Աբու ալ-Հասան ալ-Աշարի

արաբ իրավագետ

Աբու ալ-Հասան ալ-Աշարի (արաբ․՝ ابو الحسن علي ابن إسماعيل اﻷشعري‎‎‎, 873/874 (Հիջրա՝ 260) - 935/936 (Հիջրա՝ 324) ամբողջական անուն՝ Աբու ալ-Հասան Ալի իբն Իսմայիլ ալ-Աշարի, մոտ 873[1][2][3][…], Բասրա, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4] - մոտ 935[2][3], Բաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4]), մուսուլման մտածող և փիլիսոփա, իրավագետ, աշարիականության քալամի հիմնադիր։ Եղել է սուննի մտածող և փիլիսոփա Աբու Մանսուր ալ-Մատուրիդիի ժամանակակիցը։ Ապրել և ստեղծագործել է Բասրայում, որը այդ ժամանակ եղել է մուսուլմանական աշխարհի հասարակական, իրավական և փիլիսոփայական մտքի կենտրոններից մեկը։

Աբու ալ-Հասան ալ-Աշարի
արաբ․՝ أبو الحسن الأشعري‎‎
Ծնվել էմոտ 873[1][2][3][…]
Բասրա, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4]
Մահացել էմոտ 935[2][3]
Բաղդադ, Իրաք, Աբասյան խալիֆայություն[1][4]
Քաղաքացիություն Աբասյան խալիֆայություն
Դավանանքիսլամ
Մասնագիտությունաստվածաբան, մութաքալլիմ, փիլիսոփա, մուֆասիր և ֆաքիհ
Գործունեության ոլորտիսլամական աստվածաբանություն և քալամ
Տիրապետում է լեզուներինարաբերեն[2][5]
Հայտնի աշակերտներQ29514435?, Q29514441? և Q87651987?
 Al-Ash'ari Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

Արաբական խալիֆայության միջագետքյան քաղաքներում՝ Բասրայում և Քուֆայում, զարգանում էին փիլիսոփայական, լեզվաբանական և այլ դպրոցների բազմաթիվ ուղղություններ, բուռն քննարկումներ էին անցկացվում դրանց ներկայացուցիչների միջև։ Մուսուլմանական մտքի բոլոր ուղղությունների մեջ այստեղ առանձնանում էին մութազիլիականների փիլիսոփայական-ռացիոնալ դպրոցի ներկայացուցիչները, որոնց շարքերում երկար ժամանակ եղել է նաև ալ-Աշարին։ Ավելի ուշ Աբու ալ-Հասան ալ-Աշարին վերանայեց իր համոզմունքները, հետ կանգնեց մութազիլիականությունից և սկսեց դնել սուննի իսլամի փիլիսոփայական-աշխարհայացքային հիմքերը։ Կանգնելով սուննիզմի դիրքերի մոտ՝ Աբու ալ-Հասան ալ-Աշարին փիլիսոփայական մեթոդների իր փայլուն իմացությունը ծառայեցրեց հենց սուննիզմին և մեծ ճանաչում գտավ մուսուլմանական աշխարհում։ Նրա կողմից մշակված դրույթների շնորհիվ հնարավոր դարձավ հաջողությամբ հակազդել գրեթե բոլոր հակառակորդներին։ Ալ-Աշարին բանականության փաստարկները ընդունում էր ինչպես շրջակա աշխարհի, այնպես էլ Աստվածային հայտնության իմաստավորելու հարցում։ Սակայն, սրա հետ մեկտեղ, ալ-Աշարին անհրաժեշտ էր համարում կրոնի 5 հիմնասյուների անխոս ընդունումը և ապա բանականության դրույթներով դրանք հիմնավորելը։ Հավատքի դրույթներն ապացուցելու համար նա ընդունում էր բանականության փաստարկները, սակայն ինքը Հայտնությունը պետք է ընդունվի հավատքի վրա։

Աշարիականություն խմբագրել

Ալ-Աշարին խստորեն հետևում էր սուննիական հայացքներին և սեփական ուսմունքը կառուցել է Ղուրանին, Սուննային, Մուհամմադի զինակիցներից՝ սահաբներից և նրանց հետևորդներից՝ թաիբուններից եկող ավանդությունների անկասկած հետևելու վրա։ Ի տարբերություն շիաների՝ ալ-Աշարին տարբերություն չէր դնում Մուհամմադի զինակիցների միջև և նրանց բոլորին ընդունում էր։ Մուսուլմանական կառավարման իդեալական համակարգ էր համարում առաջին չորս խալիֆների՝ Աբու Բաքրի (632-634), Օմարի (634-644), Օսմանի (644-656) և Ալիի (656-661) կառավարումը։ Ատրիբուտների մասին նշված դրույթները ալ-Աշարին հակադրել է ինչպես անտրոպոմորֆիսներին, ովքեր ատրիբուտները բառացիորեն էին ընդունում՝ նմանեցնելով մարդկայինին, այնպես էլ մութազիլիականներին։

Ալլահին տեսնելու մասին հարցում ալ-Աշարին ընգծում էր, որ Ալլահին տեսնելու մանրամասները և թե դա ոնց է տեղի ունենալու, հնարավոր չէ ըմբռնել մարդկային բանականության միջոցով։ Մութազիլիականները՝ ի տարբերություն նրա, մութազիլիները գտնում էին, որ Աստված տեսանելի լինելու համար պետք է կանգնի որոշակի տարածությունում, ինչը անհնարին է Նրա՝ որպես Արարիչ լինելու համար։ Ի տարբերություն մութազիլիների և աշարիների, անտրոպոմորֆիստները գտնում էին, որ Աստված իրոք մարդկանց առջև դրախտում որոշակի ձևով կկանգնի։

Ազդեցություն խմբագրել

Աբու ալ-Հասան ալ-Աշարիի կողմից մշակված աշխարհայացքային սկզբունքները օգտագործվեցին քալամի դպրոցների և փիլիսոփայական այլ ուսմունքների վիճաբանությունների ժամանակ։ Դրանք հիմք դարձան սուննի իսլամական ուսմունքի համար։ Իր հիմնադրած ուսմունքը մեծ ճանաչում ունեցավ մուսուլմանական աշխարհում, ալ-Աշարիին սկսեցին անվանել սուննիների առաջնորդ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու ալ-Հասան ալ-Աշարի» հոդվածին։