Աբու Լայլա ալ-Մուհալհիլ (ամբողջական անուն՝ արաբ․՝ عدي بن ربيعة التغلبي, Ուդայ իբն Ռաբիա ալ-Թաղլիբի‎‎, մոտ 443, Նաջդ, Սաուդյան Արաբիա - մոտ 531, Նաջդ, Սաուդյան Արաբիա), Նախաիսլամական Արաբիայի 6-րդ դարի ամենահայտնի բանաստեղծներից։ Նա որպես բանաստեղծ հայտնի էր Աբու Լայլա ալ-Մուհալհիլ մականունով, իսկ որպես ասպետ հայտնի էր ալ-Զիր Սալեմ մականունով։ Բանաստեղծ Իմրուլկայսի քեռին էր։ Եղել է նաև Ամր իբն Քուլսումի պապը։

Աբու Լայլա ալ-Մուհալհիլ
أبو ليلى المهلهل
Ծնվել էմոտ 443
ԾննդավայրՆաջդ
Վախճանվել էմոտ 531
Վախճանի վայրՆաջդ
Մասնագիտությունասպետ, բանաստեղծ և զորավար
Ազգությունարաբ
Ժանրերկասիդա
պոեմ
Գրական ուղղություններPre-Islamic literature?
ԶավակներQ20396202?
ԱզգականներԱմր իբն Քուլսում

Աբու Լայլա ալ-Մուհալհիլը հյուսիսային Արաբիայի քրիստոնյա Թաղլիբ ցեղից էր։ Նրա բանաստեղծությունները կրում են քաջությունն ու վրեժխնդրությունը փառաբանող բնույթ։ Նա նաև գրել է բազմաթիվ սիրային տողեր։

Եղել է Թաղլիբ ցեղի ղեկավարներից Բասուսի պատերազմում[1]։

Նրա հերոսությունների մասին է հյուսվել ալ-Զիր Սալեմ դյուցազներգությունը (էպոսը)։ Նրա քաջարի կերպարը դարեր շարունակ ներշնչել է Արաբական, Սիրիական և բեդվինների ավանդական ու ժողովրդային հեքիաթներն ու պատմվածքները։ Նրա անձի շուրջ բազմաթիվ առասպելներ են հյուսվել Դամասկոսի ու Հալեպի հին սրճարանների հեքիաթասացների կողմից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Կենսագրություն Աբու Լայլա ալ-Մուհալհիլի
  2. «Ակնարկ Ուդայ իբն Ռաբիա ալ-Թաղլիբիի մասին». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.