Աբեոկուտա[2][3] (անգլ.՝ Abeokuta), Օգուն նահանգի վարչական կենտրոնը, գտնվում է Նիգերիայի հարավ-արևմուտքում։ Բնակչությունը՝ 888 924 մարդ (2012

Բնակավայր
Աբեոկուտա
անգլ.՝ Abeokuta
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Հիմնադրված է1825 թ.
Մակերես879 կմ²
ԲԾՄ66 մետր
Պաշտոնական լեզույորուբա[1]
Բնակչություն888 924 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1
Աբեոկուտա (Նիգերիա)##
Աբեոկուտա (Նիգերիա)

Աշխարհագրություն խմբագրել

Քաղաքը գտնվում է Լագոսից 90 կմ դեպի հյուսիս՝ Օգուն գետի վրա, որը մոտ 200 մետր լայնություն ունի քաղաքի տարածքում։ Քաղաքն ունի նաև փոքր նավերի նավարկելու համար հատվածներ Օլումո լեռների մոտ, որոնք նրա համար հանդիսանում են բնական պաշտպանիչ պարիսպ։

Բնակավայրի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 66 մետր[4]։

Տնտեսություն խմբագրել

Ագրարային շրջանի կենտրոնը մասնագիտացված է կակաոյի և բամբակի մշակման գործում[5]։ Զարգացած է սննդի (արմավենու յուղի արտադրություն, գարեջուր, պահածոներ, կակաոյի, լոբու վերամշակում) արդյունաբերությունը, ցեմենտի արդյունաբերությունը, հեծանվի անվադողերի արտադրությունը, փայտամշակումը։ Պահպանվում է նաև գործվածքների և ներկանյութերի ավանդական տնայնագործական արտադրությունը[5]։ Կատարվում է գյուղատնտեսական արտադրանքների առևտուր (կակաո, բանան, ցիտրուս)։

Աբեոկուտան Լագոս-Կանո երկաթուղային մայրուղու և ավտոճանապարհի տրանսպորտային հանգույց է։

Պատմություն խմբագրել

Նախկինում եղել է էգբե ժողովրդի գլխավոր քաղաքը՝ Վերին Գվինեայի արևելյան մասում։ 19-րդ դարում քաղաքը շրջապատվել է 20 կմ երկարությամբ հողե պարսպով։ 130 000 բնակչից շուրջ 2000-ը քրիստոնյաներ էին։ Քաղաքը և նրա շրջակայքը գտնվում էին Ալ-Ակե ցեղի առաջնորդներից մեկի իշխանության տակ։ Ֆելատտա ժողովրդի կողմից յորուբաների իշխանության կործանումից հետո այնտեղից փախչող էգբեները 1825 թվականին հիմնադրեցին Աբեոկուտու քաղաք-պետությունը, որն արագ հասավ ծաղկուն վիճակի և 1851 ու 1864 թվականներին անպարտելիորեն հակահարված տվեց դագոմեյցիների հարձակումներին։

1840-ական թվականներից Աբեոկուտայում գոյություն ունեին եվրոպական քրիստոնեական միսիա և առևտրական կենտրոն (արտահանում էին փղոսկր և կաուչուկ, ներկրում՝ մանուֆակտուրային շինվածքներ)։ 1867 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջումից հետո անգլիացի միսիոներներն արտաքսվեցին քաղաքից։

19-րդ դարի երկրորդ կեսին Աբեոկուտայի բնակչությունը աճեց՝ ի հաշիվ Սիերա Լեոնեից տեղափոխված ազատագրված ստրուկների ժառանգների[5]։ 1893 թվականին քաղաքում ձևավորվելց էգբե ժողովրդի Միացյալ կառավարությունը, որը ճանաչվեց անգլիական գաղութային իշխանությունների կողմից։ 1914 թվականին այն դարձավ Նիգերիայի բրիտանական գաղութի մի մասը։

1960 թվականից Աբեոկուտուն ընդգրկված է անկախ Նիգերիայի կազմում։

Սոցիալական ոլորտ խմբագրել

Աբեոկուտայում գործում են պոլիտեխնիկական (1979 թվականից) և գյուղատնտեսական (1988 թվականից) ինստիտուտներ[5]։

Ժողովրդագրություն խմբագրել

Քաղաքի բնակչության թիվը՝ ըստ տարիների[6]։

1991 2003 2010
352 735 542 900[5] 801 282
Տարի Բնակչություն
1907 120 000[7]
2012 888 924

Նշանավոր բնակիչներ խմբագրել

Աբեոկուտայում ծնվել են բազմաթիվ հայտնի նիգերիացիներ, ինչպիսիք են երգահան և երգիչ Ֆելա Կուտին, գրող Ամոս Տուտուոլան, գրող և նոբելյան մրցանակի դափնեկիր Վոլե Շոյինկան, արքեպիսկոպոս Պիտեր Ակինոլան, Նիգերիայի նախագահը` Օլուսեհուն Օբասանջոն (1999-2007)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.propertypro.ng/blog/history-of-abeokuta-population-fun-things-to-do/
  2. Городецкая И.Л., Левашов Е.А. Русские названия жителей: Словарь-справочник. — М.: АСТ, 2003. — С. 19. — 363 с. — ISBN 5-17-016914-0.
  3. Государства Западной Африки. Кабо-Верде // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  4. «Abeokuta, Nigeria Page» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Виноградова Н. В., Мазов С. В. Абеокута // Большая российская энциклопедия / С. Л. Кравец. — М: Большая Российская энциклопедия, 2005. — Т. 1. — С. 21. — 768 с. — 65 000 экз. — ISBN 5-85270-329-X
  6. «Abeokuta» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 11-ին.
  7. Канке; Kankye, Viktor (2017 թ․ հունիսի 8). Special and general philosophy of science. Encyclopedic dictionary. Москва: INFRA-M Academic Publishing LLC. ISBN 9785160128092.

Գրականություն խմբագրել

  • Гофман В. Abbeokuta. Берлин, 1859.
  • Буртон A. Abbeokuta and the Cameroons mountains. Лондон, 1863.

Արտաքին հղումներ խմբագրել