ԱՄՆ անկախության օր (անգլ.՝ Independence Day) Միացյալ Նահանգների պետական և ազգային տոներից մեկը, այն նշվում է հուլիսի 4-ին․ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է ԱՄՆ-ի անկախության հռչակագիրը, որով ազդարարվում էր գաղութների անջատումն Անգլիայից և Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծումը։

ԱՄՆ անկախության օր

ՏեսակԱՄՆ դաշնային տոներ և անկախության օր
ԱմսաթիվՀուլիսի 4
Տոնվում է ԱՄՆ
Ի հիշատակԱՄՆ-ի անկախության հռչակագիր
ՆախորդՀօշատակի օր

Անկախության օրը համարվում է ԱՄՆ-ի՝ որպես անկախ և ինքնիշխան երկրի ծննդյան օրը։ Միջոցառումն ուղեկցվում է զորահանդեսով, բեյսբոլով, պարահանդեսներով, տոնավաճառներով, համերգներով, բացօթյա ճաշկերույթներով, ընտանեկան հանդիպումներով, ժողովրդին ուղղված քաղաքական գործիչների կոչերով, հրավառությամբ, ինչպես նաև ԱՄՆ-ի համար ավանդական հասարակական այլ միջոցառումներով։ Անկախության օրը դա ԱՄՆ-ի ազգային տոներից է[1][2][3]։

Պատմություն խմբագրել

Միջոցառումը հիշեցնում է, որ 1776 թվականի հուլիսի 4-ին ընդունվել է Անկախության հռչակագիրը։ Հուլիսի 2-ին ընտրությունների միջոցով Կոնգրեսը հավանության է արժանացրել անկախության բանաձևը, որը հունիսի 7-ին Մայցամաքային կոնգրեսի նիստում Վիրջինիայից պատվիրակ Ռիչարդ Հենրի Լին բանաձև մտցրեց[4][5]։ Նույն ժամանակահատվածում բրիտանական 13 գաղութների բնակիչներ, որոնք բնակվում էին ԱՄՆ-ի արևելյան ափին, Անգլիայի թագավորի և պառլամենտի հետ կռիվ էին տալիս այն բանի համար, որ Անգլիայի պառլամենտը 1764 թվականին օրենք է ընդունել «Տարադրամի մասին»։ Ըստ այդ օրենքի՝ ամերիկյան գաղութների բնակիչները բոլոր հարկերը պետք է վճարեին ոսկե կամ արծաթե դրամներով։

1775 թվականին Հյուսիսային Ամերիկայի անգլիական 13 գաղութներում բռնկվել է ազգային-ազատագրական հեղափոխական պատերազմ։ Անկախության հռչակագիրը պատրաստել է «Հնգյակ միությունը»՝ Թոմաս Ջեֆերսոնի գլխավորությամբ։ Կոնգրեսը քննարկել և վերակազմավորել է հռչակագիրը՝ արդյունքում այն ընդունելով հուլիսի 4-ին։ Առաջին անգամ պաշտոնական փաստաթղթում գաղութները անվանվել են Միացյալ[6]։ Դրանից մեկ օր առաջ Ջոն Ադամսը կնոջը գրել է ․

  1776 թվականի հուլիսի երկրորդ օրը Ամերիկայի պատմության մեջ ամենահիշարժան օրն է դառնալու։ Ես հակված եմ կարծելու, որ այդ օրը հաջորդ սերունդների կողմից կնշվի ամենամյա շքեղ միջոցառումներով։ Այդ օրը պետք է տոնվի մեծ զորահանդեսով, խաղերով, սպորտային մրցույթներով, համազարկերով, զանգերի ղողանջով, խարույկներով, զարդերով, այն պետք է նշվի ողջ երկրամասով և բոլոր ժամանակներում[7].  

