Աբիդին Ունալ (թուրքերեն՝ Abidin ÜNAL, 1953, Ազիզիե, Կայսերիի մարզ, Թուրքիա), Թուրքիայի ռազմաօդային ուժերի (թուրքերեն՝ Türk Hava Kuvvetleri) գեներալ, 2015 թվականից ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար[1]։

Աբիդին Ունալ
թուրքերեն՝ Abidin Ünal
Դիմանկար
Ծնվել է1953
ԾննդավայրԱզիզիե, Կայսերիի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունԹուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիա և Q97221538?
Մասնագիտությունզինվոր
 Abidin Ünal Վիքիպահեստում
Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի դրոշը
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի ուսադիրը

Կենսագրությունը խմբագրել

Աբիդին Ունալը ծնվել է 1953 թվականի հունվարի 1-ին, Կեսարիայի (թուրքերեն՝ Կայսերի) նահանգի Փընարբաշի քաղաքում։ Նախ սովորել է Կազանջիկի տարրական դպրոցում, այնուհետև՝ Փինարբաշի քաղաքում միջնակարգ դպրոցում, ապա՝ Կարաբյուքում միջնակարգ դպրոցն ավարտելով, 1968-1972 թվականներին սովորել է Անկարայում՝ քիմիական տեխնիկումում։ 1972 թվականին ծառայության է անցել Թուրքիայի ռազմաօդային ուժերում և 1975 թվականի օգոստոսի 30-ին ավարտել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիան (թուրքերեն՝ Hava Harp Okulu), ստանալով լեյտենանտի (թուրքերեն՝ Teğmen) կոչում[1][2]։

Ծառայությունը որպես ռազմաօդային ուժերի զորամասերի հրամանատար և շտաբային սպա խմբագրել

1977 թվականին ավարտելով Չիղիլում տեղակայված 2-րդ ռազմաօդային բազայի օդաչուական ուսումնարանը՝ որպես կործանիչ օդաչու, նա 1977 թ. հուլիսին ծառայության է նշանակվել Իկոնիայում (թուրքերեն՝ Կոնիա) տեղակայված 3-րդ ռազմաօդային բազայում և ծառայել որպես 131-րդ էսկադրիլիայի հրահանգիչ օդաչու մինչև 1982 թվականը։ 1982 թվականին, որպես ավագ սպա, նա ընդունվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի բարձրագույն քոլեջ (Hava Harp Akademisi), որն ավարտել է 1984 թվականին և նշանակվել Թուրքիայի ռազմաօդային Ակադեմիայում՝ որպես բաժնի պետ։ 1987 թվականին, առաջին Ֆ-16 ինքնաթիռների գործարկմամբ, նա նշանակվում է Օնջելի Ֆ-16-ների 143-րդ էսկադրիլիայում, որպես օպերատիվ սպա և հրահանգիչ օդաչու, ապա՝ 1989 թվականին՝ Աքընջըի Ֆ-16-ների 142-րդ էսկադրիլիայի գործարկման հետ միասին՝ փոխադրվում է այդտեղ[1]։

1990 թվականին նա դառնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության (Millî Savunma Bakanlığı) Ֆ-16-ների Համակարգերի կառավարման բաժնի նախագծող սպա, իսկ այնուհետև՝ 1991 թվականին նշանակվում է Բանդըրմայի 162-րդ էսկադրիլիայում, որպես օպերատիվ սպա։ 1992-1993 թթ. որպես ունկնդիր՝ սովորում է Մեծ Բրիտանիայի արքայական ռազմաօդային քոլեջում (Քրանվել քաղաք, Լինքոլնշիր կոմսություն (Cranwell, Lincolnshire)), որից հետո՝ 1993 թվականին նշանակվում է Բալըքեսիրի 192-րդ էսկադրիլիայի հրամանատար։ 1994 թվականին ստանձնում է պլանավորող սպայի պարտականությունները Թուրքիայի գլխավոր շտաբի շտաբային պլանավորման և քաղաքականության բաժնի զինաթափման և միջազգային հարաբերությունների բաժանմունքում։ 1995 թվականին նշանակվում է ռազմական խորհրդատու ԵԱՀԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչություն]]ում (Վիեննա)[1]։

1998 թվականի սեպտեմբերին նա դարձավ Մարզվանի 5-րդ ռազմաօդային բազայի օպերատիվ բաժնի պետ[1][2]։

