Ագամեմնոն (հունարեն՝ Ἀγαμέμνων), հին հունական առասպելներում՝ Միկենեի (կամ Արգոսի) թագավոր, Միկենեի թագավոր Ատրեոսի և թագուհու՝ Աերոպեի որդի, և Մենելաոսի եղբայր։

Ագամեմնոն
ՏեսակՀին հունական դիցաբանության կերպար
ԴիցաբանությունՀունական դիցաբանություն
Սեռարական
ՀայրԱտրեոս[1]
ՄայրAerope?
Քույր/ԵղբայրՄենելայոս[1], Anaxibia? և Astyoche?
ԱմուսինԿլիթեմնեստրա
ԿողակիցChryseis?, Briseis? և Կասսանդրա
ԶավակներՕրեստես[1][2], Իֆիգենիա[3], Chrysothemis?[1], Էլեկտրա, Laodice?[1], Իֆանասսա[1][4], Teledamus?, Chryses?, Pelops?, Halaesus? և Hyperion?
Թաղման վայրTomb of Agamemnon with statue at Amyklai?[5]
 Agamemnon Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Թիեստեսի կողմից Ատրեոսի սպանությունից հետո Ագամեմնոնը և իր եղբայր Մենելաոսը ապաստան գտան Սպարտայի արքա Տինդարեոսի մոտ, որտեղ և ամուսնացան նրա դուստրերի՝ Կլիտեմնեստրայի և Հեղինեի հետ։ Կլիտեմնեստրայից Ագամեմնոնը ունեցավ մեկ որդի՝ Օրեստես և երեք դուստր՝ Իփիգենիա, Էլեկտրա և Քրիսոթեմիս։ Մինելաոսը հաջորդեց Տինդարեոսին՝ որպես Սպարտայի թագավոր, իսկ Ագամեմնոնը հաստատվեց իր հոր գահին։

Տրոյայի պատերազմ խմբագրել

Երբ Տրոյայի արքա Պրիամոսի որդի Պարիսը (Ալեքսանդրը) առևանգեց Հեղինեին՝ Մենելաոսի կնոջը, Ագամեմնոնը երկրի բոլոր իշխանավորներին հղեց տրոյացիների դեմ պատերազմելու և այդ առևանգության դիմաց Տրոյայից վրեժ առնելու համար միավորվելու կոչ։ Ինքն անձամբ պատրաստեց և անձնակազմով ապահովեց 100 նավ և ընտրվեց միացյալ ուժերի գլխավոր հրամանատար։ Նավատորմը հավաքվեց Բեովտիայի Ավլիդա նավահանգստում և պատրաստվում էր ուղղվել դեպի Փոքր Ասիայի ափերը, բայց մեռյալ անհողմությունը և նույնիսկ հանդիպակաց քամիները խոչընդոտ հանդիսացան իրենց։ Խանգարող քամիները ուղարկել էր Արտեմիս աստվածուհին, որովհետև Ագամեմնոնը նախկինում ինչ-որ կերպով անարգել էր նրան։ Արտեմիսի զայրույթը մեղմացնելու համար Ագամեմնոնը զոհաբերում է իր դստերը՝ Իփիգենիային։

Ագամեմնոնի սպանությունը խմբագրել

Հույների կողմից Տրոյան գրավելուց հետո Պրիամոսի դուստր Կասանդրան հայտնվեց Ագամեմնոնի սեփականությունը դարձած գերևարված տրոյացիների խմբում։ Հունաստան վերադառնալով, Ագամեմնոնը կայանեց Արգոլիսում, որտեղ ինքը, իր զինակիցները և Կասանդրան դավադրորեն սպանվեցին Էգիսթոսի կողմից, որը մինչ այդ սիրային հարաբերությունների մեջ էր Ագամեմնոնի կին Կլիտեմնեստրայի հետ։ Սակայն հույն բանաստեղծ Էսքիլեսի համաձայն, Ագամեմնոնի սպանությունն ի կատար է ածվել միայն Կլիտեմնեստրայի կողմից։ Հոր սպանության վրեժն առավ Օրեստեսը, որը վերադարձավ և սպանեց իր մորն ու նրա սիրեկանին։

Ագամեմնոնի պաշտամունքը խմբագրել

Ըստ երևույթին, Ագամեմնոնը պատմական անձ էր, մայրցամաքային Հունաստանի միկենական կամ աքեական պետությունների արքայից արքա։ Հելլենական ժամանակաշրջանում նա Սպարտայում պաշտվում էր որպես «Զևս Ագամեմնոն» աստվածության։

Ագամեմնոնը Հոմերոսի Իլիականի գլխավոր գործող անձանցից մեկն է։

Աստղագիտության մեջ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Любкер Ф. Agamemnon (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 43.
  2. Любкер Ф. Orestes (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 958—959.
  3. Любкер Ф. Iphigenia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 667—668.
  4. Любкер Ф. Iphianassa (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 666.
  5. Παυσανίας 3.19.6 // Description of Greece (հին հունարեն.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագամեմնոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 49