Աբոմեյ (ֆր.՝ Abomey, Ֆոն լեզվով թարգմանաբար նշանակում է «պատերի ներսում»)[1][2], քաղաք Բենինում, Բենինի հարավում գտնվող Զու դեպարտամենտի վարչական կենտրոնը։

Բնակավայր
Աբոմեյ
ԵրկիրԲենին Բենին
Մակերես142 կմ²
ԲԾՄ221 մետր
Ժամային գոտիUTC+1
Աբոմեյ (Բենին)##
Աբոմեյ (Բենին)
Աբոմեյ

Աբոմեյում են գտնվում Աբոմեյի թագավորական պալատները՝ տնակներ, որտեղ 1600-1900 թվականներին բնակվել են Դահոմեայի թագավորները։ 1985 թվականին գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3]։

Նկարագրություն խմբագրել

Քաղաքը հիմնադրվել է 17-րդ դարի կեսերին, 1625—1894 թվականներին եղել է Դահոմեայի մայրաքաղաքը[4]։ Իսկ 1892 թվականին այն ոչնչացվել է և այրվել ֆրանսիացիների կողմից, այնուհետև վերակառուցվել։

Աբոմեյը գտնվում է երկրի հարավարևմտյան մասում՝ ծովի մակարդակից 221 մ բարձրության վրա[5]։

2012 թվականի հաշվարկով բնակչությունը կազմել է 90.195 մարդ[6], իսկ 2002 թվականի մարդահամարի տվյալներով բնակչությունը կազմել է 77997 մարդ[6][7]։

Մշակույթ խմբագրել

Քաղաքում պահպանվել են Աբոմեյի թագավորական պալատական համալիրից որոշ հատվածներ, որն իրենից ներկայացնում է պատմական հուշարձան և ներառում է 12 պալատներ՝ տոնակատարությունների համար նախատեսված դահլիճներով, դամբարաններով, սրբավայրերով։ 1985 թվականին համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ ցուցակում[8]։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է գետնանուշի, արմավի յուղի, բամբակի, ծխախոտի առևտրով։ Տրանսպորտային միջոցներն են երկաթուղային կայարան Կոտոնու-Պարակու երկաթգիծը, օդանավակայան։ Արհեստները ներառում են զարդեր և կավագործություն, պղնձի դրոշմավորում, փորագրություն։ Սննդի արդյունաբերության ձեռնարկություններն են գարեջրի, զովացուցիչ ըմպելիքների արտադրությունը։

Բնակչություն խմբագրել

Թվական Բնակչություն[9]
1860-ական 24 000
1979 38 412
1992 65 725
2002 77 997
2008 87 344
2012 90 195

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас мира|2010|146—147|Государства Западной Африки. Кабо-Верде
  2. Словарь географических названий зарубежных стран. Մոսկվա: Недра. 1986.
  3. Butler, Stuart (2019) Bradt Travel Guide - Benin, pgs. 135-45
  4. Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 1. А — Анкетирование։ М. Большая Российская энциклопедия, 2005,766 с, ил. карт
  5. «Abomey, Benin Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2014 թ․ փետրվարի 1-ին.
  6. 6,0 6,1 «World Gazetteer». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 11-ին.
  7. «Communes of Benin». Statoids. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 5-ին.
  8. «Королевские дворцы Абомея». ЮНЕСКО. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 21.05.2011-ին.
  9. «Abomey». World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբոմեյ» հոդվածին։