Գեներալական պաշտոնները խմբագրել

2000 թվականի օգոստոսի 30-ին Աբիդին Ունալին շնորհվել է առաջին գեներալական կոչումը՝ բրիգադային գեներալ (թուրքերեն՝ Tuğgeneral) և միաժամանակ նա նշանակվել է Գիտական որոշումների աջակցության կենտրոնի պետ։ Այս պաշտոնում նա եղել է ՆԱՏՕ-ի Հետազոտական և տեխնոլոգիական հանձնաժողովի ավագ անդամներից մեկը[1]։

2002 թվականի օգոստոսի 3-ից մինչև 2003 թվականի օգոստոսի 4-ը եղել է Մարզվանի (թուրքերեն՝ Մերզիֆոն) 5-րդ ռազմաօդային բազայի հրամանատարը։ Ապա նշանակվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի Պլանավորման կառավարման բաժնի պետ[1]։

2004 թվականի օգոստոսի 17-ին ստանձնել է Թուրքիայի գլխավոր շտաբի պլանավորման և քաղաքականության բաժնի պետի պարտականությունները։ 2004 թվականի օգոստոսի 30-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի (թուրքերեն՝ Tümgeneral) կոչումը։ Ապա՝ 2006 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է Թուրքիայի ռազմաօդային ակադեմիայի պետ (թուրքերեն՝ Hava Harp Okulu): Այդ պաշտոնում նա ծառայել է մինչև 2008 թվականի օգոստոսի 12-ը։ 2008 թվականի օգոստոսի 30-ին նրան շնորհվել է գեներալ-լեյտենանտ ({{lang-tr|Korgeneral): 2008 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2009 թվականի օգոստոսի 12-ը եղել է Թուրքիայի գլխավոր շտաբի ռազմական կցորդների և տեսչական վերահսկողության վարչության պետը[1]։

2009 թվականի օգոստոսի 14-ից մինչև 2011 թվականի օգոստոսի 9-ը եղել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարության աշխատակազմի ղեկավարը։ 2011 թվականի գեներալ-լեյտենանտ Ունալը նշանակվել է 1-ին ռազմաօդային մարտավարական հրամանատարության և 6-րդ օդա-տիեզերական օպերատիվ հրամանատարության հրամանատար։ 2011-2014 թթ. զբաղեցրել է Դիարբեքիրի 10-րդ վառելիքալցավորման հրամանատարության հրամանատարի պաշտոնը, Ինջիրլիքի ռազմակայանի հրամանատարի պաշտոնը, 14-րդ անօդաչու թռչող սարքերի հրամանատարության հրամանատարի պաշտոնը (Բաթման քաղաքում), 15-րդ հակաօդային և հակահրթիռային հրամանատարության հրամանատարի պաշտոնը Ալեմդաղում և հակաօդային հրթիռային հրամանատարության հրամանատարի պաշտոնը՝ Էսքիշեհիրում, ապա՝ թուրքական ՌՕՈՒ-ի 1-ին Մարտավարական օդային հրամանատարության (թուրքերեն՝ 1 Hava Kuvveti Komutanı) հրամանատար գեներալի պաշտոնը (քաղաք Էսքիշեհիր` թուրքերեն՝ Eskişehir)[1]:

2014 թ. օգոստոսի 5-ին գեներալ-լեյտենանտ Ունալը նշանակվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալի պաշտոնակատարն էր։ Օգոստոսի 7-ին նրան շնորհվել է բանակի գեներալ (թուրքերեն՝ Orgeneral) բարձրագույն ռազմական կոչումը[1]:

2014 թվականի օգոստոսի 30-ին Աբիդին Ունալը նշանակվել է Ռազմաօդային ուժերի մարտական գործողությունների և հակաօդային պաշտպանության հրամանատար։<refhttp://www.hvkk.tsk.tr/EN/IcerikDetay.aspx?ID=1</ref>[2]

Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար խմբագրել

2015 թվականի օգոստոսի 14-ին բանակի գեներալ Աբիդին Ունալը՝ հաջորդելով բանակի գեներալ Աքըն Օզթյուրքին, նշանակվել է Թուրքիայի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար։ Այդ պաշտոնն է զբաղեցնում առ այսօր[1][2]։

Ընտանեկան դրությունը խմբագրել

Բանակի գեներալ Ունալը ամուսնացած է։ Ունի մեկ զավակ[1][2]։

Արտաքին կապեր խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 27-ին.