«Պուարո» (կամ «Ագաթա Քրիստիի Պուարո», անգլ.՝ Agatha Christie’s Poirot, 1989 - 2013), Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների մոտիվներով բրիտանական դետեկտիվ հեռուստասերիալ բելգիացի խուզարկու Էրքյուլ Պուարոյի մասին։ Գլխավոր դերը կատարել է Դևիդ Սուշեն։

Ագաթա Քրիստիի Պուարո
Изображение логотипа
Ժանրքրեական հեռուստասերիալ և գրական ստեղծագործության էկրանավորում
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՀիմքԷրքյուլ Պուարոյի կանոնը
Լեզուբրիտանական անգլերեն
Գլխավոր
դերերում
Դևիդ Սուշե, Հյու Ֆրեյզեր, Ֆիլիպ Ջեքսոն, Պոլին Մորան և Զոյի Ուոնամեյքեր
ՊրոդյուսերԲրայան Իսթման
ՍցենարիստՔլայվ Էքսթոն
ԵրաժշտությունՔրիստոֆեր Գանինգ
Եթերաշրջանների քանակ13
Սերիաների քանակ71
Էկրաններին էհունվարի 8, 1989[1]-ից նոյեմբերի 13, 2013
ՀեռուստաալիքITV1
Պաշտոնական կայքէջ

Սերիալը նկարահանվել է 1989 թվականից Ագաթա Քրիստիի աղջկա՝ Ռոզալինդա Հիքսի խորհրդով։ 2013 թվականի հունիսի 9-ից ITV հեռուստաալիքով մեկնարկեց եզրափակիչ՝ 13-րդ եթերաշրջանը, որը կազմված է մեկուկեսժամանոց 5 ֆիլմերից։

Սյուժե (դիպաշար) խմբագրել

Լոնդոնում՝ իր բնակարանում, որը նաև աշխատասենյակ է, արդեն մի քանի տարի աշխատում է Բելգիայից ներգաղթած նախկին ոստիկան Էրքյուլ Պուարոն։ Իր գործընկերոջ՝ Արթուր Հասթինգսի և քարտուղարուհի օրիորդ Ֆելիսիթի Լեմոնի հետ նա զբաղվում է մասնավոր հետախուզությամբ՝ հետաքննելով այս կամ այն պատահարը, որոնց հարցերով նրան են դիմում հաճախորդները։ Շատ հաճախ Պուարոյի պատվիրատու է դառնում ոստիկանության տեսուչ Ջեյմս Ջեփը, երբ խնդիրներ է ունենում գործի հետաքննության ժամանակ։

Ստեղծման պատմություն խմբագրել

Պուարոյի դերի համար թեկնածուն միանգամից չընտրվեց։ Իսթմանը, որը ծանոթ էր Դևիդ Սուշեի հետ դեռևս իր առաջին աշխատանքից՝ «Բլոտը բնության գրկում» սերիալից, նրանից բացի ուրիշ ոչ մեկին չէր տեսնում այդ դերում, բացի այդ հենց Քրիստիի ընտանիքը խորհուրդ տվեց Սուշեին Պուարոյի դերում[2]։

Դևիդ Սուշեն պատասխանատվության մոտեցավ Պուարոյի կերպարի ստեղծման հարցում։ Նա ուսումնասիրեց Բելգիայի պատմությունը, որպեսզի հասկանա՝ ի՛նչ միջավայրում է դաստիարակվել և մեծացել նրա հերոսը։

«Երբ ինձ առաջարկեցին խաղալ Էրքյուլ Պուարո, - ասում է դերասանը, - ես մեծ ու մանրակրկիտ աշխատանք կատարեցի։ Ես կարդացի բոլոր վեպերն ու պատմվածքները, ինչպես նաև դիտեցի՝ ինչպես են մյուսները կերպավորել նրան էկրանին։ Որոշ բեմադրություններում, ցավոք սրտի, նա հանդես է գալիս որպես խեղկատակ, ծաղրածու…»:

Դևիդը ստիպված ուսուցիչ վարձեց և սկսեց ջանասիրաբար աղավաղել իր անգլերենը, որպեսզի հասնի էլեգանտ և սահուն խոսվածքի։