Սկզբում ամերիկացիներն անկախության օրը նշել են հուլիսի 4-ին, այն օրը, երբ ընդունվել է Անկախության հռչակագիրը։ Իսկ հուլիսի 2-ն այն ամսաթիվն է, երբ Կոնգրեսի փակ նիստի ժամանակ հաստատվել է անկախության բանաձևը[8]։

Պատմաբանները երկար ժամանակ վիճել են, թե արդյո՞ք Կոնգրեսն Անկախության հռչակագիրը ստորագրել է 1776 թվականի հուլիսի 4-ին, սակայն Թոմաս Ջեֆերսոնը, Ջոն Ադամսը և Բենջամին Ֆրանկլինն ավելի ուշ գրել են, որ իրենք այդ օրն են այն ստորագրել։ Պատմաբանների մեծամասնությունը ենթադրել է, որ Հռչակագիրը ստորագրվել է ընդունումից մեկ ամիս անց՝ 1776 թվականի օգոստոսի 2-ին[9][10][11][12][13]։

Հանգամանքների բերումով Ջոն Ադամսն ու Թոմաս Ջեֆերսոնը, որոնք երկուսն էլ մասնակցել են Անկախության հռչակագրի ստորագրմանը և հետագայում դարձել են ԱՄՆ նախագահներ, մահացել են նույն օրը՝ 1826 թվականի հուլիսի 4-ին, երբ նշվում էր Անկախության հռչակագրի ընդունման 50-ամյա հոբերլանը։ ԱՄՆ հինգերորդ նախագահ Ջեյմս Մոնրոն նույնպես մահացել է հուլիսի 4-ին (1831 թվական)։ ԱՄՆ 30-րդ նախագահ Քալվին Քուլիջը ծնվել է 1872 թվականի հուլիսի 4-ին և մինչ օրս ԱՄՆ միակ նախագահն է, որը ծնվել է ԱՄՆ Անկախության օրը։

Զարգացում խմբագրել

  • 1777 թվականի հուլիսի 4-ին Ռոդ Այլենդում 13 կրակոց է հնչել։ Ֆիլադելֆիան նշել է առաջին տարին այնպես, ինչպես ժամանակակից ամերիկացիները՝ արարողակարգային ճաշ՝ ի պատիվ Կոնգրեսի․ կենացներ, 13 տոնական կրակոց, ելույթներ, աղոթքներ, երաժշտություն, հրավառություն։ Նավերը զարդարել են կարմիր, կապույտ ու սպիտակ առագաստներով[14]։
  • 1778 թվականին գեներալ Ջորջ Վաշինգտոնը հուլիսի 4-ը նշել է ռոմի կրկնակի չափաբաժնով և հրավառությամբ՝ ի պատիվ իր զինվորների։ Ատլանտյան օվկիանոսի մյուս ափում՝ Փարիզում դեսպաններ Ջոն Ադամսն ու Բենջամին Ֆրանկլինը տոնական ճաշ են կազմակերպել՝ ի պատիվ իրենց համերկրացի եղբայրների[15]։
Հայրենասիրական տեսահոլովակ, որը ցուցադրվել է թատրոններում 1940 թվականի հուլիսի 4-ի նախօրեին։
  • 1779 թվականի հուլիսի 4-ը կիրակի է եղել։ Տոնը նշվել է երկուշաբթի՝ հուլիսի 5-ին[15]
  • 1791 թվականին առաջին անգամ կիրառվել է «Անկախության օր» արտահայտությունը[15]։
  • 1820 թվականին հուլիսի 4-ն առաջին անգամ նշվել է Իստպորտ քաղաքում (Մեն նահանգ), որն այդ ժամանակ նահանգի ամենամեծ քաղաքն է եղել[16]։
  • 1870 թվականին ԱՄՆ Կոնգրեսը դաշնային ծառայողների համար անկախության օրը դարձրել է չվճարվող տոնական օր[17]։
  • 1938 թվականին Կոնգրեսը անկախության օրը դարձրել է վճարվող տոնական օր[18]։

Տոնակատարություն խմբագրել

 
Հրավառությանը գումարած հայրենասիրական կարմիր, սպիտակ և կապույտ գույնի կրակներ Մայամիի ամենաբարձր շենքից։

