Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն

Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն (շվեդ.՝ Abraham Constantine Mouradgea d'Ohsson, նոյեմբերի 26, 1779(1779-11-26)[1][2][3], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն[4] - դեկտեմբերի 25, 1851(1851-12-25)[1], Բեռլին, Գերմանական միություն[4]), հայկական ծագումով շվեդ պատմաբան և դիվանագետ։

Աբրահամ Կոնստանտին Մուրադջանյան դ'Օհսոն
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 26, 1779(1779-11-26)[1][2][3]
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն[4]
Մահացել էդեկտեմբերի 25, 1851(1851-12-25)[1] (72 տարեկան)
Մահվան վայրԲեռլին, Գերմանական միություն[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Կրոնլյութերականություն[5] և կաթոլիկություն[5]
ԿրթությունՈւփսալայի համալսարան
Գիտական աստիճանQ10543355? (1799)
Մասնագիտությունդիվանագետ
Ծնողներհայր՝ Իգնատիուս Մուրադջանյան դ'Օհսոն
Զբաղեցրած պաշտոններդեսպան
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա
 Abraham Constantin Mouradgea d’Ohsson Վիքիպահեստում

Իգնատիուս Մուրադջանյան դ'Օհսոնի որդին։ Նրա առավել հայտնի աշխատանքը վերաբերում էր մոնղոլների պատմությանը սկսած Չինգիզ խանից մինչև Լենկթեմուր։

Կարիերա խմբագրել

Կոնստանտին դ’Օհսոնը Շվեդիա է եկել 1798 թվականին։ 1799 թվականին ավարտել է Ուփսալայի համալսարանը։ Նույն թվականին նա դարձել է արտասահմանյան գրասենյակի աշխատակից, 1801-1803 թվականներին Փարիզում եղել է կցորդ, զբաղվել արևելագիտությամբ։ 1805-1806 թվականներին Մադրիդում, 1807-1808 թվականներին՝ Պրուսիայի թագավորական պալատի դեսպանատանը, 1809 թվականի մի մասը Սևիլյայում (որտեղ Իսպանիայի ապստամբների կառավարությունն ուներ իր շտաբը) եղել է պատվիրակ-քարտուղար, 1811-1813 թվականներին Փարիզում՝ գործերի ժամանակավոր հավատարմատար։ Ավելի ուշ եղել է թագաժառանգ Կառլ Յոհանի կաբինետի քարտուղար, 1816 թվականին նշանակվել է Հաագայում Շվեդիայի նախարարի պաշտոնում, 1834 թվականին նույն պաշտոնը զբաղեցրել է Բեռլինում և 1850 թվականից հետ է կանչվել այնտեղից[6]։

Կոչումներ խմբագրել

1815 թվականին Մուրադջանյանը կաթոլիկությունից դարձել է լյութերական։ 1828 թվականին ստացել է բարոնի կոչում։ 1817 թվականին դարձել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամ, 1823 թվականին՝ Գրականության թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ և 1828 թվականին՝ Ուպսալայում գտնվող Գիտությունների թագավորական ընկերության անդամ[7]։

Գիտական գործունեություն խմբագրել

Մուրադջանյանը քիմիա և միներալոգիա է ուսումնասիրել Իյոնս Յակոբ Բերցելիուսի մոտ։ Հեղինակել է մի շարք ակնարկներ Գիտությունների ակադեմիայի համար գրել է մի շարք ակնարակներ, ինչպես նաև փաստաթղթեր դասական ձգողության տեսության վերաբերյալ (La pression de l'air et les theorem d'hydrodynamique, 1852): Այնուամենայնիվ, նա իր ժամանակի մեծ մասը նվիրել է պատմական հետազոտություններին։ 1820 թվականին հրատարակել է հոր աշխատանքի երրորդ մասը՝ «Tableau Général de l’Empire othoman» և գրել է «Des Peuple you Caucase ou Voyage d'Abou-l-Cassim» (1828) և «Histoire des Mongols depuis Tchinguis-Khan jusqu'à Timour» (1834-1835, նոր հրատարակություն՝ 1852), լայնորեն հղված աշխատություն[6]։ Մահանալուց առաջ դ'Օհսոնը Լունդի համալսարանին է նվիրաբերել մոտ 300 կտոր գիրք և տասնյակից ավելի ձեռագրեր[7]։

դ'Օհսոն բարոնական ընտանիքն անհետացել է նրա մահից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Abraham Constantin Mouradgea d'Ohsson (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2. D’Ohsson, Abraham Konstantin Mouradgea // http://runeberg.org/nfac/0671.html — 1880. — Vol. 3.
  3. 3,0 3,1 Friherre Abraham Constantin d'Ohsson. Nekrolog. (շվեդերեն) // AftonbladetSchibsted, 1852. — ISSN 1103-9000; 1403-9656
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #104312130 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Nordisk familjebok (շվեդերեն): konversationslexikon och realencyklopedi / B. Meijer, T. Westrin, Ruben G:son Berg, V. Söderberg, E. Fahlstedt — 2 — Stockholm: 1900.
  6. 6,0 6,1 D'Ohsson. Nordisk familjebok. էջ 1330.
  7. 7,0 7,1 Bakhchinyan, Artsvi (2000). «Armenian-Scandinavian relations from the Early Middle Ages to the Eighteenth Century». Journal of the Society for Armenian Studies: JSAS. 11: 65–81.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 566