Աբալոս (իսպ.՝ Ábalos), մունիցիպալիտետ Իսպանիայում, գտնվում է Ռիոխա պրովինցիայում՝ Ռիոխա (Լոգրոնիո) ինքնավար համայնքի կազմում։ Մտնում է Արո շրջանի (կոմարկայի) կազմի մեջ։ Զբաղեցնում է 18,3 կմ2 տարածք։ Բնակչության թվաքանակը կազմում է 369 մարդ (2010 թվականի տվյալներով), խտությունը՝ 15,77 մարդ/կմ²[3]։ Գտնվում է պրովինցիայի վարչական կենտրոնից 29 կմ հեռավորության վրա։ Առաջին հիշատակումը վերաբերում է 740 թվականին։

Բնակավայր
Աբալոս
իսպ.՝ Ábalos[1]
Զինանշան

ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես18,1 կմ²
ԲԾՄ590 մետր
Բնակչություն258 մարդ (2023)[2]
Ժամային գոտիUTC+1
Փոստային դասիչ26339
Ավտոմոբիլային կոդLO
Պաշտոնական կայքabalos.org
Աբալոս (Իսպանիա)##
Աբալոս (Իսպանիա)

Տնտեսության հիմնական ուղղությունը խաղողագործությունն է։

Գլխավոր տեսարժան վայրերն են Սան Էստեբանի գոթական տաճարը (XVI դար), որին շնորհված է ազգային նշանակության հուշարձանի տիտղոս, Սան Ֆելիսես մենաստանը, որի միակ պահպանված հատվածը վերաբերում է XII դարին և հանդիսանում է Եվրոպայի հնագույն գինու մառաններից մեկը։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբալոս» հոդվածին։