Քլայվ Էքսթոնը պրոդյուսեր Բրայան Իսթմանի ընկերակցությամբ ադապտացրեց փորձնական սերիան, իսկ հետո՝ 1989 և 2001 թվականների ժամանակահատվածներում՝ ևս տասներկու պատմություն՝ ի թիվս բազմաթիվ կարճ պատմությունների։

Սցենարի հիմնական ադապտացնող Էքսոնը զբաղվեց «Սպանություն այբբենական կարգով» և առավել վիճահարույց «Ռոջեր Էքրոյթի սպանություն» վեպերով[3]։ Նրա հայացքները դեպի ադապտացիան նկարագրվեցին որպես «հնարամիտ»՝ իր դրամատիկ կասկածներով, հանգույցը մեկնաբանելու փորձով, որը հիմնված էր առաջին պատմող կերպարի վրա, բայց դա քննադատների շրջանում գովեստների չարժանացավ[4]։

Էնթոնի Գորովիցը՝ սերիալի մյուս սցենարիստը, ադապտացրեց երեք վեպ և ինը պատմվածք, իսկ կատակերգակ և գրող Մարկ Գետիսը սցենար գրեց երկու սերիաների համար, ինչպես նաև հրավիրված դերասան էր սերիալում՝ կատարելով Փիթեր Ֆլեների դերը։

Սկսած 2000 թվականից հեռարձակվող սերիաներից՝ սերիալում կատարվեց հումորի կրճատում։ Բացի այդ, սկզբնական տիտրերում և հենց տիտրերը ենթարկվեցին փոփոխության, երաժշտությունը դարձավ ավելի չարագուշակ, որն արված էր, որպեսզի ակնհայտ ցույց տան սյուժեում մռայլ պատմությունները[4]։

Հետաքրքիր է այն փաստը, որ սերիալի հիմնական սաունդթրեքը, որով 13 եթերաշրջանների ընթացքում հեռուստադիտողին ներկայացնում են յուրաքանչյուր սերիայի բովանդակությունը։ Հնարավոր է, սերիալի ռեժիսորներն ու պրոդյուսերներն այդ կերպ հեռուստադիտողին ուղղորդում են որոշակի տրամադրության։ Այսպես, որոշ սերիաներում այն հնչում է ավելի մռայլ գործիքավորմամբ, որոշներում մեծ դրամատիզմով կամ, ընդհակառակը, ավելի թեթև և կենդանի։

2003 թվականի սերիաներում դերասանական կազմը կրճատվեց, քանի որ սերիալից դուրս եկան Ֆրեյզերի, Ջեքսոնի և Մորանի կերպարները, որոնք կային նախորդ սերիաներից մեծամասնությունում։ Կերպարների (Հասթինգսի, տեսուչ Ջեփի և օրիորդ Լեմոնի) բացակայությունը համաձայնեցված է գրքերի հետ, որոնց վրա հիմնված է սցենարը։

Սերիաներ խմբագրել

Պրեմիերան կայացավ 1989 թվականի հունվարի 8-ին ITV հեռուստաալիքով։ Խուզարկի մասին վեպերի էկրանավորման գաղափարը պրոդյուսեր Բրայան Իսթմանին տվեց Ագաթա Քրիստիի դուստր Ռոզալինդա Հիքսը։ Ներկա պահին թողարկվել է 13 եթերաշրջան՝ ընդհանուր առմամբ 70 սերիայով։

Նախատեսվում էր, որ 10-րդ եթերաշրջանը կդառնա վերջինը, բայց երկրպագուների բազմաթիվ խնդրանքները ստիպեցին սերիալի ռեժիսորներին և Դևիդ Սուշեին շարունակել նկարահանումները։ Հայտարարվեց, որ կնկարահանվի 11-րդ եթերաշրջանը, որը կդառնա վերջինը[5]։ Չնայած դրան՝ 11-րդ եթերաշրձանի ավարտից հետո նկարահանումները շարունակվեցին և թողարկվեց 12-րդ եթերաշրջանը։ 2011 թվականի մարտի 13-ին պարզ դարձավ, որ նախագիծը փակվում է ֆինանսավորման խնդիրների պատճառով[6]։ 2013 թվականին Ագաթա Քրիստի վեպերի հիման վրա նկարահանվեցին Էրքյուլ Պուարոյի մասին վերջին 5 ֆիլմերը՝

