Աբո Թիֆլիսեցի կամ Աբո Թբիլելի, Հաբո Տփիլելի (վրաց.՝ აბო თბილელი, ჰაბო ტფილელი, մոտ 756, Բաղդադ, Սասանյան Պարսկաստան - հունվարի 6, 786(0786-01-06), Թիֆլիս), նահատակ, Թիֆլիս քաղաքի երկնային հովանավորը։ Ոգեշնչման արարողությունը կատարվում է Վրաց ուղղափառ եկեղեցում հունվարի 8-ին՝ ըստ հուլյան տոմարի (21 հունվարի գրիգորյան օրացույցով

Աբո Թիֆլիսեցի
Ծնունդմոտ 756
ԾննդավայրԲաղդադ, Սասանյան Պարսկաստան
Վախճանհունվարի 6, 786(0786-01-06)
Վախճան վայրԹիֆլիս
Վախճան պատճառգլխատում
ԵկեղեցիՎրաց ուղղափառ եկեղեցի
Սրբացված կարգսուրբ
Հիշատակության օրՀունվարի 8
Սուրբ հովանավորԹիֆլիս
Երկիր Իրաք

Ազգությամբ արաբ է։ Բաղդադում զբաղվել է անուշահոտ յուղեր պատրաստելով։ Քարթլիի թագավոր Ներսեի շքախմբի կազմում 775 թվականին գնում է Թիֆլիսի էմիրություն, որ գտնվում էր արաբական տիրապետության ներքո։ Ներսեն Բաղդադում ամբաստանության պատճառով երեք տարի անցկացրել էր բանտում, արդարացվել էր խալիֆի կողմից և ուղարկվել Վրաստան։ Թիֆլիսում Աբոն հակվում է դեպի քրիստոնեական հավատը, սկզբում նա աստվածաբանական բանավեճեր էր վարում քրիստոնյաների հետ, սակայն հետո հավատում էր նրանց հայացքների ճշմարիտ լինելուն։ 781 թվականին Ներսեն փախչում է Խազարիա։ Աբոն գնում է նրա հետ։ Խազարիայում նա մկրտվում է, ապա ճգնավորի կյանք է վարում Աբխազիայում։ 782 թվականին վերադառնում է Թիֆլիս և քարոզչությամբ զբաղվում արաբ քրիստոնյաների շրջանում։ 785 թվականին արաբ էմիրի հրամանով բանտ է նետվել և գլխատվել Քրիստոսի մկրտության օրը, մարմինն այրվել է, իսկ աճյունը լցվել ոչխարի մորթու մեջ ու նետվել Կուր գետը։ Այս վայրում, ըստ ավանդության, երևաել է լույսի սյուն։

«Մետեխի» Վերափոխման տաճարը Թիֆլիսում

Աբոյի գործերի վկա Իոանե Սաբանիձեն գրել է նրա վարքն ու նահատակությունը Քարթլիի կաթողիկոս Սամուիլ VII-ի հանձնարարությամբ։ Այդ աշխատությունը Վրաստանի պատմությանն ամենահին գրավոր աղբյուրներից ու գրական հուշարձաններից մեկն է, որ գրվել է Վասիլի Մեծի՝ Սեբաստիայի 40 նահատակներին նվիրված աշխատության, Արեոպագիտի, ինչպես նաև վրացական վաղ վարքագրությունների ազդեցությամբ։ Աբո Թիֆլիսեցու վարքը ներառվել է վարքագրությունների տարբեր ժողովածուներում և բազմիցս վերամակվել։ Կուրի ափին՝ Աբոյի մարմինն այրելու վայրում, XIII դարում կառուցվել է Մետեխիի տաճարը։

Գրականություն խմբագրել

  • Полное жизнеописание святых Грузинской церкви // Перевод М. Сабинина. СПб., 1871, ч. 1.
  • Кекелидзе К. С. Памятники древнегрузинской агиографической литературы. Тбилиси, 1956.
  • Attwater, Donald and Catherine Rachel John. The Penguin Dictionary of Saints. 3rd edition. New York: Penguin Books, 1993. ISBN 0-14-051312-4.
  • Holweck, F. G. A Biographical Dictionary of the Saints. St. Louis, MO: B. Herder Book Co. 1924.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբո Թիֆլիսեցի» հոդվածին։