Ագբար աշտարակ (կատ.՝ Torre Agbar), ժամանակակից 34-հարկանի երկնաքեր Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում` Դիագոնալ պողոտայում` 22@ տեխնոլոգիական նոր թաղամասի սահմանին։ Կառույցի անվանումը պայմանավորված է իր սեփականատիրոջ` «Ագբար խումբ» հոլինգային ընկերության անունով։ 2005 թվականից հանդիսանում է «Aigües de Barcelona» ջրամատակարարման ընկերության գլխավոր գրասենյակը[1]։ 2016 թվականի տվյալներով երկնաքերը աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է 14-րդ տեղը։

Ագբար աշտարակ
կատ.՝ Torre Agbar
Տեղագրություն Իսպանիա Իսպանիա, Բարսելոնա
Կառուցման ժամանակ 1999-2005
Բարձրություն
Տեխնիկական պարամետրներ
Հարկերի թիվ 34
Ճարտարապետ Ժան Նուվել

Դիզայն խմբագրել

Շենքը կառուցվել է Dragados ընկերության կողմից ճարտարապետ Ժան Նուվելի և իսպանական b720 Arquitectos ընկերության նախագծով[2][3][4][5]։ Այն պատրաստ է եղել 2005 թվականի հունիսին, իսկ հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի սեպտեմբերի 16-ին Իսպանիայի միապետ Խուան Կառլոս I Բուրբոնի կողմից[6][7][8][9][10][11]։ Շենքի արտաքին տեսքը պայմանավորված է ջրային տարերքի գաղափարով (Ագուաս դե Բարսելոնա, այսինքն` Բարսելոնայի ջուր)։ Այն ներդաշնակություն է կազմում քաղաքից ոչ հեռու գտնվող Մոնսերատ լեռնազանգվածի և Սագրադա Ֆամիլիա տաճարի զանգակատան հետ[1][12]

Շենքը 38-հարկանի է, որից 4-ը` ստորգետնյա[1]։ Բարձրությունը 144.4 մ է[13][14]։ Աշտարակի սրահների ընդհանուր մակերեսը կազմում է 50.693 մ², որից 30.000-ը նախատեսված է գրասենյակների, 3.210-ը` տեխնիկական շինությունների, 8.132-ը` ընդհանուր սպասարկման (այդ թվում` հանդիսասրահ) և 9.132-ը` ավտոկայանատեղիի համար (265 կայանատեղ)[13]։

Շենքը պատված է գույնզգույն մետաղական սալիկներով, որոնցում տեղադրված է լուսադիոդային տեխնոլոգիայի մոտ 4.000 սարք[15][16]։ Դրանք ստեղծում են գունային բարդ համադրություններ` ստեղծելով պիքսելային էֆեկտ, իսկ հեռվից պիքսելները միաձուլվում են, և շենքը փայլատակում է ծիածանի բոլոր գույներով[17]։ Շենքն արտաքինից պատված է ապակե ուղղանկյուն պանելներով, որոնք կարող են շարժվել աշտարակի ներքին մակերևույթին տեղադրված ջերմաստիճանի ցուցիչների թելադրանքով։

Շինարարությունը, ինչպես բացատրել է Ժան Նուվելը, ընթացել է կատալոնյան մշակույթի ամենաազդեցիկ խորհրդանիշերի ազդեցությամբ։ Մի կողմից, նա ոգեշնչված էր իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի աշխատանքներով և Սուրբ ընտանիքի քավության բազիլիկայով[1][18][19]։ Բացի դրանից, որպես հարգանքի տուրք տաճարին` աշտարակի հյուսիսային կողմը նախագծվել է այնպես, որ առավելագույնս երևա տաճարը։ Մյուս կողմից, Նուվելին ոգեշնչել էր Մոնսերատ լեռան բարձունքը, որ մեծ նշանակություն ունի կատալոնացիների համար. այնտեղ եղել է իրենց հովանավոր սրբին` Մոնսերրատի Սուրբ Մարիամին նվիրված տաճար։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Maxine Block, Anna Herthe Rothe, Marjorie Dent Candee, Charles Moritz Current Biography Yearbook. — H. W. Wilson Co., 2008. — 406 с.
  2. Handbook of green communication and marketing / Marino Cavallo, Piergiorgio Degli Esposti, Kostas Konstantinou. — Franco Angeli. — С. 208. — 259 с. — ISBN 8856856964
  3. Torre Agbar en Barcelona(իսպ.) // Arte y Cemento : журнал. — 2005. — № 12. — С. 92-100. — ISSN 0212-8578.
  4. Жорж Биндер Tall Buildings of Europe, Middle East & Africa. — иллюстрированное. — Images Publishing, 2006. — С. 106. — 240 с. — ISBN 1876907819
  5. Arquitectura viva. — Выпуски 102-103. — Avisa, 2005. — С. 118.
  6. GITC bv GIM International. — Том 22, Выпуски 1-6. — GITC, 2008. — С. 42.
  7. Xavier Barral i Altet Stained Glass: Masterpieces of the Modern Era / Андрес Гамбоа. — иллюстрированное. — Thames & Hudson, 2007. — С. 175. — 216 с. — ISBN 0500513724
  8. Чарльз Дженкс The Story of Post-Modernism: Five Decades of the Ironic, Iconic and Critical in Architecture. — John Wiley & Sons, 2012. — С. The Coming of the Cosmic Icons. — 296 с. — ISBN 1119960096
  9. Christian Schittich Glass Construction Manual. — 2. — Birkhäuser, 2007. — С. 41. — 352 с. — ISBN 3764382902
  10. Patrick Loughran Failed Stone: Problems and Solutions with Concrete and Masonry. — Walter de Gruyter, 2007. — С. 115. — 159 с. — ISBN 3764382856
  11. Chroma: Design, Architecture and Art in Color / Барбара Гласнер, Петра Шмидта. — Walter de Gruyter, 2010. — С. 239. — 320 с. — ISBN 3034604467
  12. Marcus Fairs Twenty-first Century Design: New Design Icons, from Mass Market to Avant-garde. — Carlton, 2006. — С. 54. — 463 с. — ISBN 1844422690
  13. 13,0 13,1 Emporis GmbH. «Torre Agbar, Barcelona | 100200 | EMPORIS». www.emporis.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  14. Emporis GmbH. «Barcelona | Statistics | EMPORIS». www.emporis.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. Obras. — Выпуски 404-408. — Grupo Editorial Expansión, 2006. — С. 174.
  16. Пол Кэттермоул Architectural Excellence: 500 Iconic Buildings. — Firefly Books, 2008. — С. 500. — 512 с. — ISBN 1554073588
  17. Robin Pogrebin Bilbao? Please, That Was So Eight Years Ago(անգլ.) // The New York Times. — 2005.
  18. Изабель Артигас, Антонио Гауди Gaudi: das gesamte werk. — Evergreen, 2007. — С. 430. — 600 с. — ISBN 3822856541
  19. Pilar Viladas Red Alert | Nouvel’s Serpentine Pavilion(անգլ.) // The New York Times. — 2010.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագբար (աշտարակ)» հոդվածին։