Անկախության օրը ազգային տոն է, որն ուղեկցվում է հայրենասիրական ներկայացումներով։ Մնացած ամառային տոնակատարությունների պես Անկախության տոնը ևս նշվում է բացօթյա։ Անկախության օրը դաշնային տոն է, այդ պատճառով էլ հաստատություններ այդ օրը չեն աշխատում։ Շատ քաղաքական գործիչների համար այդ օրն առիթ է՝ իրենց քաղաքական վարկանիշը բարձրացնելու համար, նրանք հրապարակային ելույթներ են ունենում, գովերգում ժողովրդին, խոսում իրենց երկրի օրենքներից, պատմությունից։

Ընտանիքներով անկախության օրվա կապակցությամբ հաճախակի խրախճանք են կազմակերպում, ընկերների հետ խորոված անում, եթե հուլիսի 4-ը շաբաթ կամ կիրակի օր է լինում, ապա այն փոխարինվում է երկուշաբթի օրով։ Զարդերը (օրինակ ժապավեններն ու փուչիկները), կարմիր, սպիտակ և կապույտ գույն են ունենում՝ սրանք ամերիկյան դրոշի գույներն են։ Զորահանդեսները սովորաբար առավոտյան են լինում, իսկ հրավառությունը՝ երեկոյան՝ քաղաքային հրապարակներում։

 
Նյու Յորքի հրավառություն՝ East Village տանիքում, հովանավոր՝ Macy's հանրախանութների ցանց[19] в стране.

Հրավառությունները հաճախ ուղեկցվում են հայրենասիրական երգերով, օրինակ ազգային օրհներգով, «Աստված, պահպանիր Ամերիկան», «Հրաշալի Ամերիկա», «Ամերիկա», «Այս երկիրը քո երկիրն է» երգերով։ Որոշ երգեր երգում են հատուկ տարածքներում, օրինակ «Յանկի դուդլ»-ը՝ հյուսիսարևելյան նահանգներում կամ «Դիքսին»՝ հարավային նահանգներում[20]։

Տոնական հրավառություններն իրականացվում են հանրային շոուի ձևով։ Շատ ամերիկացիներ ինքնուրույն իրենց միջոցներով ևս հրավառություն են կազմակերպում։ Անվտանգության նկատառումներով որոշ նահանգներ արգելել են ինքնուրույն հրավառությունների իրականացումը[21]։

Յուրաքանչյուր նահանգի առաջին հրանոթային հրավառությունը կոչվում է «միասնության հրավառություն», կրակոցն իրականացվում է հուլիսի 4-ի կեսօրին՝ ցանկացած զինվորական բազայից, որտեղ կա գործուն հրետանի[22]։

2009 թվականին Նյու Յորքում տեղի է ունեցել երկրի ամենամասսայական հրավառությունը, որի ընթացքում ծախսվել է 22 տոննա հրատեխնիկա[19]։ Այլ հայտնի հրավառություններ են եղել Չիկագոյում՝ Միչիգան լճի վրա, Սան Դիեգոյում՝ Mission նեղուցում, Բոստոնում՝ Չարլզ գետի վրա, Սենթ Լուիսում՝ Միսիսիպի գետի վրա, Սան Ֆրանցիսկոյում՝ Սան Ֆրանցիսկո նեղուցում, Վաշինգտոնում՝ Ազգային ծառուղում[23]։

 
Սեղանի զարդ՝ հուլիսի 4-ի երեկույթի համար

Ամենամյա Ազատության միջազգային փառատոնին Դեթրոյթում կազմակերպվում է աշխարհի ամենախոշոր հրավառության շոուն, այն տեղի է ունենում Դեթրոյթ գետի ափին, միջոցառումն անցկացվում է Օնտարիո պրովինցիայի Ուինսոր քաղաքի հետ մեկտեղ, որտեղ էլ նշվում է Կանադայի օրը։

Չնայած պաշտոնական միջոցառումները միշտ սկսվում են հուլիսի 4-ին, միջոցառումների անցկացման օրերի քանակը կախված է նրանից, թե շաբաթվա որ օրն է հուլիսի 4-ը։ Եթե շաբաթվա կեսերին է ընկնում, ապա հրավառությունը տեղափոխվում է շաբաթ և կիրակի օրերը։