13-րդ եթերաշրջանների ընթացքում Պուարոն հիմնականում քննել է սպանություններ։ Հետաքննությունները տեղի էին ունենում հին կալվածքներում և ծովափնյա հյուրանոցներում, ինքնաթիռում, շոգենավում, գնացքում, Անգլիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Եգիպտոսում, Իրաքում, Սիրիայում, Հունաստանում, Արգենտինայում, Հարավսլավիայում։ Միաժամանակ զարգանում էր հեռուստասերիալի գլխավոր կերպարների անձնական կյանքը։

Նկարահանումներ խմբագրել

 
Նկարահանումներ Լոնդոնում, 2009 թվական

Առաջին եթերաշրջանի ութերորդ սերիայում («Անհավանական գողություն») Spitfire (K5054)[8] ռմբակոծիչի առաջին նախօրինակի փոխարեն օգտագործվել է Spitfire IX[9]:

Պարգևներ խմբագրել

1989 թվականին սերիալը առաջադրվեց 4 BAFTA մրցանակի «Լավագույն գրաֆիկա», «Լավագույն դիզայն», «Զգեստների լավագույն դիզայն» և «Հեռուստաշոուի լավագույն օրիգինալ երաժշտություն» անվանակարգերում՝ հաղթելով բոլորում, բացի լավագույն դիզայնի անվանակարգից։ Առաջադրվեց նաև 1990 և 1991 թվականներին որպես լավագույն դրամատիկ սերիալ, իսկ Սուշեն առաջադրվեց 1991 թվականին հեռուստասերիալում լավագույն տղամարդու դերի համար։

Ընդհանուր առմամբ 1989-1991 թվականների ընթացքում սերիալ առաջադրվել է ավելի քան 20 անվանակարգերում[10]։ Դևիդ Սուշեն երեք տարի շարունակ (1989-ից 1992) առաջադրվել է BAFTA մրցանակ Պուարոյի դերի համար, բայց ոչ մի անգամ չի ստացել[11]։

Ընդամենը հեռուստասերիալը ստացել է BAFTA 4 մրցանակ. չորրորդը ստացել է Հյու Ֆրեյզերը Հասթինգսի դերակատարման համար[11]։

Հեռուստասերիալի երաժշտությունը գրել է Քրիստոֆեր Գանինգը, որն ավելի շուտ լավագույն երաժշտության համար արժանացել է Ivor Novello մրցանակի։

Դերերում խմբագրել

Կերպար Եթերաշրջան
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13
Էրքյուլ Պուարո Դևիդ Սուշե
Կապիտան Արթուր Հասթինգս Հյու Ֆրեյզեր Հյու Ֆրեյզեր
Ավագ տեսուչ Ջեյմս Ջեփ Ֆիլիպ Ջեքսոն Ֆիլիպ Ջեքսոն
Օրիորդ Ֆելիսիթի Լեմոն Փոլին Մորան Փոլին Մորան Փոլին Մորան
Խուզարկու տեսուչ Ջեյմսոն Ջոն Քորդինգ
Արիադնե Օլիվեր Զոյի Ուոնամեյկեր
Ջորջ Դևիդ Ելանդ
Կառավարիչ Հարոլդ Սփենս Ռիչարդ Հոուփ
Կոմսուհի Վերա Ռոսակոֆ Կիկա Մարխամ Օրլա Բրեյդի

Ստեղծագործական խումբ և արտադրություն խմբագրել

Ռեժիսորներ խմբագրել

  • Էնդրյու Գրիվ (Andrew Grieve) - 9 սերիա (1990-2000)
  • Էդուարդ Բենեթ (Edward Bennett) - 8 սերիա (1989-1996)
  • Ռեննի Ռայ (Renny Rye) - 7 սերիա (1989-1991)
  • Բրայան Ֆարնհեմ (Brian Farnham) - 6 սերիա (1991-2002)
  • Չարլզ Փալմեր (Charles Palmer) - 4 սերիա (2009-2010)
  • Ռոսս Դևենիշ (Ross Devenish) - 2 սերիա (1990-1992)
  • Փիթեր Բարբեր-Ֆլեմինգ (Peter Barber-Fleming) - 2 սերիա (1993)
  • Ռիչարդ Սփենս (Richard Spence) - 2 սերիա (1990)
  • Էնդրյու Փիդինգթոն (Andrew Piddington) - 2 սերիա (1991)
  • Ջոն Բրյուս (John Bruce) - 2 սերիա (1993)
  • Քեն Գրիվ (Ken Grieve) - 2 սերիա (1993)
  • Էնդի Ուիլսոն (Andy Wilson) - 2 սերիա (2004-2006)
  • Էշլի Փիրս (Ashley Pearce) - 2 սերիա (2008)

Սցենարիստներ խմբագրել

Բոլոր սերիաները հիմնված են Ագաթա Քրիստիի ստեղծագործությունների վրա։

  • Քլայվ Էքսթոն (Clive Exton) - 20 սերիա (1989-2001)
  • Էնթոնի Հորովից (Anthony Horowitz) - 11 սերիա (1991-2001)
  • Նիք Դիեր (Nick Dear) - 5 սերիա (2004-2008, 2013)
  • Գայ Էնդրյուս (Guy Andrews) - 5 սերիա (2005-2008, 2013)
  • Դուգլաս Ուոթքինսոն (Douglas Watkinson) - 3 սերիա (1993-1996)
  • Ռասել Մյուրեյ (Russell Murray) - 2 սերիա (1989-1990)
  • Դևիդ Ռենվիք (David Renwick) - 2 սերիա (1990-1991)
  • Էնդրյու Մարշալ (Andrew Marshall) - 2 սերիա (1991)
  • Քևին Էլյոթ (Kevin Elyot) - 3 սերիա (2003-2004)
  • Մարկ Գեթիս (Mark Gatiss) - 3 սերիա և հրավիրված դերասան «Ժամադրություն մահվան հետ» սերիայում (2008,2010)

Պրոդյուսերներ խմբագրել

  • 1989-2002 - Բրայան Իսթման (Brian Eastman) - 1-8 եթերաշրջան (25 սերիա)
  • 2003-2004 - Մարգարեթ Միթչել (Margaret Mitchell) - 9 եթերաշրջան (4 սերիա)
  • 2005-2008 - Թրևոր Հոփքինս (Trevor Hopkins) - 10 եթերաշրջան (4 սերիա)
  • 2008-2010 - Կարեն Թրասել (Karen Thrussell) - 11-12 եթերաշրջան (8 սերիա)
  • 2013 - Դևիդ Բոուլթեր (David Boulter) - 13 եթերաշրջան (5 սերիա)

Գործադիր պրոդյուսերներ խմբագրել

  • Լինդա Ագրան (Linda Agran) - 8 սերիա (1989)
  • Միշել Բաք (Michele Buck) - 12 սերիա (2003-2008)
  • Ֆիլ Քլայմեր (Phil Clymer), от «Chorion PLC» - 14 սերիա (2001-2008)
  • Դամյեն Թիմմեր (Damien Timmer) - 12 սերիա (2003-2008)
  • Սառա Ուիլսոն (Sarah Wilson) - 4 սերիա (1995-1996)
  • Դելիա Ֆայն (Delia Fine), от «A&E Television Networks» - 12 սերիա (2000-2006)
  • Նիք Էլիոթ (Nick Elliott) - 33 սերիա (1989-1993)

Կոմպոզիտորներ խմբագրել

 
(աուդիո)
Սերիալի հիմնական երաժշտական թեմա
  • 1989-2004 - Քրիստոֆեր Գանինգ (Christopher Gunning) - 1-ինից 9-րդ եթերաշրջաններ
  • 2005-2008 - Սթիվեն ՄաքՔիոն (Stephen McKeon) - 10-11 եթերաշրջան (8 սերիա)
  • 2009-2010 - Քրիստիան Հենսոն (Christian Henson) - 12-13 եթերաշրջան (8 սերիա)

