Ագնես դը Կուրտենե ((ֆր.՝ Agnès de Courtenay), մոտ 1136 թվական, Եդեսիայի կոմսություն — մոտ 1184 թվական, Աքքա), Երուսաղեմի արքա Ամորի I-ի կինը, Եդեսիայի կոմս Ժոսլեն II-ի և Կիլիկիայի իշխանադուստր Բեատրիսի դուստրը։ 5 զավակներից հայտնի են որպես Երուսաղեմի արքա Բալդուին IV-ը և թագուհի Սիբիլ Անժուացին։

Ագնես Կուրտենե
Agnès de Courtenay
Ագնես Կուրտենե
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1162 - 1163
Յաֆֆայի և Ասկալոնի կոմսուհի
1157 - 1163
 
Մասնագիտություն՝ ազնվական
Դավանանք Կաթոլիկություն
Ծննդյան օր մոտ 1136 թվական
Ծննդավայր Եդեսիայի կոմսություն
Վախճանի օր մոտ 1184 թվական
Վախճանի վայր Աքքա
Դինաստիա Կուրտենե
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Եդեսիայի կոմսություն Ժոսլեն II Կուրտենե
Մայր Կիլիկիայի հայկական թագավորություն Բեատրիս Ռուբինյան
Կիլիկիայի իշխան Կոստանդին Ա-ի դուստր
Ամուսին Ռեյնալդ Մարաշացի
Ամորի I
Հուգո դ’Իբելին
Ռեջինալդ դը Գրանյե
Զավակներ Սիբիլ, Բալդուին IV, Ալիքս
Ագնես Սիդոնացի, Յուֆիմիա Սիդոնացի

Ծագում խմբագրել

Ֆրանսիական ազնվական ծագուն ունեցող Կուրտենե տոհմը, որից սերում էր Ագնես դը Կուրտենեն, սերում էր ֆրանսիական առաջին թագավորական արքայատոհմից՝ Կապետինգներից։ Կուրտենե տոհմի առաջին ճյուղն իշխում էր միջնադարյան Ֆրանսիայում, իսկ երկրորդի ներկայացուցիչները ղեկավարում էին Եդեսիայի կոմսությունը։ 1118 թվականին Ժոսլեն I դը Կուրտենեն Եդեսիայի տարածքները ստանում է արքա Բալդուին II-ից։ Նրա որդի Ժոսլեն II-ը կարողանում է պաշտպանել կոմսությունը սարակինոսների հարձակումներից մինչև 1144 թվականը։ Ագնեսը մեծանում է Եդեսիայում և ապրում է այնտեղ մինչև Իմադ ալ-Դին Զանգիի կողմից քաղաքի գրավումը։

Առաջին ամուսնություն խմբագրել

Ագնեսի առաջին ամուսինն է դառնում Ռեյնալդ Մարաշացին։ Ամուսնությունն անզավակ էր։ Ռեյնալդը զոհվում է 1149 թվականին, Իմադ ադ-Դին Զենգիի բանակի հետ Ինաբի ճակատամարտում։ Հաջորդ տարի Մարաշը գրավվում է թյուրքերի կողմից, իսկ Ագնեսի հայրը կուրացվում է և գերի տարվում Հալեպ։ Իմանալով այդ մասին՝ Ագնեսը մնացած հողերը վաճառում է Բյուզանդական կայսրությանը, քանի որ այն չէր կարող պահպանել և հեռանում է Անտիոք։

Ամուսնություն Ամորի I-ի հետ խմբագրել

 
Ամորի I-ի և Ագնեսի ամուսնալուծությունը

1157 թվականին Ագնեսը ամուսնանում է Յաֆֆայի և Ասկալոնի կոմս Ամորի I-ի հետ, ով Երուսաղեմի արքա Բալդուին III-ի եղբայրն էր։ Նրանք ունենում են երեք երեխա՝ Սիբիլ, Բալդուին IV և Ալիքս։ Վերջինս մահանում է նորածին ժամանակ։ Ագնեսն ու Ամորին ապրում էին Երուսաղեմում, որը որպես խնամակալ կառավարում էր մայր-թագուհի Մելիսենդան։ Բալդուին III արքան այդ ժամանակահատվածում պատերազմում էր սելջուկների դեմ։ Մելիսենդան մահանում է 1161 թվականին։ Հաջորդ տարի մահանում է նաև Բալդուին III-ը և Ամորին դառնում է Երուսաղեմի թագավորության արքա։

Երուսաղեմի Բարձրագույն Խորհուրդը հրաժարվում է Ամորիին հաստատել արքա այնքան ժամանակ, մինչև նա չեղարկի իր ամուսնությունը Ագնեսի հետ։ Հավանաբար, դա կապված էր Ագնեսի՝ թագուհի դառնալու համար բավականաչափ քաղաքական ազդեցություն ունենալու հետ։ 1144 թվականին Եդեսիայի կոմսությունը գրավվել էր Զանգիների ամիրայության զորքերի կողմից և Կուրտենե տոհմը չուներ նախկին ազդեցությունը։ Ամորին համաձայնվում է այդ պահանջների հետ, բայց պայմանով, որ երեխաները (Սիբիլ և Բալդուին) կպահպանեն իրենց բոլոր, այդ թվում՝ գահը ժառանգելու իրավունքները։ Միաժամանակ, Ագնեսը պահպանում է կոմսուհու տիտղոսը և Յաֆայի և Ասկալոնի եկամուտների մի մասը։ Ամուսնությունը լուծարվում է արյունակցական կապի ձևական պատճառաբանությամբ՝ Ագնեսը և Ամորին ունեին ընդհանուր նախապապ՝ Գի դը Մոնլերի։