Հուլիսի առաջին շաբաթն ամերիկացիները սկսում են ակտիվ շրջագայել երկրով, քանի որ շատերն այդ առիթն օգտագործում են հանգստյան վայր մեկնելու նպատակով[24]։

Նյու Յորքում հուլիսի 4-ին Էմփայր Սթեյթ Բիլդինգ երկնաքերի լույսը փոխվում է կարմիր գույնի։

Յուրօրինակ կամ պատմական տոնակատարություն խմբագրել

  • 1912 թվականին ամերիկա-դանիական հանրությունն առաջին անգամ նշել է հուլիսի 4-ը, ինչը հիմք է հանդիսացել Դանիայում Ռեբիլյան կոմունայի ձևավորմանը[25]։
  • 1916 թվականին հոթ-դոգ ուտելու առաջնությանը Քոնի Այլենդում, Բրուքլինում, Նյու Յորքում մեկնարկել է չորս ներգաղթյալների վեճը լուծելու եղանակը, վեճն այն մասին էր, թե նրանցից ով է առավել հայրենասեր։ Այսպիսով 1916 թվականից գործում է ավանդույթ․ Նյու Յորքում և այլ քաղաքներում անց են կացվում անկախության օրվա հոթ դոգ ուտելու մրցույթ[26]։
 
Միչիգան լճի ափին անկախության օրն անցկացվող տոնակատարություններ
  • Անկախության օրն անցկացվում են բեյսբոլի բազմաթիվ մրցաշարեր[27]։
  • «Macy's» հանրախանութների ցանցի հայտնի հրավառությունները սովորաբար անց են կացվում Իստ Ռիվերում նեղուցում (Նյու Յորք) և հեռարձակվում են NBC հեռուստաալիքով՝ սկսած 1976 թվականից։ 2009 թվականին շոուն տեղափոխվել է Հուդզոն գետի վրա[28]։
  • 1970 թվականից սկսած՝ ամենամյա 10-կմ վազք Peachtree Road Race է անցկացվում Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում[29]։
  • Բոստոնի նվագախումբը կազմակերպում է երաժշտական շոու՝ հրավառությամբ, որն անվանվում է «Boston Pops Fireworks Spectacular» և անց է կացվում Չարլս գետի ափին՝ ամեն տարի՝ սկսած 1973 թվականից։ Միջոցառումը ցուցադրվել է ամբողջ երկրում՝ 1987-ից 2002 թվականներին՝ A&E Network հեռուստաալիքով, իսկ 2003 թվականից՝ շոուն ցուցադրվել է CBS հեռուստաալիքով[30]։
  • Վաշինգտոնում՝ Կապիտոլիումի կանաչ տարածքում տեղի է ունենում անվճար համերգ «A Capitol Fourth», որն ուղեկցվում է հրավառությամբ և ամեն տարի գրավում է միլիոնուկես մարդու[31]։
  • 1850 թվականի ապրիլի 7-ին ոսկի փնտրողների Ռաֆ Էնդ Ռեդի գյուղը հայտնել է ԱՄՆ-ից անջատվելու մասին և դարձել է անկախ պետություն։ Նույն թվականի հուլիսի 4-ին բնակիչները որոշել են վերադառնալ ԱՄՆ կազմի մեջ, որպեսզի լիակատար իրավունք ունենան երկրի հետ միասին նշելու անկախության տոնը[32][33][34][35]։

ԱՄՆ Անկախության օրը մշակույթում խմբագրել

Ամենահայտնի ֆիլմերից մեկը, որի սյուժեն ԱՄՆ Անկախության օրվա մասին է, 1996 թվականին Ռոնալդ Էմերիխի նկարահանված «Անկախության օրը» ֆիլմն է, գլխավոր դերում՝ Ուիլ Սմիթն է։ Սյուժեի համաձայն Երկիր մոլորակի վրա հարձակվում են այլմոլակային բռնազավթիչները և սկսում են ոչնչացնել խոշոր քաղաքներ։ Սակայն մարդիկ հաղթում են։ Ասյպիսով ԱՄՆ Անկախության օրը դառնում է ամբողջ Երկիր մոլորակի անկախության տոնը։