Օպերատորներ խմբագրել

  • Փիթեր Բարթլեթ (Peter Bartlett) - 4 սերիա (1990)
  • Փիթեր Ջեսոպ (Peter Jessop) - 4 սերիա (1989)
  • Սայմոն Կոսոֆ (Simon Kossoff) - 2 սերիա (1995-1996)
  • Վերնոն Լեյթոն (Vernon Layton) - 3 սերիա (1990)
  • Ջեյսոն Լեհել (Jason Lehel) - 2 սերիա (1991)
  • Նորման Ջ. Լենգլի (Norman G. Langley) - 6 սերիա (1991-1993)
  • Քրիս Օ’Դելլ (Chris O’Dell) - 14 սերիա (1991-2000)
  • Ալան Օլմոնդ (Alan Almond) - 2 սերիա (2005-2008)
  • Իվան Ստրասբուրգ (Ivan Strasburg) - 9 սերիա (1989-1992)
  • Մարթին Ֆյուհրեր (Martin Fuhrer) - 3 սերիա (2003-2004)

Մոնտաժ խմբագրել

  • Դերեք Բեյն (Derek Bain) - 14 սերիա (1989-1996)
  • Ֆրենք Ուեբբ (Frank Webb) - 9 սերիա (1990-2000)
  • Փոլ Գարիք (Paul Garrick) - 3 սերիա (2005-2008)
  • Յոն Կոստելոու (Jon Costelloe) - 4 սերիա (1989-2003)
  • Մաքս Լեմոն (Max Lemon) - 2 սերիա (1991-1992)
  • Էնդրյու ՄաքՔլելանդ (Andrew McClelland) - 7 սերիա (1991-2004)
  • Ջեմի ՄաքՔոան (Jamie McCoan) - 2 սերիա (2005-2006)
  • Քրիս Ուիմբլ (Chris Wimble) - 6 սերիա (1993-2002)

Արտադրություն խմբագրել

  • Արտադրությունը «Carnival Films», «London Weekend Television» (LWT) և «Picture Partnership Productions» (Մեծ Բրիտանիա
  • Արտադրությունը 2009-2010 թվականներին՝ «ITV Global Productions», «WGBH Boston» և «Agatha Christie Ltd (A Chorion Company)»:

Արտադրանք խմբագրել

DVD թողարկում խմբագրել

12 եթերաշրջան հրապարակվեց DVD սկավառակների վրա Ռուսաստանում (հինգերորդ ռեգիոն), Մեծ Բրիտանիայում (երկրորդ ռեգիոն) և ԱՄՆ-ում (առաջին ռեգիոն)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Fernsehserien.de (գերմ.)
  2. «Film and TV». www.agathachristie.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
  3. «Clive Exton — Obituaries, News». London: The Independent. 2007 թ․ օգոստոսի 18. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  4. 4,0 4,1 «BFI Screenonline: Agatha Christie's Poirot (1989-)». Screenonline.org.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  5. www.ozon.ru https://www.ozon.ru/context/detail/id/4042171/?item=4042102. Վերցված է 2019 թ․ հուլիսի 27-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  6. Эркюль Пуаро уходит с больших экранов // Կոմսոմոլսկայա պրավդա, 13 марта 2011
  7. Poirot will be back on TV! Արխիվացված 2011-11-17 Wayback Machine Съёмки заключительного сезона стартуют в октябре 2012 года
  8. http://www.airwar.ru/image/idop/fww2/spit1/spit1-8.jpg
  9. http://www.airwar.ru/image/idop/fww2/spit9/spit9-3.jpg
  10. «Awards Database — The BAFTA site». Bafta.org. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 3-ին.
  11. 11,0 11,1 «ТВ Центр - Официальный сайт телекомпании» (ռուսերեն). ТВ Центр - Официальный сайт телекомпании. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ագաթա Քրիստիի Պուարո» հոդվածին։