Աբդի Իփեքչի
Աբդի Իփեքչի (թուրքերեն՝ Abdi İpekçi) (օգոստոսի 9, 1929, Ստամբուլ, Թուրքիա - փետրվարի 1, 1979, Ստամբուլ, Թուրքիա), թուրք լրագրող, մտավորական և իրավապաշտպան։
Աբդի Իփեքչի թուրքերեն՝ Abdi İpekçi | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1929 |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Մահացել է | փետրվարի 1, 1979 (49 տարեկան) |
Մահվան վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Գերեզման | Զինջիրլիքույու գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան (1948), Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ստամբուլի համալսարան |
Մասնագիտություն | լրագրող, ռադիոհաղորդավար, իրավապաշտպան և գրող |
Աշխատավայր | Milliyet |
Պարգևներ և մրցանակներ | |
Abdi İpekçi Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Աբդի Իփեքչին ծնվել է Ստամբուլում։ 1948 թվականին ավարտել է Գալաթասարայի ավագ դպրոցը։ Աշխատել է «Yeni Sabah» թերթում, այնուհետև «Yeni İstanbul» հրատարակչությունում։ 1954 թվականին սկսել է աշխատել ձախ ազատական «Milliyet» օրաթերթում, իսկ արդեն 1959 թվականին դարձել թերթի գլխավոր խմբագիր։
Իփեքչին եղել է լաիցիզմի, Հունաստանի հետ հարաբերությունների բարելավման, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կողմնակից։
Սպանություն խմբագրել
1979 թվականի փետրվարի 1-ին սպանվել է Մեհմեդ Ալի Աղջանի և Օրալ Չելիք կողմից, ովքեր Բոզկուրտ ծայրահեղական խմբավորման անդամներ էին[1]։ Ավելի ուշ, Աղջան ձերբակալվել է և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն 6 ամիս փախել է բանտից։
Աբդի Իփեքչին թաղված է Զինջիրլիքույու գերեզմանատանը։ Իփեքչին ամուսնացած էր և ուներ երկու երեխա։
Հիշատակ խմբագրել
Փողոցը, որտեղ ապրել և մահացել է Աբդի Իփեքչին անվանվել է ի պատիվ նրա։ Նրա մահվան հերթական տարելիցին 2000 թվականի փետրվարի 1-ին փողոցում տեղադրվել է հուշարձան[2].
Աբդի Իփեքչիի անունով է կոչվել նաև Աբդի Իփեքչի արենան։
1981 թվականին ստեղծվել է «Աբդի Իփեքչիի անվան խաղաղության և ընկերության մրցանակը», որը տրվում է այն անձանց, ովքեր նպաստում են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունների կարգավորմանը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ganser, Daniele, NATO’s secret armies: operation Gladio and terrorism in Western Europe, (Routledge, 2005), 238.
- ↑ «Abdi İpekçi ilkeleriyle anılacak». Milliyet (Turkish). 2000 թ․ հունվարի 31. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)