1989 թվականին Օլիվեր Սթոունը նկարահանել է «Հուլիսի 4-ին ծնվածը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարը Թոմ Քրուզն է։ Ֆիլմը պատմում է Ռոն Կովիկի իրական պատմությունը։ Ռոնը ծնվել է հուլիսի 4-ին՝ ԱՄՆ անկախության օրը։ Նա մեծացել է իր երկրի նկատմամբ հպարտության զգացողության մթնոլորտում։ Մեկնել է Վիետնամ՝ պաշտպանելու ԱՄՆ շահերը։ Այնտեղ նա բախվում է իրական պատերազմի հետ, կորցնում է ընկերոջը, ստանում է ծանր վնասվածք։ Բժշկական հաստատությունում նա անտարբեր լինում իր հանդեպ։ Վերադառնալով խաղաղ կյանքի՝ նա հասկանում է, որ իր պատրանքներն ու իդեալները փլուզվում են, որ կառավարությունն իրեն թողել էր Վիետնամում՝ վերջնականապես փչացնելով իր կյանքն ինչ որ անհասանալի միջազգային ամբիցիաների համար։ Ռոնը դառնում է ագրեսիվ և ալկոհոլամոլ։ սակայն որոշ ժամանակ անց նա որոշում է միանալ վետերաններին՝ ինչն էլ նրան նորից կյանքի է վերադարձնում։

1995 թվականին Ռիչարդ Ֆորդը վեպ է գրել՝«Անկախության օրը», որը դարձել է նրա մեկ այլ վեպի՝ «Սպորտային լրագրող» գրքի շարունակությունը՝ գրված 1986 թվականին։ Ստեղծագործությունը 1996 թվականին Պուլիտցերովյան մրցանակ է ստացել։ Վեպը պատմում է Նյու Ջերսիի անշարժ գույքի գործակալ Ֆրենկ Բասկոմբի մասին։ Անկախության օրը նա այցելում է իր նախկին կնոջը, տղային, սիրուհուն, վարձակալներից մեկին և մի քանի հաճախորդների, որոնք դժվարություններ են ունենում լավ տուն գտնելու հարցում։ «Անկախության օրը» վեպը հովվերգական պատմածք է մի մարդու մասին, որն արդեն միջին տարիքում է և փորձում է գնահատել իր տեղն ու դերը կյանքում։

