Աարոն Թեյլոր-Ջոնսոն (անգլ.՝ Aaron Taylor-Johnson, հունիսի 13, 1990(1990-06-13)[1][2], Հայ Ուիքոմ, Անգլիա), անգլիացի դերասան։ Նկարահանվել է, «Իլիուզիոնիստ», «Դառնալ Ջոն Լենոն», «Զրուցարան», «Հատկապես վտանգավոր», «Աննա Կարենինա» ֆիլմերում։

Աարոն Թեյլոր-Ջոնսոն
Թեյլոր-Ջոնսոնը 2014 թվականի San Diego Comic Con International-ին Վրիժառուները։ Ալտրոնի դարաշրջանը ֆիլմի քարոզարշավին
Ծնվել էհունիսի 13, 1990 (33 տարեկան)
ԾննդավայրԲարձր Ուայկոմբ, Մեծ Բրիտանիա
ԿրթությունHolmer Green Senior School?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան
ԸնտրանիԴառնալ Ջոն Լենոն (ֆիլմ), Kick-Ass և Nocturnal Animals?
Պարգևներ և մրցանակներ
Ոսկե գլոբուս
IMDbID 1093951
Աարոն Թեյլոր-Ջոնսոն՝ Վիքիպահեստ

Կենսագրություն խմբագրել

Աարոն Թեյլոր-Ջոնսոնը ծնվել է 1990 թվականի հունիսի 13-ին Մեծ Բրիտանիայում։ Մայրը՝ տնային տնտեսուհի, հայրը՝ ինժեներ։ Նա դերասանությամբ հետաքրքրվել է և հայտնվել է բեմերում 6 տարեկանից. նա խաղում էր փոքր ներկայացումներում և նկարահանվում գովազդներում։ Հաճախել է Ջեկ Պալմերի դպրոց, սովորել է դրամատիկական արվեստ, երգել, ջազ և զբաղվել է ակրոբատիկայով։

Անձնական կյանքը խմբագրել

2009 թվականի հոկտեմբերի 31-ից նա հանդիպում է Սեմ Թեյլոր-Վուդի հետ, իսկ 2012 թվականի հունիսի 21-ին նրանք ամուսնացել են։ Նա ունի 2 դուստր՝ Ուայլդա Ռեյ Ջոնսոն և Ռոմի Հիրո Ջոնսոն։

Կարիերա խմբագրել

Նա առաջին անգամ նկարահանվել է «Իրավունք» (2002) սերիալում և «Կատաստրոֆա» (1986) ու Արմեդիլո (2001) ֆիլմերում։ Ապա «Թոմ և Թոմաս» ֆիլմում ստանձնել է գլխավոր դեր, որտեղ նա խաղում էր զույգ եղբայրների դերը։ Շուտով, որպես դեռահաս, Աարոնը դարձավ հայտնի, նրան օգնեց նաև «Դառնալ Ջոն Լենոն» ֆիլմի գլխավոր դերը, որի արդյունքում 2009 թվականին նա առաջադրվեց որպես «Լավագույն դերասան»։ Դրանից առաջ նա խաղացել էր հիանալի ֆիլմերում, ինչպիսին է «Աննա Կարենինա»-ն՝ Կիրա Նայթլիի հետ։ Տարբեր ընտրությունների արդյունքում նա նկարահանվել է «Գոզդիլլա» ֆանտաստիկ ֆիլմում մարմնավորելով Ֆորդ Բրոդիի դերը։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

 
  • Աարոնն ունի 183 սմ հասակ
  • Ունի մեծ քույր - Ջեմմա Ջոնսոն
  • Նա հրաժարվել է «Մոխրագույնի հիսուն երանգները» ֆիլմի գլխավոր դերից։
  • Նրա սիրած դերասանն է Դենիել Դեյ-Լյուիսը։
  • Նրա փեսան Կրիստան Թեյլոր Վուդն է։

Ֆիլմագրություն խմբագրել

2002 Թոմ և Թոմաս
2003 Շանհայի զինվորներ
2004 Մինչև կատարյալ մահ
2006 Իլուզիոնիստ
2006 Արագ սովորողները
2006 Լորդ Բոռ
2007 Կախարդական դուռը
2007 Շերլոկ Հոմս
2008 Մանեկեն
2009 Լավագույնը
2009 Դառնալ Ջոն Լեննոն
2010 Գոլ
2010 Զրուցարան
2011 Խորհրդավոր Ալբերտ Նոբբս
2012 Հատկապես վտանգավոր
2012 Աննա Կարենինա
2013 Գոլ 2
2014 Առաջին վրիժառու։ ՈՒրիշ պատերազմ
2014 Գոզդիլլա
2015 Վրիժառուներ։ Էլա Ալտրոն

Պարգևներ և առաջադրումներ խմբագրել

Պարգև Տարեթիվ Կատեգորիա Արդյունք Ֆիլմ
British Independent Film Awards 2009 Լավագույն դերասան Թեկնածու Դառնալ Ջոն Լեննոն
British Comedy Awards 2010 Անգլիացի լավագույն կատակերգություն կատարումը ֆիլմի Թեկնածու Գոլ
London Critics Circle Film Awards 2010 Տարվա երիտասարդ բրիտանացի կատարող Թեկնածու Դառնալ Ջոն Լեննոն
Teen Choice Awards 2010 Տղամարդկային առաջընթաց Թեկնածու Դառնալ Ջոն Լեննոն
Empire Awards 2011 Լավագույն դերասան Պարգև Դառնալ Ջոն Լեննոն
«BAFTA» 2011 Աճող աստղ Թեկնածու

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Deutsche Nationalbibliothek Record #1033847526 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. SNAC — 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աարոն Թեյլոր-Ջոնսոն» հոդվածին։