Ամուսնություն Հուգո դ’Իբելինի հետ խմբագրել

 
Երուսաղեմի թագավոր Ամորի I-ը և թագուհի Ագնեսը

Չնայած տիտղոսի և եկամուտների մի մասի պահպանման, Ագնեսը կորցնում է ազդեցությունը արքունիքում։ Նրա զավակները դաստիարակվում էին առանց նրա մասնակցության։ Բալդուինին արքունիքում դաստիարակում է Վիլհելմ Տյուրոսցին, իսկ Սիբիլին՝ նրա ազգականուհի Յովետա Բեթղեհեմցին, Բեթղեհեմի Սուրբ Ղազար վանքում։ 1167 թվականին Ամորին կնության է առնում Մարիա Կոմնենեին՝ բյուզանդական կայսր Մանուիլ I Կոմնենոսի թոռնուհուն։ Այդ ամուսնությունը նպատակ ուներ ամրապնդել Բյուզանդիայի հետ միությունը։ Ամուսնալուծությունից քիչ անց՝ 1163 թվականին, Ագնեսն ամուսնանում է Հուգո դ’Իբելինի հետ։ Նրանց ամուսնությունը տևում է վեց տարի, մինչև Հուգո դ’Իբելինի մահը՝ 1169 թվականը։ Վերջինս զոհվել էր Սանտիագո դե Կոմպոստելա ուխտագնացության ժամանակ։

Ամուսնություն Ռեջինալդ դը Գրանյեի հետ խմբագրել

1170 թվականին Ագնեսն ամուսնանում է Սիդոնի իշխան Ռենո դը Գրանյեի հետ։ Այդ ամուսնությունը տևում է մինչև 1184 թվականը՝ նրա մահը։

1174 թվականին մահանում է արքա Ամորի I-ը և գահը ժառանգում է Ագնեսի որդի Բալդուին IV-ը, ով այդ ժամանակ արդեն հիվանդ էր բորոտությամբ։ Նրա ժամանակներում առաջին խնամակալ էր հանդիսանում Միլ դը Պլանսին, սակայն շուտով նա դուրս է մղվում Տրիպոլիի կոմս Ռայմունդ III-ի կողմից։ Ռայմունդին աջակցում է Ագնեսի ամուսին Ռենոն և նախկին ամուսնու ընտանիքը՝ Իբելինները։ Այսպիսով, Ագնեսը կրկին հաստատվում է արքունիքում՝ որդու կողքին, ումից բաժանված էր։ Հետագայում նա որդուն ուղեկցում էր Բարձրագույն Խորհրդում և նույնիսկ ռազմական արշավներում, նույնիսկ նրանից հատո, երբ նա կուրանում է և թուլանում է բորոտության պատճառով։

Այրիացած թագուհի Մարիա Կոմնենեն կորցնում է ազդեցությունը արքունիքում և ստիպված է լինում հեռանալ Նաբլուս։ Մարիան ցանկանում էր, որ գահը ժառանգի նրա դուստր Իզաբելը և այդ պատճառով չէին կարողանում հաշտվել Ագնեսի հետ։ Սիբիլը, ընդհակառակը, վերադառնւմ է արքունիք, հենց հասնում է տարիքի, որը նրան թույլ էր տալիս ամուսնանալ։ 1176 թվականին Բալդուինը նրան կնության է տալիս Գիլյոմ (Վիլհելմ) դը Մոնֆերանցուն։

Գրականություն խմբագրել

  • Bernard Hamilton, «Women in the Crusader States: The Queens of Jerusalem», in Medieval Women, edited by Derek Baker. Ecclesiastical History Society, 1978։
  • Bernard Hamilton, The Leper King and his Heirs: Baldwin IV and the Crusader Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 2000։
  • Hans Eberhard Mayer, «The Beginnings of King Amalric of Jerusalem», in B. Z. Kedar (ed.), The Horns of Hattin, Jerusalem, 1992, pp. 121–35։
  • Marie-Adélaïde Nielen (ed.), Lignages d’Outremer. Paris, 2003։
  • William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea. E. A. Babcock and A. C. Krey, trans. Columbia University Press, 1943։
  • Reinhold Röhricht (ed.), Regesta Regni Hierosolymitani MXCVII-MCCXCI, and Additamentum, Berlin, 1893—1904։
  • Steven Runciman, A History of the Crusades, vol. II: The Kingdom of Jerusalem. Cambridge University Press, 1952։

Արտաքին հղումներ խմբագրել


Նախորդող
Թեոդորա Կոմնենե
Երուսաղեմի թագուհի
Ագնես դը Կուրտենե

1162-1163
Հաջորդող
Մարիա Կոմնենե
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագնես դը Կուրտենե» հոդվածին։