1990-ական թվականների առաջին կեսերին գոյություն ուներ ամերիկացի աղջիկների ռեփ երաժշտական խումբ՝ 7669։ Անվանման մեջ միավորվել էին ԱՄՆ անկախության հռչակման տարեթիվն (1776) ու «Սեքսուալ հեղափոխության» պայմանական տարեթիվը՝ (1969)[36]։ ԱՄՆ մի շարք ֆիլմերում և խաղերում խոշոր պայթյունների և կրակոցների իրադարձություններն անվանում են հուլիսի 4՝ դրանք համեմատելով հուլիսի 4-ի բազմաթիվ հրավառությունների հետ։ Օրինակ GTA 3 խաղի եզրափակիչում կարելի է հարցազրույց լսել, որտեղ մաֆիայի անդամների վեճերը համեմատվում են հուլիսի 4-ի հետ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «National Days of Countries». :en:Ministry of Foreign Affairs and Trade (New Zealand). New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 28 июня 2009-ին.
  2. «National Holiday». The World Factbook. Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  3. «National Holiday of Member States». United Nations. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  4. Becker Carl L. The Declaration of Independence: A Study in the History of Political Ideas. — Нью-Йорк: Harcourt, Brace, 1922. — С. 3.
  5. Staff writer. (1 июля 1917). «How Declaration of Independence was Drafted» (PDF). New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին. «На следующий день, когда формальное голосование Конгресса было завершено, резолюции были приняты двенадцатью колониями–кроме Нью-Йорка. Колонии, вследствие этого, стали Соединёнными Штатами Америки 2 июля 1776 года.»
  6. «Декларация Независимости» (ռուսերեն). Историк.ру. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «Letter from John Adams to Abigail Adams, 3 July 1776, 'Had a Declaration…'». Adams Family Papers. Massachusetts Historical Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  8. Maier, Pauline. (7 августа 1997). «Making Sense of the Fourth of July». American Heritage. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  9. Burnett, Edward Cody. (1941). The Continental Congress. Нью-Йорк: W.W. Norton. էջեր 191–96.
  10. Warren, Charles. (Июль 1945). «Fourth of July Myths». The William and Mary Quarterly. 3d. 2 (3): 238–272.
  11. «Top 5 Myths About the Fourth of July!». History News Networkхззх. George Mason University. 30 июня 2001. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  12. Becker Carl L. The Declaration of Independence: A Study in the History of Political Ideas. — Нью-Йорк: Harcourt, Brace, 1922. — С. 184-185.
  13. Не многие учёные считают, что декларация действительно была подписана 4 июля, см. Wilfred J. Ritz, «The Authentication of the Engrossed Declaration of Independence on July 4, 1776». Law and History Review 4, № 1 (Весна 1986): 179—204.
  14. Heintze, James R. Fourth of July Celebrations Database. — Вашингтон: American University.
  15. 15,0 15,1 15,2 Heintze, James R. A Chronology of Notable Fourth of July Celebration Occurrences. — Вашингтон: American University.
  16. «July Events - 4th of July in Maine» (անգլերեն). maine.info. Июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  17. Heintze, James R. How the Fourth of July was Designated as an ‘Official’ Holiday. — Вашингтон: American University.
  18. Heintze, James R. Federal Legislation Establishing the Fourth of July Holiday. — Вашингтон: American University.
  19. 19,0 19,1 «Biggest fireworks show in U.S. lights up sky» (անգլերեն). USA Today. 7 апреля 2009. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  20. «Музыка ко Дню независимости США отражает историю и разнообразную культуру страны» (ռուսերեն). america.gov. 5 июля 2007 года. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  21. Сергей Авдеев. (19 октября 2007). «Екатеринбурженка поплатилась за незнание законов США» (ռուսերեն). Российская газета. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  22. «Origin of the 21-Gun Salute». U.S. Army Center of Military History. 3 октября 2003. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 28-ին.
  23. «Фейерверки в городах США на День Независимости» (ռուսերեն). photo-finish.ru. 8 июля 2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  24. «AAA Chicago Projects Increase in Fourth of July Holiday Travelers» (անգլերեն). prnewswire.com. 23 июня 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 2-ին.
  25. «History». Rebild Society. Rebild National Park Society. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  26. «Nathan's Famous Hot Dog Eating Contest» (անգլերեն). Официальный сайт чемпионата. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  27. «Календарь» (անգլերեն). Официальный сайт главной бейсбольной лиги. 4 июля 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  28. «2009 Macy's 4th of July Fireworks». Federated Department Stores. 29 апреля 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  29. «Peachtree Road Race 10 km» (անգլերեն). arrs.net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  30. «Boston Pops Fireworks Spectacular». CBS. 2007. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 4-ին.
  31. «A Capital Fourth» (անգլերեն). Официальный сайт. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 7-ին.
  32. Артур Уинфилд Найт. The Great Republic of Rough and Ready Արխիվացված 2017-10-14 Wayback Machine (անգլ.) на сайте theava.com, 10 сентября 2003
  33. Раф-энд-Рэди (անգլ.) на сайте ghosttowns.com
  34. Раф-энд-Рэди (անգլ.) на сайте malakoff.com
  35. Раф-энд-Рэди (անգլ.) на сайте aboutnevadacounty.com
  36. Ястребов, Владислав Викторович Женщины в зарубежной популярной музыке. — М.: Нота-Р, 2004. — С. [5] (стб. 10). — ISBN 5-98581-004-6

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ անկախության օր» հոդվածին։