Աբազգներ (հին հունարեն՝ Αβασγοί, լատին․՝ Abasci, Abasgi[1], վրաց.՝ აბაზგები), Աբխազիայի արևմտյան տարածաշրջանում բնակված հնագույն ցեղ, ի սկզբանե ապրել են Ափսիլիայից հյուսիս (ներկայիս՝ Օչամչիրայի շրջան

Աբազգներ
Ընդհանուր քանակ
Բնակեցում
Աբազգիա (Աբխազիա)
Լեզու(ներ)
աբազգերեն
Հավատք(ներ)

Պատմություն խմբագրել

 
Աբազգիան՝ 780 թվականին։

Նրանց մասին հիշատակում են Պլինիոս Ավագը, Ստրաբոնը և Արիանոսը։ 6-րդ դարի բյուզանդացի պատմիչ Պրոկոպիոս Կեսարացին գրել է, որ նրանք ռազմատենչ էին, պաշտում էին ծառերի աստվածներին և ներքինիներ էին տրամադրում Հուստինիանոս Աի արքունիքին[2]։ 550 թվականին Լազական պատերազմի ժամանակ Աբազգները ապստամբում են Բյուզանդական կայսրության դեմ և օգնության կանչում Սասանյաններին։ Սակայն գեներալ Բեսսասը ճնշում է ապստամբությունը[3]։ 6-րդ դարում Աբազգները տեղափոխվում են հյուսիս և գրավում Գումիստա և Բզիբ գետերի միջև ընկած տարածքը[3], իսկ նրանցից հյուսիս ապրում էր մեկ այլ ցեղ՝ սանիգները։ Արիանոսի ժամանակներում նրանք ապրում էին Աբազգուս գետի ափին, ներկայումս անհայտ գետ, որը թափվում է Եվքսին[1]։ 10-րդ դարի բյուզանդական մատենագիր Հովսեփ Գենեսիոսը հաղորդում է, որ 820 թվականին աբազգները մասնակցել են Բյուզանդիայի արևելյան շրջաններում բռնկված և Թովմա Գազիրացու կողմից գլխավորած հակաֆեոդալական ապստամբությանը, որին մասնակցել են նաև մի շարք այլ ժողովուրդներ՝ արաբներ, հնդիկներ, ասորիներ, մարեր, զեխեր, իբերներ, կաբիրներ, սլավներ, հոներ, վանդալներ, գետեր, լազեր, ալաններ, խալդեր, հայեր և այլն։ Թոմվայի գլխավորած ապստամբական բանակը գրավում է ամբողջ արևելքը, իսկ հետո անցնում Թրակիա և փորձում գրոհով տիրանալ Կոստանդնուպոլսին[4][5][6]։

Ծագում խմբագրել

Ժամանակակից պատմագիտության մեջ վիճելի հարց է աբազգների ազգային պատկանելությունը։ Որոշ աղբյուրներ նրանց համարում են աբխազական, իսկ մյուսները՝ վրացական ցեղեր[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 William Smith A Dictionary of Greek and Roman Antiquities Part 2 // A Dictionary of Greek and Roman Antiquities. — Cambridge: Cambridge University Press. — С. 577–580.
  2. An Ethnohistorical dictionary of the Russian and Soviet empires. — Westport, Conn.: Greenwood Press, 1994. — С. 6. — ISBN 0-313-27497-5
  3. 3,0 3,1 Manana Odisheli Abasgia(անգլ.) // The Oxford Dictionary of Late Antiquity. — Oxford University Press, 2018. — ISBN 978-0-19-866277-8.
  4. «Թագավորություններ», Հովսեփ Գենեսիոս, գիրք Բ, էջ 33․
  5. Genesii Regum, ex recognitione, Caroli Lachmani, Bonnae, 1834.
  6. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 781.
  7. Alexander Mikaberidze Historical dictionary of Georgia. — Lanham, Md.: Scarecrow Press, 2007. — С. 55. — ISBN 978-0-8108-5580-9