Այս հոդվածը Նիգերիայի քաղաքի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Աբա (այլ կիրառումներ)։

Աբա[2][3] (անգլ.՝ Aba), քաղաք Նիգերիայի Աբիա նահանգում։ Գտնվում է Աբա գետի ափին, Պորտ ՀարկորտԷնուգու երկաթուղու և ավտոմայրուղու հատման կետում։ Քաղաքը շատ հաճախ անվանում են «փղերի քաղաք»։

Քաղաք
Աբա
Aba
Abá
ԵրկիրՆիգերիա Նիգերիա
Մակերես72 կմ²
ԲԾՄ205±1 մետր
Բնակչություն1 160 000 մարդ (մարտի 21, 2022)[1]
Կրոնական կազմքրիստոնեություն
Ժամային գոտիUTC+1
Հեռախոսային կոդ082
Փոստային դասիչ450
Պաշտոնական կայքabiastate.gov.ng
Աբա (քաղաք, Նիգերիա) (Նիգերիա)##
Աբա (քաղաք, Նիգերիա) (Նիգերիա)

Բնակչությունը՝ 1 160 000 մարդ (մարտի 21, 2022)[1]։

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե Աբա քաղաքը եղել է իգբո ցեղի բնակության վայր։ 1901 թվականին այստեղ կառուցվել է բրիտանական ռազմական դիրք, որը 1915 թվականին կապված էր Պորտ Հարկորտի հետ։ Եղել է Բրիտանական գաղութային վարչակազմի կենտրոն[4][5]։ 1929 թվականին եղել է կանանց՝ գաղութային իշխանությունների հարկային քաղաքականության դեմ ուղղված ապստամբության կենտրոն։ 1967 թվականին ոչ կարճ ժամանակով դարձել է անջատողական Բիաֆրա պետության կենտրոնը։

Էկոլոգիա խմբագրել

Հյուսիսային Նիգերիայից մեծաքանակ փախստականների հոսքի պատճառով Աբա քաղաքը դարձել է երկրի ամենաաղտոտված քաղաքը։

Տնտեսություն խմբագրել

Քաղաքում առկա են արմավենու յուղի վերամշակման, օճառի, գարեջրի գործարաններ, դեղագործական, անվադողերի, տրիկոտաժե և տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ[4]։ Քաղաքում առկա են բազմաթիվ առևտրի կենտրոններ, որոնց թվում է նաև հայտնի «Արիարիա» շուկան։

Աբա քաղաքում գործում են մի շարք առևտրային և տեխնիկական ուսումնական հաստատություններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nigeria: States & Agglomerations - Population Statistics, Maps, Charts, Weather and Web Information
  2. Атлас мира. Карта «Государства Западной Африки» (масштаб 1:7 150 000). — Роскартография, 2010. — С. 146—147. — ISBN 978-5-85120-295-7
  3. Словарь географических названий зарубежных стран. — 3-е изд. перераб. и доп. — М.: Недра, 1986. — С. 7. — 459 с.
  4. 4,0 4,1 Munro 1995, էջ. 2
  5. Hoiberg 2010, էջ. 6
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբա (քաղաք, Նիգերիա)» հոդվածին։