Ագաու (ինքնանվանումը՝ ագավ, գեեզ՝ አገው agaw, ամհարերեն՝ agäw), քամյան ընտանիքի քուշյան լեզուների խումբ Եթովպիայում և Էրիթրեայում[1]։ Ագաուների լեզուն է, որոնք բնակվում են հյուսիսային Եթովպիայում (733 000, ըստ 1998 թվականի մարդահամարի) և Էրիթրեայում (76 000, 2000 թվականին, գնահատական), ըստ 1970 թվականի տվյալներով՝ ագաուների քանակը մոտ 250.000 է[2]։ Եթովպա-սեմական լեզուների մեծամասնության հիմնական սուբստրատն է։ Հնչյունային համակարգը կազմված է քուշյան լեզուներին բնորոշ առանձնահատկություններով։

Ագաու
Տարածված՝ Եթովպիա և կենտրոնական Էրիթրեա
Դասակարգում՝ Աֆրա-ասիական լեզուներ
 Քուշյան լեզուներ
  Ագաու
Կազմ՝
Աունգի
Բիլին
Քիմանտ
Խամտանգա

Դասակարգում խմբագրել

Համաձայն Էպլյարդի[3] ագաու լեզուների ներքին դասակարգումն ունի հետևյալ տեսքը՝

  • Հարավային խումբ
    • աունգի - Թանա լճից հարավ-արևմուտք, 350 հազար խոսող
      • կունֆալ բարբառ - տվյալներ չկան, Թանայից արևելք
  • Հյուսիսարևմտյան խումբ
    • Հյուսիսային ենթախումբ
      • բիլին - Էրիթրեա, Քերեն քաղաքի շուրջ, մոտ 70 հազար խոսող
    • Կենտրոնական ենթախումբ
      • խամտանգա - Ամհարի շրջանի հյուսիս, 143 հազար խոսող
    • Արևմտյան ենթախումբ
      • քեմանտ - ոչնչացման եզրին, 16,650 խոսող, Թանայի ափերին
        • քվարա, քուարա բարբառ - ոչնչացման եզրին, հիմնականում եթովպական հրեաների լեզուն
    • Միջանկյալ ձև արևմտյան և կենտրոնական խմբերի մեջ
      • քայլա - մեռած լեզու, նախկինում եթովպական հրեաների մի մասի լեզուն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Զ. Պետրոսյան, Ս. Ա. Գալստյան, Թ. Ա. Ղարագյուլյան, Լեզվաբանական բառարան (խմբ. Էդ. Բ. Աղայան), Երևան, «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի հրատարակչություն», 1975, էջ 1։
  2. Gamst F. C. Peasantries and Elites without Urbanism: The Civilization of Ethiopia // Comparative Studies in Society and History, Vol. 12, No. 4 (Oct., 1970), p. 375
  3. Appleyard 2006