Աարոն Էդիսոն Գորդոն (անգլ.՝ Aaron Addison Gordon, սեպտեմբերի 16, 1995(1995-09-16), Սան Խոսե, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Դենվեր Նագեթս» ակումբում։

Աարոն Գորդոն
Aaron Gordon

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս
Դիրքը Հարձակվող
Համար № 50
Ի ծնե տրված անունը Աարոն Էդիսոն Գորդոն
Aaron Addison Gordon
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 16, 1995 (28 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սան Խոսե, Կալիֆորնիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,06 մ
Քաշ 102 կգ
Դպրոց Արչբիշոպ Միտի (Սան Խոսե, Կալիֆորնիա)
համալսարան Արիզոնայի համալսարան
(2013–2014)
Դրաֆթի տարի 2014 / ռաունդ` 1 /ընտ.` 4-րդ
Դրաֆթ ակումբ Օռլանդո Մեջիք
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Օռլանդո Մեջիք (2014-2021)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դենվեր Նագեթս (2021-այժմ)
Մրցանակներ
  • NBA-ի չեմպիոն (2023)
  • All-America երրորդ թիմ (2014)
  • All-Pac-12 առաջին թիմ (2014)
  • Pac-12 տարվա առաջինկուրսեցի (2014)
  • McDonald's All-American հանդիպման MVP (2013)
  • Parade All-American առաջին թիմ (2013)
  • 2× Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա (2012, 2013)
  • ԱՄՆ Բասկետբոլի ֆեդերացիայի վարկածով տարվա մարզիկ (2013)
  • ՖԻԲԱ Մ-19 աշխարհի առաջնության MVP (2013)
Մեդալներ

ՖԻԲԱ Մ-19 աշխարհի առաջնություն
 Ոսկի - Չեխիա 2013

Մեկ ուսումնական տարի (2013–14) հանդես է եկել Արիզոնայի համալսարանի «Ուայլդքեթս» ակումբում։

Ծնվել է Սան Խոսե բնակավայրում (Կալիֆորնիա նահանգ)։ Հանդես է եկել Սան Խոսեի «Արչբիշոպ Միտի» կոչվող ավագ դպրոցի բասկետբոլային թիմում, որի կազմում երկու անգամ հաղթել է Կալիֆորնիայի առաջնությունը, ինչպես նաև երկու անգամ արժանացել «Կալիֆորնիայի Միստր Բասկետբոլ» տիտղոսին։ Համալսարանում անցկացրած ժամանակահատվածում ընդգրկվել է «All-Pac-12 առաջին թիմ» խորհրդանշական հավաքականում։

Ընտրվել է NBA-ի 2014 թվականի դրաֆթի առաջին ռաունդի 4-րդ ընտրությամբ՝ «Օռլանդո Մեջիքի» կողմից[1]։ «Դենվեր Նագեթսի» կազմում 2023 թվականին դարձել է NBA-ի չեմպիոն։

Մասնակցել է նաև ՖԻԲԱ-ի մինչև 19 տարեկանների աշխարհի առաջնությանը՝ ներկայացնելով Միացյալ Նահանգների երիտասարդական հավաքականը և նվաճելով ոսկե մեդալ։ Հավաքականի կազմում եղել է առաջատար միավորների և անդրադարձների կատեգորիայում[2]։

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Ավագ դպրոց
  • 2013՝ ԱՄՆԲՖ վարկածով տարվա մարզիկ
  • 2013՝ ՖԻԲԱ-ի Մ-19 աշխարհի առաջնության ամենաարդյունավետ խաղացող (MVP)
  • 2013՝«McDonalds All-American» խաղի MVP
  • «Ջորդան» ապրանքանիշի «All-American» (2013)
  • 2× Միստր Բասկետբոլ Կալիֆորնիա (2012-2013)
  • 2× CIF նահանգային չեմպիոն (2011-2012)
  • 2× CIF նահանգային II դիվիզիայի չեմպիոն (2011-2012)
  • 3× CIF Հյուսիսային Կալիֆորնիայի չեմպիոն (2011-2013)
  • CIF Հյուսիսային Կալիֆորնիայի բաց դիվիզիայի չեմպիոն (2013)
  • 2× CIF Հյուսիսային Կալիֆորնիայի II դիվիզիայի չեմպիոն (2011-2012)
  • 4× CIF CCS չեմպիոն (2010-2013)
  • CIF CCS բաց դիվիզիայի չեմպիոն (2013)
  • 3× CIF CCS II դիվիզիայի չեմպիոն (2010-2012)
  • «MaxPreps.com» վարկածով «All-American առաջին թիմ» (2013)
  • «Սան Հոսե Մերկյուրի նյուզ» վարկածով տարվա բասկետբոլիստ (2013)
  • «Սան Հոսե Մերկյուրի նյուզ առաջին թիմ» խորհրդանշական հավաքական (2013)
  • «Cal-Hi Sports Bay Area» վարկածով CCS տարվա բասկետբոլիստ (2013)
  • 6× WCAL չեմպիոն (2011, 2011², 2012, 2012², 2013, 2013²)
  • 3× WCAL փլեյ-օֆֆ չեմպիոն (2011-2013)
  • 3× WCAL կանոնավոր մրցաշրջանի չեմպիոն (2011-2013)
  • 3× WCAL տարվա բասկետբոլիստ (2011-2013)
  • 4× «All-WCAL» խորհրդանշական հավաքական
  • 3× «All-WCAL առաջին թիմ» (2011-2013)
  • «All-WCAL» երկրորդ թիմ (2010)
Համալսարան
  • Տարվա առաջինկուրսեցի մարզիկ (2014)
  • «Pac-12» մրցաշարի «All-tournament» խորհրդանշական հավաքական (2014)
  • «AP» պատվավոր հիշատակում (2014)
  • 2014 թ. NCAA մրցաշարի արևմտյան տարածաշրջանի «all-tournament» խորհհրդանշական հավաքական (2014)
  • «Third All-America» թիմ՝ «Սպորտինգ նյուզ» վարկածով (2014)
  • «USBWA All-District թիմ» (2014)
  • «NABC All District երկրորդ թիմ» (2014)
  • «All-Pac-12 առաջին թիմ» (2014)
  • «Pac-12 All-Freshman» թիմ (2014)
  • «Pac-12» տարվա առաջինկուրսեցի (2014)
  • 2013 թ. NIT մրցաշարի «All-Tournament թիմ» (2014)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.nba.com/magic/denton-magic-draft-gordon-reportedly-trade-payton
  2. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ խմբագրել