Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբադան (այլ կիրառումներ)

Աբադան[4][5] (պարս.՝ آبادان), նավահանգստային քաղաք Իրանի հարավ-արևմուտքում՝ Խուզեստան նահանգում, Աբադանի շահրեստանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Իրաքի հետ սահմանին՝ Շատ ալ-Արաբ գետի դելտայի համանուն կղզում (68 կմ երկարություն և 3-19 կմ լայնություն), Պարսից ծոցից դեպի հյուսիս՝ 50 կմ հեռավորության վրա։ Օվկիանոսային նավերի համար մատչելի նավահանգիստ է։ Հանդիսանում է միջազգային օդանավակայան, նավթավերամշակման ու նավթաքիմիական արդյունաբերության կենտրոն[6]։

Քաղաք
Աբադան
պարս.՝ آبادان
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանԽուզեստան
ՇահրեստանԱբադան
ՔաղաքապետՄահմուդ Ռեզա Շիրազի[1]
ԲԾՄ6 մետր
Պաշտոնական լեզուպարսկերեն
Բնակչություն231,476[2] մարդ (2016)
Տեղաբնականունաբադանցի, աբադանցիներ[3]
Ժամային գոտիUTC+3:30
Հեռախոսային կոդ0631
Պաշտոնական կայքabadan.ir(պարս.)
Աբադան (Իրան) (Իրան)##
Աբադան (Իրան) (Իրան)

Պատմություն խմբագրել

Ըստ ավանդության՝ քաղաքը հիմնադրվել է 8-9-րդ դարերում իսլամական սուրբ Աբբադի կողմից։ Աբբասյանների օրոք այն զարգացել է որպես նավահանգստային քաղաք, աղի աղբյուր և խսիրների արտադրության վայր։ Իբն Բատուտան Աբադանը նկարագրում է որպես փոքրիկ քաղաք աղի հովտում։ Այն հաճախ վեճերի առարկա էր դառնում հարևան պետությունների միջև։ 1847 թվականից դարձել է Պարսկաստանի մաս։ 1935 թվականին վերանվանվել է Աբադան։

20-րդ դարի սկզբին քաղաքի շրջանում հայտնաբերվել են նավթի հարուստ հանքավայրեր։ 1909-1913 թվականներին անգլո-պարսկական նավթային ընկերությունը այստեղ կառուցում է նավթավերամշակման գործարան, որը 1938 թվականին դարձավ այս ուղղության ամենամեծ ձեռնարկությունն աշխարհում։ Գործարանը պատկերված է եղել իրանական 100 ռիալ արժողությամբ թղթադրամների հակառակ կողմում՝ թողարկված 1965 և 1971-1973 թվականներին։

Քաղաքը մեծ վնաս է կրել Իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ և գրեթե լքվել է խաղաղ բնակիչների կողմից։ Նավահանգիստը և նավթավերամշակման գործարանը վերսկսել են աշխատանքը 1993 թվականին։

Կլիմա խմբագրել

  Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Աբադանում
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ տարին
բացարձակ առավելագույնը (°C) 25 28 34 43 47 53 55 54 58 43 36 29 58
միջին առավելագույնը (°C) 17 20 28 33 40 42 47 47 43 36 27 20 40
միջին ջերմաստիճանը (°C) 12 13 20 26 35 38 40 40 36 29 22 15 29
միջին նվազագույնը (°C) 7 9 13 18 23 26 28 27 23 18 14 9 17
բացարձակ նվազագույնը (°C) −3 −3 2 7 16 19 23 22 16 12 1 −4 −4
տեղումների քանակը (մմ) 38 43 15 20 3 0 0 0 0 3 25 46 193
Աղբյուր՝ BBC Weather[7]

Բնակչություն խմբագրել

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 231 476 մարդ, որոնք կազմում էին 66 470 տնտեսություն[8]։ Դեզֆուլը բնակչությամբ Խուզեսթան օսթանի երրորդ ամենախոշոր քաղաքն է Ահվազից և Դեզֆուլից հետո[9]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև[10].

