Աբբոնդիո Սանջորջիո
Աբբոնդիո Սանջորջիո (իտալ.՝ Abbondio Sangiorgio, հուլիսի 16, 1798[1][2] կամ 1788[3], Միլան[3] - նոյեմբերի 2, 1879[1][2], Միլան, Իտալիայի թագավորություն), նեոդասական ժամանակաշրջանի իտալացի քանդակագործ։
Աբբոնդիո Սանջորջիո | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1798[1][2] կամ 1788[3] |
Ծննդավայր | Միլան[3] |
Մահացել է | նոյեմբերի 2, 1879[1][2] |
Վախճանի վայրը | Միլան, Իտալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
Կրթություն | Բրերա գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | քանդակագործ |
Abbondio Sangiorgio Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Աբբոնդիո Սանջորջիոն ծնվել է Միլանում։ Սովորել է Բրերա ակադեմիայում։ Կարիերայի սկզբում աշխատել է Veneranda Fabbrica del Duomo di Milano-ում (Միլանի տաճարի պատկառելի գործարան), հետագայում հանրային հուշարձաններ ստեղծելու բազմաթիվ առաջարկներ է ստացել, այդ թվում Թուրինից (Կաստորի, Պոլիդևկի ձիարձանները Թուրինի թագավորական պալատի առջև), Միլանից, Բրեշիայից, Կազալե Մոնֆերատոյից (Կառլ Ալբերտի ձիարձանը)։ Ստեղծել է մեծ քանակությամբ դիմանկար-քանդակներ, որտեղ կարողացել է արտահայտել ռեալիզմի նկատմամբ ունեցած հակումները[4]։
Աբբոնդիո Սանջորջիոյի աշակերտներից է եղել Պիետրո Մանին։
Ստեղծագործություններ խմբագրել
- Վինչենցո Մոնտիի կիսանդրի
- Կաստորի և Պոլիդևկ ձիարձաններ, Թուրինի թագավորական պալատի առջև
- Ջուզեպպե դե Քրիստոֆորիսի կիսանդրի, Թուրինի բնագիտական թանգարան
- Sestiga della Pace (Խաղաղության կամար), բրոնզե կամար, Միլան
- Կառլո Վիլայի կիսանդրի
- Կառլ Ալբերտի ձիարձան, Մացցինի պալատ, Կազալե Մոնֆերատո
- Քաղաքային թատրոնի շենքի կարիատիդներ, Կազալե Մոնֆերատո
Պատկերասրահ խմբագրել
-
Միլան քաղաքի դարպասը (Porta Sempione)
-
Պոլիդևկի ձիարձանը Թուրինում
-
Կաստորի ձիարձանը Թուրինում
-
Կաստորի և Պոլիդևկ ձիարձանները Թուրինի թագավորական պալատի առջև
-
Կառլ Ալբերտի ձիարձանը Կազալե Մոնֆերատոյում
-
Ջուզեպպե դե Քրիստոֆորիսի կիսանդրին
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Wurzbach D. C. v. Sangiorgio, Abbondio (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt haben — Wien: 1856. — Vol. 28. — S. 190.
- ↑ «abbondio-sangiorgio: documenti, foto e citazioni nell'Enciclopedia Treccani». www.treccani.it. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
Գրականություն խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
- «Abbondio Sangiorgio». Comune di Ferrara. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աբբոնդիո Սանջորջիո կատեգորիայում։ |