Աբդուլլա Աբդուլլա (դարի՝ عبدالله عبدالله, սեպտեմբերի 5, 1960(1960-09-05)[1], Քաբուլ), աֆղան քաղաքական գործիչ, Աֆղանստանի արտաքին գործերի նախարար (2001-2006)։ 2014 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի մարտի 11-ը եղել է Աֆղանստանի վարչապետը։

Աբդուլլա Աբդուլլա
փուշթու՝ عبدالله عبدالله
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 5, 1960(1960-09-05)[1] (63 տարեկան)
ԾննդավայրՔաբուլ
Քաղաքացիություն Աֆղանստան
Մայրենի լեզուպարսկերեն
Կրոնիսլամ
ԿրթությունKabul University of Medical Sciences? և Քաբուլի համալսարան
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[2]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, ակնաբույժ և դիվանագետ
Զբաղեցրած պաշտոններMinister of Foreign Affairs of Afghanistan? և Աֆղանստանի գործադիր տնօրեն
ԿուսակցությունԱֆղանստանի ազգային կոալիցիա
 Abdullah Abdullah Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել Է Քաբուլում, տաջիկների ընտանիքում, ունեցել է 7 քույր և 2 եղբայր[3]։

Ավարտել Է Քաբուլի «Նադիրա» վարժարանը, 1984 թվականին՝ Քաբուլի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Աշխատել է Փեշավարի փախստականների հիվանդանոցում։ 1986-1992 թվականներին աշխատել է Փանջշերի կիրճի մոջահեդների գլխավոր բժիշկ, դաշտային հրամանատար Ահմադ Շահ Մասուդի և «Հյուսիսային դաշինքի» կողմից վերահսկվող տարածքներում առողջապահության վարչության պետ։ 1992 թվականին Պակիստանից վերադարձել է հայրենիք[4]։

2009 թվականին նախագահական ընտրություններում դարձել է ընդդիմության թեկնածու։ Ընտրությունների առաջին փուլում զբաղեցրել է երկրորդ տեղը՝ հավաքելով ձայների 30,59 տոկոսը՝ առաջին տեղը զիջելով Համիդ Քարզային, որն այդ պահին երկրի գործող նախագահն էր։ Երկրորդ փուլից քիչ առաջ հայտարարել է նախընտրական մրցապայքարից դուրս գալու մասին, և նախագահ է դարձել Համիդ Քարզայը։

2014 թվականին կրկին առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում, ապրիլի 5-ին կայացած առաջին փուլի արդյունքներով զբաղեցրել է առաջին տեղը` ստանալով ձայների 41,89 տոկոսը` առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Աշրաֆ Գանիից[5]։ Երկրորդ փուլի արդյունքներով նա պարտվել է Աշրաֆ Գանիին, սակայն չի ընդունել ընտրությունների արդյունքները։ Այնուամենայնիվ, 2014 թվականի սեպտեմբերին երկու հակառակորդներն էլ համաձայնագիր են կնքել, որի համաձայն նախագահի պաշտոնը զբաղեցրել է Գանին, իսկ Աբդուլլան կարողացել է իր կողմնակիցներին նշանակել մի շարք պետական պաշտոնների[6]։

Մրցանակներ խմբագրել

  • «Ղազախստանի Հանրապետության անկախության 25-րդ տարեդարձի» մեդալ (2017)[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. Clements F. Conflict in Afghanistan: A Historical EncyclopediaABC-CLIO, 2003. — P. 1. — ISBN 978-1-85109-402-8
  3. «National Coalition of Afghanistan | Dr. Abdullah Abdullah: In His Own Words». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.
  4. «Абдуллa Aбдулла» (ռուսերեն). ЦентрАзия.
  5. Новости NEWSru.com :: Афганистан ждёт второй тур выборов президента, лидирует экс-глава МИД Абдулла
  6. BBCRussian.com, 21/09/14, «В Афганистане подписано соглашение о разделе власти»
  7. «АБДУЛЛА ПОЛУЧИЛ ЮБИЛЕЙНУЮ МЕДАЛЬ «25 ЛЕТ НЕЗАВИСИМОСТИ РЕСПУБЛИКИ КАЗАХСТАН»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Абдулла, Абдулла». Энциклопедия: Персоны. Страны. Темы. ИТАР-ТАСС — Краткие справки обо всех странах мира, их руководителях, а также о событиях, привлёкших внимание мировых и российских СМИ. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդուլլա Աբդուլլա» հոդվածին։