Բնակչություն
Տարի Բնակչություն
1910 400
1949 173 000[11]
1956 226 083
1966 272 962
1976 294 068
1986 -
1991 84 774[12]
1996 206 073[12]
2006 217 988[13]
2011 212 744[14]
2016 231 476[8]

Տնտեսություն խմբագրել

 
Աբադանի նավթավերամշակման գործարանները (1970)

Աբադանը նավթամշակման խոշոր կենտրոն է (տարեկան ավելի քան 30 մլն․ տոննա)։ Նավթատարներով կապված է նավթահանքերի հետ։ Դեպի Թեհրան և Սպահան գնացող խողովակաշարերի սկզբնակետն է։ Արտահանում է նավթամթերքներ և հում նավթ։ Առկա է Ամոնիակի, ծծմբի, էթիլենի արտադրություն։

Տրանսպորտ խմբագրել

Աբադան քաղաքն ունի միջազգային օդանավակայան և նավահանգիստ, որը հասանելի է օվկիանոսային նավերին։

Մշակույթ խմբագրել

 
Նավթ կինոթատրոն

Քաղաքում է գտնվում Աբադանի տեխնոլոգիական ինստիտուտը, որը հիմնադրվել է 1939 թվականին։ Ունի նավթի թանգարան։

Սպորտ խմբագրել

Քաղաքում հիմնված է «Սանաթ Նավթ» ֆուտբոլային ակումբը։

Նշանավոր մարդիկ խմբագրել

Հայերը Աբադանում խմբագրել

 
Աբադանի Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին

Աբադանում հայ համայնք գոյություն ունի 1909 թվականից, երբ անգլո-իրանական նավթային ընկերությունում ծառայության անցան Թեհրանում և Թավրիզում բնակվող մի խումբ հայեր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանց միացան Արևմտյան Հայաստանից, հատկապես Վանից գաղթած հայեր։ 1923 թվականին համայնքն ուներ 400 մարդ, 1928 թվականի սկզբին հայերի թիվը 610 էր, իսկ 1938 թվականին՝ մոտ 2000 մարդ։ 1928 թվականին, Ռիզա Շահ Փահլավին երբ այցելել է Աբադան, հայերին ոսկե գավազան է նվիրել[16]։ 1969 թվականին Աբադանի հայերի թիվը հասնում էր 5000-ի։ Նրանք հիմնականում զբաղված են նավթարդյունաբերությամբ, ինչպես նաև առևտրով։ Համայնքն ունի վարժարան, եկեղեցի, մարզական ակումբ, «Գուսան» երգչախումբ։

Աղբյուրներ խմբագրել

  1. «به پرتال شهرداری آبادان خوش آمدید». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 26-ին.
  2. «Statistical Center of Iran > Home». amar.org.ir.
  3. Городецкая И.Л., Левашов Е.А. Русские названия жителей: Словарь-справочник. — Москва: АСТ, 2003. — С. 19. — 363 с. — ISBN 5-17-016914-0
  4. Иран, Афганистан, Пакистан // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 122—123. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  5. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 7.
  6. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: Լույս. էջ 7.
  7. «Average Conditions Abadan, Iran». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 5 декабря 2009-ին. {{cite web}}: Invalid |url-status=410 (օգնություն)
  8. 8,0 8,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016) language = fa». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին. {{cite web}}: Missing pipe in: |title= (օգնություն)
  9. «IRAN: Khuzestan» (անգլերեն). City Populations.
  10. «ĀBĀDĀN». Encyclopædia Iranica (անգլ.).
  11. Hein, Sedighi
  12. 12,0 12,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  13. Vadahti, 2006
  14. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  15. Body-Xtreme Publishing UG. «Deutsche Strongman Meisterschaft — Flashreport». www.body-xtreme.de (գերմաներեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 17-ին.
  16. Մկրտիչ Պոտուրյան, Հայ հանրագիտակ, 1938, գիրք Ա, էջ 9։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբադան (Իրան)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 12