Աբու Շադի
Աբու Շադի (փետրվարի 9, 1892[1][2][3], Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ - ապրիլի 12, 1955[4], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ, ամբողջական անուն՝ արաբ․՝ - أحمد زكي أبو شادي, Ահմադ Զաքի Աբու Շադի), արաբ բանաստեղծ և արձակագիր, «Ապոլլոն» ամսագրի հիմնադիր։
Աբու Շադի أبو شادي | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 9, 1892[1][2][3] |
Ծննդավայր | Կահիրե, Եգիպտոսի խեդիվատ |
Վախճանվել է | ապրիլի 12, 1955[4] (63 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ |
Գերեզման | Fort Lincoln Cemetery |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | արաբերեն |
Ազգություն | արաբ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Եգիպտական սուլթանություն, Եգիպտոսի թագավորություն և Եգիպտոսի Հանրապետություն |
Կրթություն | Լոնդոնի համալսարան |
Ժանրեր | Կասիդա և պատմական գեղարվեստական գրականություն |
Ուշագրավ աշխատանքներ | * «Նավառացիների ճակատամարտ» պոեմ * «Իբն Զեյդունը բանտարկության մեջ» պատմվածք * «Իմրուլկայսի վախճանը» պատմվածք * «ալ-Զիբա կամ Զենոբիա՝ Պալմիրայի թագուհի» պոեմ |
Ahmed Zaki Abushady Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Ռոմանտիզմի ծաղկման շրջանի ամենահայտնի պոետն Ահմեդ Զաքի Աբու Շադին էր։ Նա ծնվել է իրավաբանի ընտանիքում, ստացել է բժշկական կրթություն Կահիրեում և Լոնդոնի համալսարանում։ Աշխատել է տարբեր եգիպտական քաղաքներում որպես մանրէաբան։ Կնոջ մահից հետո տեղափոխվում է ԱՄՆ։
Նրա առաջին բանաստեղծությունները տպագրվել են 1908 թվականին։ Նա հրատարակում է գրականագիտական հոդվածների «Գրական ասպարեզ» (արաբ․՝ مسرح الأدب՝ մասրահ ալ-ադաբ) գիրքը։ Այնուհետև նա հանդես էր գալիս իր ժողովածուներով, խմբագրում էր Ապոլլոնը և գլխավորում էր պոետական միությունը։ 1960-ականներից սկսած նրա գործունեությունը առաջացնում է արաբական քննադատների և գրականագետների ուշադրությունը։
Ստեղծագործություն խմբագրել
Աբու Շադիին բնորոշ է նախաբանների, վերջաբանների, մեկնաբանությունների մեծ քանակությունը։ Նման ձևով պոետը փորձում էր գրավել արաբ քննադատների ուշադրությունը իր բանաստեղծություններին, որոնք կամ չէին նկատում կամ էլ բարձր չէին գնահատում դրանք։ Իսկ նախ և առաջ բացատրվում էր նրանով, որ պոետի մոտ բացակայում էր քաղաքական և գրականագիտական պայքարը այս կամ այն կուսակցության կողմից։ Նրա պոեզիան տարբերվում էր իր նախորդների պոեզիայից անկանխատեսելիությամբ և կերպարների նորությամբ։ Նրա և նրա շրջապատի պոետների վաստակը Բադաուին տեսնում է պոետական լեզվի պարզեցման, նոր արտահայտչամիջոցների ստեղծման մեջ։
Աբու Շադիի պոեզիայի հիմնական մասը քնարական բանաստեղծություններն են, որտեղ գերակշռում են սիրո, բնության թեմաները։ Նրա մոտ բնության նկարագրությունները միահյուսված են իր անձնական վերաբերմունքի հետ։ Նրա սիրային քնարերգությունը առանձնանւմ է նրանով, որ նա միանգամայն համոզված է, որ կինը գեղեցկության ամենակատարյալ մարմնացումն է բնության մեջ։ Բացի սրանից բնականաբար նա իր բանաստեղծություններով անդրադառնում էր արաբական աշխարհի անկման, ազգի աղետալի վիճակի, հայրենասիրության թեմաներին։
Դիվաններ խմբագրել
- «Արևածագի ցողեր» (արաբ․՝ أنداء الفجر, 1910)
- «Տնքոց և զնգոց» ( արաբ․՝ أنين ورنين, 1925)
- «Փարավոնների հայրենիք» (արաբ․՝ وطن الفراعنة, 1926)
- «Ճառագայթներ և ստվերեր» (արաբ․՝ أشعة وظلال, 1931)
- «Գարնան տեսիլներ» (արաբ․՝ أطياف الربيع, 1933)
- «Շատրվան» (արաբ․՝ الينبوع, 1934)
- «Երկնքից» (արաբ․՝ من السماء, 1949, Նյու Յորք)
Պոեմներ և պատմվածքեր խմբագրել
- «Նավառացիների ճակատամարտ» պոեմ (արաբ․՝ نكبة نافارين, 1924)
- «Իբն Զեյդունը բանտարկության մեջ» պատմվածք (արաբ․՝ ابن زيدون في سجنه, 1925)
- «Իմրուլկայսի վախճանը» պատմվածք (արաբ․՝ احتضار امرؤ القيس, 1925)
- «Մահա» պոեմ (արաբ․՝ مها, 1926)
- «ալ-Զիբա կամ Զենոբիա՝ Պալմիրայի թագուհի» պոեմ (արաբ․՝ الزباء، أو، زنوبيا ملكة تدمر, 1927)
Օգտագործված գրականություն խմբագրել
- Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
- Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.
- Ходжаева Р.У. Очерки развития египетской поэзии. Ташкент, 1985.
- Badawi, M.M. A Critical Introduction to Modern Arabic Poetry, Cambridge, 1992
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Dictionary of African Biography / E. K. Akyeampong, Henry Louis Gates, Jr. — NYC: OUP, 2012. — ISBN 978-0-19-538207-5
- ↑ 2,0 2,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 3,0 3,1 Պորտուգալիայի ազգային գրադարան — 1796.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Արտաքին հղումներ խմբագրել
- Ահմադ Զաքի Աբու Շադի, արաբերեն* Ահմադ Զաքի Աբու Շադի, բանաստեղծություններ, արաբերենԱրխիվացված 2012-09-06 WebCite
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբու Շադի» հոդվածին։ |