիացու (հունարեն՝ Ὑπᾰτία ἡ Ἀλεξάνδρεῖα) մասին, որը համարվում է առաջին կին գիտնականը պատմության մեջ։ Վերջինս կրթությունը ստացել էր հոր՝ Թեոն Ալեքսանդրիացու օգնությամբ։ Հեպատիան դասավանդում էր Ալեքսանդրիայի դպրոցի փիլիսոփայության ամբիոնում՝ փիլիսոփայություն, տրամաբանություն, մաթեմատիկա, աստղագիտություն։ Հեպատիան առաջին գիտնականներից մեկն էր, որ կարծիք էր հայտնել երկրի գնդաձևության մասին։

 
Հեպատիա

Հեպատիան բավականին հեղինակավոր անձնավորություն էր Ալեքսանդրիայում, նրանց լսում են նույնիսկ քաղաքական գործիչները, մասնավորապես, նրա աշակերտ, ոստիկանապետ Օրեստեսը։ 391 թվականին Ալեքսանդրիայում կրոնական հողի վրա սկսվում են ընդհարումներ քրիստոնյաների և հին հավատի ներկայացուցիչների միջև։ Ընդհարումների կազմակերպիչը, գլխավոր գաղափարախոսը Ալեքսանդրիայի եպիսկոպոս, աստվածաբան Կյուրեղ Ալեքսանդրացին էր (հուն․՝ Κύριλλος Α΄ Αλεξανδρείας)։ Քրիստոնյաները հարձակվում են Ալեքսանդրիայի հայտնի և ժամանակի ամենահարուստ գրադարանի վրա և գրեթե ոչնչացնում այն։ Հեպատիայի նախկին սան Դավուսը, որը կրքոտ սիրահարված էր Հեպատիային, դառնում է քրիստոնյա և ակտիվորեն մասնակցում ընդհարումներին։

Հեպատինան, լինելով ժամանակի ամենակրթված անձնավորություններից մեկը, կարողանում էր խուսափել քրիստոնյա դառնալու ճնշումներից, մասնավորապես, դրան օգնում էր նաև այն, որ նրա աշակերտներից Օրեստեսը, լսում էր Հեպատիայի խորհուրդներն ու անչափ հարգում էր նրան։ Սակայն եպիսկոպոս Կյուրեղ Ալեքսանդրացու ճնշումների ազդեցության տակ Օրեստեսը հրաժարվում է Հեպատիայի խորհուրդներից, դառնում է քրիստոնյա։ Իսկ Հեպատիան, շուտով հարձակման է ենթարկվում քրիստոնյաների կողմից և սպանվում (415)։ Ֆիլմում Հեպատիային պետք է այրեն, որպես վհուկի, սակայն նրա նախկին սանը՝ Դավուսը, Հեպատիայի խնդրանքով խեղդամահ է անում նրան և փրկում խայտառակ մահից և տանջանքներից։

Փաստ խմբագրել

Հետագայում Կաթոլիկ եկեղեցին սրբացրեց Հեպատիային` սուրբ Հեղինե անվան տակ, որն իբր սպանվել էր հեթանոսների կողմից։

Դերերում խմբագրել

Կինովարձույթ խմբագրել

Կինովարձույում ֆիլմը չծածկեց ծախսերը։ Այն հավաքեց մոտ $39 միլիոն, մինչ դեռ ծախսերը $70 միլիոն էին։ Սակայն ֆիլմը Իսպանիայում շատ հաջողված էր և հավաքեց $30 միլիոն։

Կարծիքներ խմբագրել

IMDB կայքում քվերակության արդյունքում ֆիլմը հավաքել է 7,2 միավոր[5]։. Ֆիլմը կինոքննադատների մոտ խիստ հակասական կարծիքներ է առաջացրել։ Այստեղ մեծ դեր են խաղացել նաև կինոքննադատների կրոնական հայացքները, քանի որ ֆիլմում քրիստոնեության տարածումը իրական, սակայն բացասական երանգով է ներկայացված, այդ իսկ պատճառով կինոքննադատները միանշանակ չեն կարողանում գնահատել ֆիլմը, եթե առավել ևս ունեն խիստ արտահայտված կրոնական հայացներ ու համոզմունքներ[6][7][8][9][10]։.

