Աադու Հինտ (էստ․՝ Aadu Hint, լրիվ անունը՝ Ադոլֆ Էդմունդ Հինտ, դեկտեմբերի 28, 1909 (հունվարի 10, 1910), գ. Կյուլասեմա, Էզելյան կոմսություն, Լիֆլյանդյան նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 26, 1989, Տալլին, Էստոնիայի ԽՍՀ, ԽՍՀՄ),), էստոնացի խորհրդային գրող, Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող։

Աադու Հինտ
էստ․՝ Aadu Hint
Ծնվել էհունվարի 10, 1910(1910-01-10)[1][2]
ԾննդավայրՄուհու
Վախճանվել էհոկտեմբերի 26, 1989(1989-10-26)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]
ԳերեզմանԷստոնիա
Մասնագիտությունգրող, ուսուցիչ, քաղաքական գործիչ և լրագրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Էստոնիա և  ԽՍՀՄ
Պարգևներ
ԶավակներMiina Hint?, Eeva Park? և Mare Zaneva?

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Մուհու կղզում՝ Կյուլասեմա գյուղում։ Նրա մանկությունն ու պատանեկությունն անցել են Սաարեմաա կղզում, որտեղ 1923-1929 թթ. սովորել է Սաարեմաայի գիմնազիայում։ Մերձբալթիկայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո՝ 1940 թ., դարձել է կոմունիստական կուսակցության անդամ։ Հայրենական Մեծ պատերազմի սկզբում ծառայել է Կարմիր բանակում, իսկ հետագայում աշխատել է թիկունքում։ Եղել է ԽՍՀՄ գերագույն խորհրդի, ինչպես նաև Էստոնական ԽՍՀ գերագույն խորհրդի անդամ։

Աադու Հինտը գրել է մի շարք պիեսներ, որոնք բոլորն էլ բեմականացվել են։

Մահացել է 1989 թ. հոկտեմբերի 26-ին, թաղված է Սաարեմաա կղզում՝ Կիհելկոննա գերեզմանատանը։

Ընտանիք խմբագրել

Եղբայրը՝ Յոհաննես Հինտը, (1914-1985), հայտնի գիտնական է, ինժեներ։

1937-1941 թթ. ամուսնացած է եղել Դեբերա Տուլի հետ, ով հետագայում հայտնի է դարձել որպես բանաստեղծուհի ու թարգմանիչ Դեբորա Վարանդի։

1941-1958 թթ. ամուսնացած է եղել գրող Միննի Նուրմեի հետ։

1961 թ. ամուսնացել է Էլվե Հինտի հետ (Էլվե Սոովիստե)։

Աադու Հինտի ութ երեխաներից Պյաեռն Հինտը, Միյնա Հինտն ու Էեվա Պարկը դարձել են հայտնի գրողներ, իսկ Մարե Զանևան՝ թարգմանիչ։

Ստեղծագործությունը խմբագրել

Աադու Հինտի ստեղծագործությունների զգալի մասը նվիրված է կղզու բնակիչների, մասնավորապես՝ ձկնորսների կյանքին։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Բոր» ("Pidalitõbi"; վեպ, 1934)
  • «Ոսկե դարպասներ» ("Kuldne värav"; վեպ, 1937)
  • «Հնոցապանը» ("Tulemees"; վեպ, 1939)
  • «Վեսսեի որդին» ("Vesse poeg")
  • «Օձաձկան արկածները» ("Angerja teekond")
  • «Մասնավոր կղզին» ("Oma saar")
  • «Քամիների ափը» ("Tuuline rand";)

Ստեղծագործությունների էկրանավորումներ խմբագրել

  • Հինտի «Ու՞ր ես գնում, ընկեր դիրեկտոր» ("Kuhu lähed, seltsimees direktor?") պիեսի հիման վրա ռեժիսոր Վիկտոր Նևեժինը 1959 թ. «Տալլինֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է «Ստորջրյա խութեր» ("Veealused karid") գեղարվեստական ֆիլմը, որի սցենարիստներից մեկը եղել է Հինտը[4]
  • Հինտի «Քամիների ափը» էպոպեայի հիման վրա Տալլինի կինոստուդիան նկարահանել է գեղարվեստական երկու ֆիլմ (այս դեպքում սցենարիստներից մեկը եղել է Հինտը)
    • «Գլադիատոր» ("Gladiaator"; 1969, ռեժիսոր Վելյե Կյասպեր)
    • «Քամիների ափը» ("Tuuline rand"; 1971, ռեժիսոր Կալյե Կիյսկ)

Մրցանակներ ու կոչումներ խմբագրել

  • Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ (1950, 1967)
  • Էստոնական ԽՍՀ վաստակավոր գրող (1955)
  • Էստոնական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)
  • Ֆրիդեբերտ Տուգլասի գրական մրցանակ նովելների համար (1982)
  • Լենինի շքանշան (1980)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Deutsche Nationalbibliothek Record #1043826300 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. Film “Veealused karid” sai lehtedes hävitava hinnangu ja rikkus Arvo Valtoni naise karjääri Արխիվացված 2010-11-15 Wayback Machine // Maaleht, 13.11.2010(էստոներեն)

Գրականություն խմբագրել

  • "Pidalitõvest" puudutatu kohtus. Vaba Maa, 14 մարտի 1935, №63, էջ. 4 (էստոներեն)
  • Autorile naha peale. Vaba Maa, 16 մարտի 1935, №65, էջ. 6 (էստոներեն)
  • Кузнецов Ф., «Три книги романа Ааду Хинта», «Дружба народов», 1961, №5
  • Крахмальникова Зоя, «Путешествие по "Берегу ветров" (Ааду Хинт и его книги)», Москва, 1970
  • «Очерк истории эстонской советской литературы», Москва, 1971
  • Leht К., «Aadu Hint», Տալլին (էստոներեն)