Աբրահամ Սահակի Գյուլխանդանյան (1875, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 1, 1946(1946-01-01), Փարիզ), հասարակական և քաղաքական գործիչ, պատմաբան։ ՀՅԴ կուսակցության անդամ։

Աբրահամ Գյուլխանդանյան
Դիմանկար
Ծնվել է1875
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 1, 1946(1946-01-01)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԿրթությունԳևորգյան Հոգևոր Ճեմարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գրող և պատմաբան
ԿուսակցությունՀՅԴ
Ստորագրություն
Изображение автографа
 Abraham Gyulkhandanyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Էջմիածնում 1875 թվականին։ Ավարտել է էջմիածնի Գևորգյան ճեմարանը, 1914 թվականին՝ Յարոսլավլի Դեմիդովյան բարձրագույն վարժարանի իրավաբանական բաժինը։ 19 տարեկանում միացել է Հայ Հեղափոխական Դաշնակցությանը և տեղափոխվել Բաքու։ 1898 թվականից զբաղվել է Բաքվի նավթաշրջանի հայ բնակչության ազգային և սոցիալական պայքարը կազմակերպելու գործով։ 1905-1906 թվականներին հայ-թաթարական ընդհարումների ժամանակ մասնակցել է մարտերին, կազմակերպել Գանձակի հայության ինքնապաշտպանությունը։ 1906 թվականին խմբագրել է Բաքվում հրապարակվող «Գրոհ» թերթը։ ՀՅԴ Բյուրոյի անդամ 1908 թվականից։

1910 թվականին ցարական իշխանությունները Գյուլխանդանյանին ձերբակալել են և բանտարկել մինչև 1912 թվականը։ 1913 թվականին մտել է ազգային բյուրոյի կողմից Թուրքահայաստանում բարենորոգումներ անցկացնելու գործին օժանդակող պատասխանատու մարմնի մեջ։ 1916 թվականից՝ Բաքվի Հայոց ազգային խորհրդի նախագահ։ 1918 թվականին (Ռոստոմի հետ) մասնակցել է Բաքվի հայության դիմադրության կազմակերպմանը։

1919 թվականի հունիսին Գյուլխանդանյանը ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ, եղել ներքին գործերի և արդարադատության[1], 1920 թվականին՝ ելևմտական (ֆինանսների) նախարար։ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդր Խատիսյանի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի պայմանագիրը։ Հայաստանի խորհրդայնացումից հետո անցել է Թիֆլիս, Կ. Պոլիս, ապա հաստատվել Ֆրանսիայում։ Փարիզում զբաղվել է դաշնակցության դիվանում պահվող ավելի քան 100 հազար վավերագրերի ու փաստաթղթերի կարգավորմամբ։

1942 թվականին եղել է Բեռլինում հիմնադրված Հայ ազգային խորհդրի փոխնախագահը[2]։ 1943 թվականին Արտաշես Աբեղյանի և Գարեգին Նժդեհի հետ միասին խմբագրել է Հայ ազգային խորհրդի պաշտոնաթերթը՝ «Ազատ Հայաստան», որը հանդես է եկել ֆաշիստական Գերմանիայի օգտին։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, Փարիզը գերմանացիներից ազատագրելուց հետո, ֆրանսիացի կոմունիստների պահանջով որդու հետ ձերբակալվել է, բանտարկվել (1944 թվականի հոկտեմբեր - 1945 թվականի սեպտեմբեր)։ Առողջական վիճակը խաթարվել է բանտարկության ժամանակ։ Մահացել է 1946 թվականին։

Մեծ է Գյուլխանդանյանի վաստակը հայ հեղափոխական, ազգային-ազատագրական շարժման ղեկավարման և անկախ Հայաստանի պետական կյանքի կազմակերպման գործում։

Երկեր խմբագրել

  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Ազգային շարժումների դրդապատճառները XIX դ.-ում», Փարիզ, 1939։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Բագուի դերը մեր ազատագրական շարժման մէջ», «Հայրենիք» ամսագիր, 1924, թիւ 1, էջ 123-131, թիւ 2, էջ 133-144, թիւ 3, էջ 60-66, թիւ 5, էջ 97-111, թիւ 6, էջ 102-108, թիւ 8, էջ 109-118, թիւ 9, էջ 106-112, թիւ 10, էջ 109-119, թիւ 11, էջ 98-103, թիւ 12, էջ 49-56, 1925, թիւ 3, էջ 125-131, թիւ 4, էջ 106-112, թիւ 5, էջ 116-121։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հ. Յ. Դաշնակցութեան առաջին ծրագիրը եւ նրա հեղինակները», Աթէնք, 1987։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական կռիւները Անդրկովկասում», «Հայրենիք» ամսագիր, 1935, թիւ 10, էջ 132-135, թիւ 11, էջ 129-135, թիւ 12, էջ 134-141։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Հայ-թաթարական ընդհարումները», հատ. Ա., Փարիզ, 1933, 218 էջ։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական դէմքեր. Հակոբ Չիլինգարեան (Աշոտ Հայկունի)»,, «Հայրենիք» ամսագիր, 1936, թիւ 1, էջ 131։
  • Գիւլխանդանեան Աբրահամ, «Յեղափոխական հայուհիներ», մաս Ա., Փարիզ, 1939, 63 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Նախկին գլխավոր դատախազներ». prosecutor.am. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 10-ին.
  2. Armenian Mirror-Spectator, Sep. 1, 1945

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։