Շատերն են նշում, որ ֆիլմը խիստ հակաքրիստոնեական է, որն էլ հիմնականում ազդում է տրվող գնահատականների վրա[8][9][10][11]։ Չնայած այս հանգամանքին, ֆիլմը շատ բարձրարժեք է, թե դերասանների խաղով, թե դեկորացիաներով։

Պատմական ճշմարտություն խմբագրել

Այդ մասին ևս կան հակասական կարծիքներ։ Սակայն փաստ է, որ Ալեքսանդրիայում եղել են քրիստոնյաների կողմից հրահրված ընդհարումներ, և որ դրանց արդյունքում ոչնչացվել է Ալեքսանդրիայի գրադարանը։ Կարծիքներ կան, որ իրադարձությունների ժամանակ Հեպատին պետք է լիներ մոտ 50 տարեկան, մինչ ֆիլմում համեմատաբար երիտասարդ է[8]։

Գրող անգլ.՝ Faith L. Justiceը Հեպատիայի մասին երկու պատմական հետազոտությունների գրքի հեղինակ է[12][13]։ (Selene of Alexandria и Hypatia: Her Life and Times[14]) Նա վերլուծել է ֆիլմի պատմական իրադարձույթունները[15]։ Նրա կարծիքում, պատմական ճշմարտության հետ մեկտեղ, ֆիլմում կան նաև կոպիտ սխալներ։ Մասնավորապես այն, որ Հեպատիան սպանվել է ոչ թե որպես ոչ քրիստոնյա, այլ որպես քաղաքական գործիչ։ Բացի դրանից, նրա կարծիքով, ֆիլմում Հեպատիան ցույց է ներկայացվում է որպես աթեիստ, իսկ իրականում գրքի հեղինակի կարծիքով, Հեպատիան եղել է խիստ կրոնապաշտ անձնավորություն, քանի որ դասավանդել է նաև կրոնական փիլիսոփայություն[15]։

Կարծիքներ քրիստոնյաների կողմից խմբագրել

Ֆիլմը բազմիցս քննադատվել է քրիստոնեական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների կողմից։ Նրանց մի մասը բացառում է Հեպատիայի սպանությունը քրիստոնյաների կողմից, կամ գրադարանի ոչնչացումը, մյուս մասն էլ համաձայնվում են, որ նշված փաստերն իրական են, սակայն նշում են, որ ֆիլմում դրանք ներկայացվում են բավականին բացասական լույսի ներքո։ Կան կարծիքներ, որ Հեպատիայի ժամանակներում Ալեքսանդրիայի գրադարանն արդեն ոչնչացվել էր[16][17][18]։

Պարգևներ և անվանակարգեր խմբագրել

  • Գոյա կինոմրցանակ 2009 - շահել է 7 մրցանակներ՝ լավագույն սցենար, արտադրության ղեկավարում, օպերատորական աշխատանք, նկարչի աշխատանք, հագուսներ, գրիմ, հատուկ էֆեկտներ անվանակարգերում։
  • Գոյա կինոմրցանակ 2009 - անվանակարգված է եղել ևս 6 անվանակարգերում՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, օրիգինալ երաժշտություն լավագույն դերասանուհի, մոնտաժ, ձայն անվանակարգերում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://nmhh.hu/dokumentum/158992/2010_filmbemutatok_osszes.xlsx
  2. http://www.kinokalender.com/film7536_agora.html
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 ČSFD (չեխերեն) — 2001.
  5. Agora - IMDb(անգլ.)
  6. Roger Ebert. AGORA(անգլ.)
  7. Agora (2009) - allmovie(անգլ.)
  8. 8,0 8,1 8,2 Ксения Рождественская (11 февраля 2010). «Люди, площади, эллипсы и свитки» (ռուսերեն). gazeta.ru. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  9. 9,0 9,1 Сергей Сычёв (16 февраля 2010). «Киноновинки: "Агора"» (ռուսերեն). interfax.by. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  10. 10,0 10,1 Семён Кваша (11 февраля 2010). «Рецензия на фильм «Агора»» (ռուսերեն). film.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  11. Михаил Трофименков (25 апреля 2011). «"Agora" 2009» (ռուսերեն). Коммерсантъ Власть. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  12. to Faith L. Justice's Home Page(չաշխատող հղում)
  13. «Faith L. Justice's Books». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 1-ին.
  14. Faith L. Justice at Amazon.com
  15. 15,0 15,1 Faith L. Justice. Agora: the «Reel» vs. the «Real» Hypatia, 2010.
  16. Захаров Г. Правда и ложь «Агоры» // Фома, № 4 (84), апрель 2010.
  17. Григорян В. Ипатия. Фильм «Агора» и реальная история // «Вера»-«Эском», № 604, 10 февраля 2010.
  18. Barron, Robert. Christians must resist dangerous silliness of ‘Agora’, Catholic New World (9 мая 2010).

Արտաքին հղումներ խմբագրել