Աարոն Փոլ Ստերթևանթ (անգլ.՝ Aaron Paul Sturtevant , օգոստոսի 27, 1979(1979-08-27)[1], Emmett, Այդահո, ԱՄՆ), ամերիկացի դերասան։ Հանդիսատեսին առավել հայտնի է «Ամբողջ ծանրությամբ» (2008-2013) բազմասերիանոց դրամայում Ջեսի Փինքմանին մարմնավորելով։ Դերակատարմանհամար 2010, 2012 և 2014 թվականներին արժանացել է Պրայմթայմ Էմմի մրցանակի՝ «դրամա սերիալի լավագույն երկրորդ պլանի դերակատար» անվանակարգում։

Աարոն Փոլ
անգլ.՝ Aaron Paul
Ծնվել էօգոստոսի 27, 1979(1979-08-27)[1] (44 տարեկան)
ԾննդավայրEmmett, Այդահո, ԱՄՆ
ԿրթությունCentennial High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, հնչյունավորող, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և գործադիր պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Robert Lee Sturtevant?
Ամուսին(ներ)Լոուրեն Փարսեկյան
Երեխա(ներ)Story Annabelle Paul?
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել և մեծացել է Այդահո նահանգի Էմեթ բնակավայրում՝ Ռոբերտ և Դարլա Ստերթևանթների ընտանիքում։ Հայրը եղել է նախկին եկեղեցական մկրտիչ։ Մանկության տարիներին Փոլը մասնակցել է եկեղեցական ծրագրերին և ելույթներ ունեցել ներկայացումներում։

Հաճախել է Բոյզ բնակավայրում տեղակայված «Սենթինենտալ» ավագ դպրոցը։ Բարձր դասարաններում Փոլն ընդգրկվում է թատերական խմբակում և որոշում կայացնում մասնագիտական մակարդակով դառնալ դերասան։ Դպրոցն ավարտելուց հետո Փոլը տեղափոխվում է Լոս Անջելես։

Ուշ 90-ականներին Փոլն աշխատանքի է անցնում «Universal Studios»հոլիվուդյան կինոթատրոնում՝ որպես հսկիչ։ Առաջին հեռուստատեսային դերերը ստացել է «Բեվերլի հիլզ 90210» (1990) և «Մելռոուզ փլեյս» (1992) հեռուստասերիալներում։

Մեծ էկրանում ունեցած առավել նշմարելի դերակատարումներ ունեցել է «Կ-ՓԵՔՍ մոլորակ» (2001) և «Առաքելությունն անիրագործելի է III» (2006) ֆիլմերում։

Հեռուստատեսությունում ունեցած մի շարք դերակատարումներից հետո Փոլը բեկումնային հանրաճանաչություն է ձեռք բերում «Ամբողջ ծանրությամբ» («AMC» հեռուստաալիք) հեռուստասերիալում Ջեսսի Փինքմանի կերպարը կերտելով։ Փինքմանի կերպարի համար սկզբնապես միայն մեկ եթերաշրջան էր հատկացված, սակայն նախագծի հեղինակ Վինս Գիլիգանը, նկատելով Փոլի և գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնի աչքի ընկնող դերասանական փոխհարաբերությունները, փոխում է որոշումը։

«Ամբողջ ծանրությամբ» հեռուստասերիալում ունեցած դերակատարման համար Փոլը 2010, 2012 և 2014 թվականներին արժանացել է Էմմի մրցանակի՝ «հեռուստադրամայում լավագույն երկրորդ պլանի դերասան» անվանակարգում։

2013 թվականին ամուսնացել է հայկական արմատներով ամերիկուհի Լոուրեն Փարսեկյանի հետ[2] :

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. Դոդ, Քեթի Էհրիչ (2013 թ․ մայիսի 26). «Աարոն Փոլն ամուսնանալու է Լոուերն Փարսեկյանի հետ». «Փիփլ». Վերցված է 2013 թ․ մայիսի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել