Ագնես Դին Աբատ (անգլ.՝ Agnes Dean Abbatt, հունիսի 23, 1847(1847-06-23)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հունվարի 1, 1917(1917-01-01)[3] կամ 1917[2], Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), նյույորքցի նկարչուհի։ Ստեղծել է ծաղկային նատյուրմորտներ, բնապատկերներ, ծովափնյա տեսարաններ։ Եղել է Ջրանկարիչների ամերիկյան ընկերության երկրորդ կին անդամը։

Ագնես Դին Աբատ
Ծնվել էհունիսի 23, 1847(1847-06-23)[1][2]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանվել էհունվարի 1, 1917(1917-01-01)[3] (69 տարեկան) կամ 1917[2]
Մահվան վայրՎեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ[4]
Մասնագիտություննկարչուհի և ջրանկարիչ
Ժանրբնանկար և նատյուրմորտ
ԱնդամակցությունՋրանկարիչների ամերիկյան ընկերություն
 Agnes Dean Abbatt Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ագնես Դին Աբատը ծնվել է 1847 թվականին Նյու Յորքում` Ուիլյամ Դ. և Ագնես Ալիս (Դին) Աբատների ընտանիքում։ Նրա ընտանիքն Անգլիայից հեռացել էր 18-րդ դարի վերջում և բնակություն հաստատել Նյու Յորքի Փլեզենթ հովտում, որտեղ ծնվել էր նրա հայրը։ Ագնեսի տատիկն եղել է սիրողական նկարիչ և իր բոլոր թոռներին խրախուսել է ուսանել արվեստ, սակայն Ագնեսը միակ թոռն էր, ով շարունակեց զբաղվել արվեստով[5]։

 
Ամերիկյան բլուրների բնապատկեր, 1893

Ագնես Աբատը 1873 թվականին ընդունվել է «Cooper Union» քոլեջ և ուսման առաջին տարում մեդալ ստացել «Այաքսի գլուխը» նկարելու համար։ Այնուհետև ընդունվել է Նյու Յորքի Դիզայնի ազգային ակադեմիա։ Ուսման առաջին տարվա ավարտին նրա առաջին ամբողջական կտավն ընտրվել է ցուցահանդեսի համար[5]։

 
Բնապատկեր

Աբատը որոշեց, որ ինքը չի ուզում լինել կերպարային նկարիչ և մեկ տարի հետո հեռացավ ակադեմիայից՝ ուսանելու բնանկարային արվեստ։ Սովորել է լանդշաֆտային նկարիչներ Ջեյմս Դեյվիդ Սմիլիի և Ռոբերտ Սվեյն Գիֆորդի մոտ։ 1875 թվականին նրա վաղ շրջանի երկու ծաղկային ջրաներկ կտավներ ցուցադրվել են Բրուքլինի արվեստի ակումբում, որտեղ դրանք վաճառվել են[5]։ Ագնեսը շարունակել է նկարել ծաղիկները, այնուհետև՝ Նյու Յորքի, Մենի, Մասաչուսեթսի բնապատկերներն ու ափամերձ տեսակետները։ 1880 թվականին Նյու Յորքի Ամերիկյան ջրանկարիչների միությունում նա ցուցադրել է «Երբ աշունը փոխում է տերևներին» կտավը։ Այդ նույն տարում Ագնեսը դառնում է միության անդամ՝ լինելով միության երկրորդ կին անդամը Քեթրին Ալթֆաթերից հետո[5]։

Բացի նկարչական կարիերան, Աբատը նաև դասավանդել է Վաշինգտոնում, Տրոյում, Նյու Յորքում և Նյու Հեյվենում։ Նրա սաներից է եղել Ցինցինատիում ծնված նկարիչ Կլոդ Ռագուտ Հըրստը, ով դարձավ նատյուրմորտների վարպետ և իր դարաշրջանի միակ կինը, ով յուրացրել է trompe-l'œil ("խաբկանք") տեխնիկան[6]։ Աբատը շարունակել է դասավանդել Նյու Յորքում և Մենում և շարունակել է նկարել մինչև մահ՝ 1917 թվականի հունվարի 1[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. SavoyB: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088doi:10.1515/AKL
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://oxfordindex.oup.com/view/10.1093/benz/9780199773787.article.B00000108
  3. 3,0 3,1 3,2 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=16
  4. http://www.oxfordartonline.com/benezit/view/10.1093/benz/9780199773787.001.0001/acref-9780199773787-e-00000108
  5. 5,0 5,1 5,2 5,3 Willard, Frances E.; Livermore, Mary A., eds. (1893). «Agnes Dean Abbatt». A Woman of the Century: Fourteen hundred-seventy biographical sketches accompanied by portraits of leading American women in all walks of life. Charles Wells Moulton.
  6. Neal, Christine Crafts (Spring–Summer 2002). «Claude Raguet Hirst: Her [Still] Life Story». Woman's Art Journal. 23 (1): 11–16. doi:10.2307/1358962. JSTOR 1358962.
  7. «Obituary - Abbatt». New York Times. 1917 թ․ հունվարի 3. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.

Արտաքին հղումներ խմբագրել