Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլի (ադրբ.՝ Əbülfəz Qədirqulu oğlu Elçibəy հունիսի 24, 1938(1938-06-24), Քաղաքիկ - օգոստոսի 22, 2000(2000-08-22)[1], Անկարա, Թուրքիա), Ադրբեջանի Հանրապետության 2-րդ նախագահ։ Պատմական գիտությունների թեկնածու։

Ալիև Աբուլֆազ Էլչիբեյ Կադիրղուլու օղլի
ադրբ.՝ Əbülfəz Qədirqulu oğlu Əliyev
{{{2}}} Ադրբեջան 2-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝1992 թ.-ի հունիսի 7
Լքեց պաշտոնը՝1993 թ.-ի սեպտեմբերի 1
Այլ տիտղոսներ՝Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի (ԱԺՃ) նախագահ
Կուսակցություն՝Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ
Նախորդող՝Այազ Մութալիբով
Հաջորդող՝Հեյդար Ալիև
Ծննդյան օր՝ 1938 հունիսի 7
Ծննդավայր՝Քելեքի գյուղ, Նախիջևանի ԻԽՍՀ
Վախճանի օր՝հուլիսի 22, 2000(2000-07-22) (տարիքը 62)
Վախճանի վայրը՝Անկարա, Թուրքիա
Երեխաներ՝որդի. Էրտուրգուտ
դուստր. Չիլանայ
Հայր՝Ալիև Մարդան Կադիրղուլու օղլի
Մայր՝Մեհրասա Ջաֆար կիզի Ալիև
Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

1963 թ.-ին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը։ 1969-1974 թթ.-ին դասավանդել է նույն համալսարանում։ 1975 թ.-ին դատապարտվել է 2 տարվա բանտարկության՝ «խորհրդային պետական և հասարակական կարգերը զրպարտելու» մեղադրանքով։ 1989 թ.-ի հուլիսի 16-ին ընտրվել է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի նախագահ։ Դառնալով Ադրբեջանի Հանրապետության նախագահ՝ հռչակել է Ադրբեջանի զարգացման երեք սկզբունք՝ ժողովրդավարություն, թյուրքիզմ, իսլամ։ Քաղաքական գործչի իդեալ է համարել Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին, իրեն հայտարարել է Աթաթուրքի զինվոր, պետական շինարարության գործում կարևորել է քեմալականների փորձը։

Արցախյան հակամարտություն խմբագրել

Էլչիբեյը իրեն հայտարարել է ուժային մեթոդների հակառակորդ, բայց գտել է, որ Արցախում պետք է հաղթանակի հասնել ցանկացած գնով։ «Ինձ համար գոյություն չունի Ղարաբաղյան հիմնախնդիր, կա միայն Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի փաստը», - ասել Էլչիբեյը։ Չի ժխտել հակամարտության գոտի ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի զորքեր մտցնելու հնարավորությունը։ 1992 թ.-ի մարտի 25-ին՝ նախագահական ընտրությունների եռուն շրջանում Էլչիբեյը առաջարկել է լուծարել նախագահի պաշտոնը, քանի որ քաղաքական պառակտումները շեղում են Արցախի համար պայքարից։ 1992 թ.-ի մայիսի 9-ին ԱԺՃ-ի անդամներին կոչ է արել դադարեցնել զանգվածային քաղաքական միջոցառումներն Բաքվում և բոլոր ուժերն ուղղել Արցախ։

Ադրբեջանի քաղաքական ճգնաժամ խմբագրել

Արցախում ադրբեջանական բանակի պարտություններից հետո Էլչիբեյի հեղինակությունը սկսել է ընկնել։ Գնդապետ Ս. Հուսեյնովը, օգտագործելով ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտությունների հետևանքով երկրում սկսած համընդհանուր դժգոհությունը, զինված խռովություն է բարձրացրել, իսկ 1993 թ.-ի հունիսի 4-ին Գանձակ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ուժերի և Ս. Հուսեյնովի զինված ուժերի միջև ընդհարումները դարձել են Էլչիբեյի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբ։ 1993 թ.-ի հունիսի 18-ին, երբ խռովարարները մոտեցել են Բաքվին, Էլչիբեյը մայրաքաղաքից հեռացել է Նախիջևան։ Բանակցություններից հետո նա հրաժարվել է վերադառնալ Բաքու, և Միլի մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար։

1993 թ.-ի օգոստոսի 31-ին անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 97.5 տոկոսը անվստահություն է հայտնել Էլչիբեյին, իսկ սեպտեմբերի 1-ին Միլի մեջլիսը պաշտոնանկ է հայտարարել նրան։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ծննդավայրում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994, Հանրագիտարան, Երևան 2004 թ.: