Աբրահամ Ալիքյան

հայ թարգմանիչ, բանաստեղծ

Աբրահամ Սարգսի Ալիքյան (մայիսի 21, 1928(1928-05-21)[1][2], Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիա պետություն (1925—1930), Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա[1][2] - հունիսի 16, 2013(2013-06-16), Բուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից։

Աբրահամ Ալիքյան
Ծնվել էմայիսի 21, 1928(1928-05-21)[1][2]
ԾննդավայրԱլեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ, Սիրիա պետություն (1925—1930), Ֆրանսիայի գաղութներ, Ֆրանսիա[1][2]
Վախճանվել էհունիսի 16, 2013(2013-06-16) (85 տարեկան)
Վախճանի վայրԲուրջ Համուդ, Մաթնի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
ԳերեզմանԲուրջ Համուդ
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Լիբանան և  ԽՍՀՄ
ԿրթությունԱզգային Սահակյան երկսեռ վարժարան[1], Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան[1] և Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1954)[1]
ԱշխատավայրՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ[1]
Աբրահամ Ալիքյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սիրիայի Ալեքսանդրետտա քաղաքում (այժմ Թուրքիա)։ Նախնական կրթությունը ստացել է տեղի Նուպարյան վարժարանում։ Ալեքսանդրետի սանճագի պարպումից հետո, 1939 թվականին ընտանիքով գաղթել է Բեյրութ։ Ավարտել է Բեյրութի Սահակյան վարժարանը, ապա Նշան Փալանճյան ճեմարանը (1946)։ 1947 թվականին ներգաղթել է Հայաստան։ 1952 թվականին հաստատվել է Մոսկվայում։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտը, նույն թվականից դարձել այդ ինստիտուտի դասախոս։ 1990-ականների սկզբներին դուրս է եկել Խորհրդային Միությունից, որոշ ժամանակ ապրել Ֆրանսիայում, ապա վերադարձել և հաստատվել է Լիբանանում։ Նրա գործերից թարգմանվել են ռուսերեն[3][4]։ Մահացել է Պուրճ Համուտի (Բեյրութ) ազգային ծերանոցում[5]։

Երկերի մատենագրություն խմբագրել

  • Հորիզոն (բանաստեղծություններ), Բեյրութ, տպարան «Հայ ճեմարանի», 1947, 77 էջ։
  • Նախերգանք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1951, 70 էջ։
  • Նախերգանք (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1952, 72 էջ։ (Սա միևնույն գիրքն է, որը նա պարտադրվել է արևելահայերենի վերածել)։
  • Կանաչ սոսափ (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1959, 168 էջ[6]։
  • Բարեհուսո հրվանդան (պոեմ), Երևան, «Հայաստան», 1965, 103 էջ[7]։
  • Աչքեր (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1968, 175 էջ։
  • Նժար (բանաստեղծություններ), Երևան, «Հայաստան», 1974, 128 էջ։
  • Արևմաղ (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 220 էջ։
  • Հանդիպակաց ափեր (հոդվածներ), Երևան, «Սարգիս Խաչենց», 2009։

Թարգմանությունները (ֆրանսերենից և ռուսերենից) խմբագրել

  Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում
  • Անդրե Ստիլ, Առաջին հարվածը (վեպ), ֆրանսերենից թարգմանեցին Ա մասը՝ Աբրահամ Ալիքյան, Բ մասը՝ Վիվան, Երևան, Հայպետհրատ, 1955, 583 էջ։
  • Վերա Զվյագինցևա, Ձմեռային աստղ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աբրահամ Ալիքյանը), Երևան, Հայպետհրատ, 1960, 60 էջ։
  • Պոլ Էլյուար, Ազատություն։ «Գարուն», 1967, № 1։
  • Տրիստան Ցարա։ Ճանապարհ՝ միակ արև; Երեկո (բանաստեղծություններ)։ «Գարուն», 1967, № 4, էջ 35։
  • Շառլ Ազնավուր, Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Ե., Հայաստան, 1968, 126 էջ։ Բովանդակությունը՝ Ա. Ալիքյան։ Ազնավուր տաղանդ; Ինձ տվեցին; Քաղաքը; Օ, կյանք, օ, կյանք; Թե դաշնամուր ունենայի; Պոկեր; Տուր մեզ այսօր; Մի մանուկ; Ոսկե հասկ; Պետք է գիտենալ; Երբ ինձ մոտ ես գալիս... հոգիս; Բոհեմը; Իզաբել; Հոգուս մեղմ լույսում; Ուզում ես դու; Մեր ցնորքների պալատը; Գեղեցիկ աղջիկներ իմ թաղի; Այս դաշնամուրը օրհնյալ; Պարզ է սիրում եմ քեզ; Սեր սրտի չափով; Ալելույա; Մաման; Երկու կիթառ։
  • Գիտե՞ս երկիրն այս (բանաստեղծությունների ժողովածուում տեղ գտած Լուի Արագոնի «Մանուշյանի խումբը» բանաստեղծությունը թարգմանել է Աբրահամ Ալիքյանը), Երևան, «Հայաստան», 1970, 151 էջ։
  • Գիյոմ Ապոլիներ, Բլուրներ (բանաստեղծություններ և պոեմ), Ե., Հայաստան, 1970, 54 էջ։ Բովանդակությունը՝ Զոնա; Միրաբոյի կամուրջը; Աշնանածաղիկներ; Աննի; Թափոր; Ճամփորդը; Հրաժեշտ; Գնչուհին; Աշուն; Լենդոր-Ռոուդի պանդուխտը; Օ, իմ լքված ջահելություն; Կալիգրամներ; Բլուրներ; «Քարայր» խրամատում; Կա; Գեղեցիկ շիկահերը; Հետմահու գրքից; Պոեմ; 15 ապրիլի 1915; Սերը, արհամարհանքն ու հույսը։
  • Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության, Երևան, «Սովետական գրող», 1976, 246 էջ։
  • Կոստանտին Սերեբրյակով, Շարժման իմաստությունը (ակնարկներ, էսսեներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 248 էջ։
  • Ռուբեն Մելիք, Մարմին՝ ինձնով կենդանի (բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1978, 162 էջ։
  • Հերվե Բազեն, Վեր կաց ու գնա (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1979, 304 էջ։
  • Շառլ Ազնավուր, Սեր սրտի չափով (բանաստեղծություններ), Բեյրութ, տպարան «Շիրակ», 1980, 128 էջ։
  • Անդրե Մորուա, Դոն Ժուան կամ Բայրոնի կյանքը (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 495 էջ։
  • Գյուստավ Ֆլոբեր, Զգացական դաստիարակություն (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1982, 544 էջ։
  • Ֆրանսիական պոեզիա (ժողովածուի մի մասը թարգմանել է Աբրահամ Ալիքյան), Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1984, 480 էջ։
  • Մարտին դյու Գար Ռ., Թիբոներ (վեպ, թարգմանության հեղինակակից Գրիգոր Քեշիշյան), գիրք 1, Երևան, «Սովետական գրող», 1984, 816 էջ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». 1986. էջ 32.
  4. Էջ Մը Հայ Գրականութենէն։ Աբրահամ Ալիքեան(չաշխատող հղում)
  5. «AV Production - Աբրահամ Ալիքյան». avproduction.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.(չաշխատող հղում)
  6. Ալիքյան, Աբրահամ Սարգսի (1959). Կանաչ սոսափ. Հայպետհրատ.
  7. Ալիքյան, Աբրահամ Սարգսի (1965). Բարեհուսո հրվանդան։ Քերթված. Հայաստան.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբրահամ Ալիքյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 177  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։