Աբիոտիկ գործոններ կամ անկենդան գործոններ, անօրգանական միջավայրի՝ կենդանի օրգանիզմի վրա ազդող գործոններ։ Մթնոլորտի, ծովի և անուշահամ ջրերի, հողերի (խոնավություն) ու կլիմայի բնութագրիչները համարվում են աբիոտիկ գործոններ[1]։

Ընդհանուր բնութագիր խմբագրել

Մշակաբույսերի համար հատկապես կարևոր են օդային, ջրային, ջերմային, սննդային ռեժիմները, հողի հանքային կազմը և արեգակնային ճառագայթման ուժգնությունը։ Արեալի սահմաններում օրգանիզմների տարածքի տեղաբաշխումը, թվաքանակը և կենսազանգվածը կախված են այս կամ սահմանափակող գործոնից (օր․՝ առանձին սորտեր և մշակաբույսեր կարող են աճել որոշակի նվազագույն խոնավության առկայության դեպքում)։ Իրենց հերթին, կենդանի օրգանիզմները կարող են ազդել անկենդան միջավայրի վրա, օրինակ՝ աղքատ հողերում աճող բույսերն աստիճանաբար փոխում են դրանց կազմն ու կառուցվածքը[1]։

Միջավայրի հիմնական աբիոտիկ գործոններն են.

Ընդունված է միջավայրի աբիոտիկ գործոնների մեջ ընդգծել հետևյալ խումբ գործոնները.

  • կլիմայական (ջերմաստիճանը, խոնավությունը, ճնշումը)
  • էդաֆոգեն (մեխանիկական կազմը, խտությունը, ընդերքի օդաթափանցելիությունը)
  • օրոգրաֆիկ (ռելիեֆ, բարձրություն ծովի մակարդակից)
  • քիմիական (օդի գազային կազմը, ջրի աղային կազմը, թթվայնությունը)։

Ծանոթագրություններ խմբագրել