Աբել Բրագա

բրազիլական Ֆուտբոլիստ

Աբել Բրագա (պորտ.՝ Abel Carlos da Silva Braga, սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի նախկին ֆուտբոլիստ (պաշտպան), այժմ մարզիչ։

Աբել Բրագա
Abel Braga
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 1, 1952(1952-09-01)[1] (71 տարեկան)
Ծննդավայր Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Հասակ 190 սանտիմետր
Քաշ 83 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Բրազիլիա Ֆլումինենսե
Պատանեկան կարիերա
1968-1970 Բրազիլիա Ֆլումինենսե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1971-1976 Բրազիլիա Ֆլումինենսե 42 (1)
1973  Բրազիլիա Ֆիգեյրենսե 18 (1)
1976-1979 Բրազիլիա Վասկո դա Գամա 37 (0)
1977  Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լաս Վեգաս Կվիքսիլվերս 11 (2)
1979-1981 Ֆրանսիա Պարի Սեն Ժերմեն 45 (9)
1981-1982 Բրազիլիա Կրուզեյրո 21 (1)
1982-1984 Բրազիլիա Բոտաֆոգո 21 (4)
1984-1985 Բրազիլիա Գոյտակազ
Ազգային հավաքական
1978 Բրազիլիա Բրազիլիա 1 (0)
Մարզչական կարիերա
1985 Բրազիլիա Գոյտակազ
1986 Պորտուգալիա Ռիու Ավե
1987 Բրազիլիա Բետաֆոգո
1987-1988 Բրազիլիա Սանտա Կրուզ (Ռեսիֆի)
1988-1989 Բրազիլիա Ինտերնասիոնալ
1989-1991 Պորտուգալիա Ֆամալիկան
1991-1994 Պորտուգալիա Բելենենսիշ
1994 Պորտուգալիա Վիտորիա (Սետուբալ)
1994 Բրազիլիա Ինտերնասիոնալ
1995 Բրազիլիա Վասկո դա Գամա
1997 Բրազիլիա Գուարանի (Կամպինաս)
1997-1998 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
1999 Բրազիլիա Կորիտիբա
1999-2000 Բրազիլիա Պարանա
2000 Բրազիլիա Վասկո դա Գամա
2000 Ֆրանսիա Օլիմպիկ (Մարսել)
2001 Բրազիլիա Ատլետիկո Մինեյրո
2001-2002 Բրազիլիա Բետաֆոգո
2002 Բրազիլիա Ատլետիկո Պարանաենսե
2002-2003 Բրազիլիա Պոնտե Պրետա
2004 Բրազիլիա Ֆլամենգո
2005 Բրազիլիա Ֆլումինենսե
2005-2007 Բրազիլիա Ինտերնասիոնալ
2007-2008 Բրազիլիա Ինտերնասիոնալ
2008-2011 ԱՄԷ Ալ Ջազիրա
2011-2013 Բրազիլիա Ֆլումինենսե
2014 Բրազիլիա Ինտերնասիոնալ
2015-2016 ԱՄԷ Ալ Ջազիրա
2017- Բրազիլիա Ֆլումինենսե
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Որպես ֆուտբոլիստ՝ Աբել Բրագան ամենամեծ հաջողությունների հասել է «Ֆլումինենսե» ակումբում 1970-ականներին․ «եռագույնների» հետ միասին Աբելը հաղթել է նահանգի չորս առաջնություններում։ 1977 թվականին նա նվաճել է իր 5-րդ տիտղոսը «Վասկո դը Գամայի» հետ։ Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մեկ պաշտոնական հանդիպման (և մի քանի ոչ պաշտոնական խաղերի)։

Դառնալով մարզիչ՝ նա նշանակալի հաջողությունների է հասել տարբեր թիմերի հետ։ Մասնավորապես «Վասկո դա Գամայի», «Ֆլամենգոյի» և «Ֆլումինենսեի» հետ նա չորս անգամ հաղթել է Ռիո դե Ժանեյրո նահանգի առաջնություններում, իսկ «Ինտերնասիոնալի» հետ ակումբի պատմության մեջ առաջին անգամ հաղթել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում և աշխարհի ակումբային առաջնությունում 2006 թվականի։ 2008-2011 թվականներին գլխավորել է «Ալ Ջազիրա» ակումբը (Աբու Դաբի), որը 2011 թվականին նվաճել է «ոսկե դուբլ» ԱՄԷ-ի առաջնությունում։

2013 թվականի դեկտեմբերի 13-ին նա վերանշանակվել է «Ինտերնասիոնալի» գլխավոր մարզիչ[2]։

2015-2016 թվականներին երկրորդ անգամ աշխատել է «Ալ Ջազիրայի» հետ։

2016 թվականի դեկտեմբերի 1-ին նշանակվել է «Ֆլումինենսեի» գլխավոր մարզիչ 2017 թվականի մրցաշրջանի համար[3]։

Ձեռքբերումներ խմբագրել

Որպես ֆուտբոլիստ խմբագրել

  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (3) – 1971, 1973, 1975, 1976 (Ֆլումինենսե), 1977 (Վասկո դա Գամա)
  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր – 1978

Որպես մարզիչ խմբագրել

  • Բրազիլիայի չեմպիոն – 2012
  • Ռիո դե Ժանեյրո նահանգի չեմպիոն (4) – 2000 (Վասկո դա Գամա), 2004 (Ֆլամենգո), 2005, 2012 (Ֆլումիննեսե)
  • Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի չեմպիոն (2) – 2008, 2014
  • Պարանա նահանգի չեմպիոն (2) – 1998 (Ատլետիկո Պարանաենսե), 1999 (Կորիտիբա)
  • Պերնամբուկու նահնգի չեմպիոն – 1987
  • ԱՄԷ չեմպիոն – 2010/11
  • ԱՄԷ գավաթակիր – 2010/11
  • Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր – 2006
  • ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության հաղթող – 2006
  • Դուբայի գավաթի դափնեկիր – 2008

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Abel Braga volta ao Internacional» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Internacional de Porto Alegre. 13.12.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 22-ին.
  3. «Novo técnico do Flu, Abel Braga, será apresentado nesta sexta» (պորտուգալերեն). Site oficial do Fluminense Football Club. 1.12.2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբել Բրագա» հոդվածին։