Олимп (ալբոմ)

երաժշտական ալբոմ

«Олимп», ռուս հիփ հոփ կատարող Տիմատիի հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2016 թվականի ապրիլի 27-ին` իր սեփական Black Star լեյբլի կողմից։ Մայիսի 27-ին մեկնարկել է ալբոմի համանուն շրջագայությունը։ 2016 թվականի հուլիսի 22-ին Մոսկվայում՝ Օլիմպիսկի մարզական համալիրում կայացել է եզրափակիչ մեծ համերգը։ Ալբոմում հնչում են համատեղ երգեր, որոնք Տիմատին կատարել է Եգոր Կրիդի, Մոտի, Գրիգորի Լեպսի, Վերա Բրեժնևայի, Սկրուդջիյի, A-Studio-ի և այլոց հետ համատեղ[3]։

Олимп
Տիմատիի Ստուդիական ալբոմ
Թողարկված2016 թվականի ապրիլի 27
Ձայնագրված2015-2016
Ժանրհիփ հոփ, ռեփ հոփ
Տևողություն01:00:15
Լեզուռուսերեն
ԼեյբլBlack Star Inc.
ՊրոդյուսերՏիմատի, Պաշու, Վիկտոր Աբրամով, Պավել Մուրաշով և Capella (Diamond Style Production)
Մասնագիտական ակնարկ
Տիմատիի ալբոմների ժամանակագրություն
2013 2016

Քննադատություն խմբագրել

The Flow պորտալի իր գրախոսականում Լեշ Գորբաշն ասում է, որ Տիմատիի կամ Ջիգանի նման երաժիշտները իրենց կատարած հիփ հոփ ժանրը սահմանում են որպես փոփ ռեփ[2]։ Տիմատին համեմատելով Բաստայի և «25/17» խմբի հետ՝ Գորբաշը նշում է, որ վերջինս կարողանում է բարձրացնել հասարակ մարդկանց տրամադրությունները, որը թույլ է տալիս նրանց արձագանք գտնել ունկնդիրների մոտ, իսկ Տիմատին միայն ինչ-որ առանձին տարրեր է պատճենում[2]։ Լյոշա Գորբաշը դրական է արտահայտվում երաժշտական ուղեկցության որակի մասին, որը ստեղծվել է Diamond Style բիթմեյքերների թիմի հետ համատեղ՝ արդի արևմտյան ռեփի բոլոր կանոններով, սակայն այդ ամենի հետ մեկտեղ նշում է նյութի միատարրությունը[2]։ Ընդհանուր առմամբ Գորբաշը ալբոմը բնութագրում է որպես՝ «անցածի կրկնություն, հիպերտրոֆացված կոնյունկտուրա և պատվիրված գովազդ»[2]։

Երգերի ցանկ խմբագրել

# ԱնվանումՏեքստԵրաժշտություն Տևողություն
1. «Домой» (feat. Պավել Մուրաշով)Տիմատի • Պավել ՄուրաշովՏիմատի • Պավել Մուրաշով • Diamond Style Productions (Capella) 3:05
2. «Где ты, где я» (feat. Եգոր Կրիդ)Տիմատի • Պավել ՄուրաշովՏիմատի • Պավել Մուրաշով • Ջիբրիլ Գիբսոն Կագնի 4:42
3. «Ключи от рая»  Տիմատի • Պավել ՄուրաշովՊավել Մուրաշով • Ջիբրիլ Գիբսոն Կագնի 3:19
4. «Новая русская мечта» (feat. Մոտ)Տիմատի • МотՋիբրիլ Գիբսոն Կագնի 3:51
5. «Мага»  Տիմատի • Պավել ՄուրաշովՏիմատի • Պավել Մուրաշով 4:49
6. «Баклажан» (feat. Blackmailers Blues Band)Տիմատի • Տիմոֆեյ ԿոպիլովՏիմատի • Պավել Մուրաշով • Diamond Style Productions (Capella) • Տիմոֆեյ Կոպիլով • Ալեքսեյ Բարիշյով • Սերգեյ Ռիբչինսկիյ 3:06
7. «Дай мне уйти» (feat. Գրիգորի Լեպս)Տիմատի • Պավել ՄուրաշովՏիմատի • Պավել Մուրաշով • Diamond Style Productions (Capella) 4:06
8. «Я хочу тебя» (feat. L’One)Տիմատի • L’OneՏիմատի • Պավել Մուրաշով 3:12
9. «Девочка-конфета»  Տիմատի • Պավել ՄուրաշովDiamond Style Productions (Capella) 2:57
10. «Домофон» (feat. Սկրուջի)Տիմատի • ՍկրուջիDiamond Style Productions (Capella) 3:41
11. «Конская сила»  ՏիմատիՊավել Մուրաշով 3:42
12. «Давай»  Տիմատի • Պավել ՄուրաշովՋիբրիլ Գիբսոն Կագնի 3:31
13. «О последней любви на земле» (feat. Պավել Մուրաշով)Տիմատի • Պավել ՄուրաշովՋիբրիլ Գիբսոն Կագնի 4:13
14. «Маленький принц» (feat. A-Studio)Տիմատի • Պավել ՄուրաշովՏիմատի • Պավել Մուրաշով • Ջիբրիլ Գիբսոն Կագնի 4:23
15. «Олимп» (feat. Պավել Մուրաշով)Տիմատի • Պավել ՄուրաշովDiamond Style Productions (Capella) 3:40
16. «Финал» (feat. Անտոն Բալյաև)Տիմատի • Պավել ՄուրաշովՊավել Մուրաշով 4:50
01:00:15

Ձայնագրման մասնակիցներ խմբագրել

  • Տիմատի՝ ալբոմի արտիստ, խոսքերի հեղինակ, պրոդյուսեր, երաժշտության հեղինակ (թրեքներ՝ 1, 2, 5, 6, 7, 8, 14)
  • Capella՝ համապրոդյուսեր, երաժշտության հեղինակ (թրեքներ՝ 1, 6, 7, 9, 10, 15)
  • Ջիբրիլ Գիբսոն Կագնի՝ պրոդյուսեր, երաժշտության հեղինակ (թրեքներ՝ 2, 3, 4, 12, 13, 14)
  • Պավել Մուրաշյով՝ գլխավոր երաժշտական պրոդյուսեր, հյուր արտիստ (թրեքներ՝ 1, 13, 15), խոսքերի հեղինակ (թրեքներ՝ 1, 2, 3, 7, 9, 12, 13, 14, 15, 16) երաժշտության հեղինակ (թրեքներ՝ 1, 2, 3, 5, 6, 7, 8, 11, 14, 16)
  • Տիմոֆեյ Կոպիլով՝ երաժիշտ, խոսքերի հեղինակ (թրեք 6), երաժշտության հեղինակ (թրեք 6)
  • Ալեքսեյ Բարիշյով՝ երաժիշտ, երաժշտության հեղինակ (թրեք 6)
  • Սերգեյ Ռիբչինսկիյ՝ երաժիշտ, երաժշտության հեղինակ (թրեք 6)
  • L’One՝ հրավիրված արտիստ (թրեք 8), խոսքերի հեղինակ (թրեք 8)
  • Մոտ՝ հրավիրված արտիստ (թրեք 4), բառերի հեղինակ (թրեք 4)
  • Եգոր Կրիդ՝ հրավիրված արտիստ (թրեք 2)
  • Գրիգորի Լեպս՝ հյուր արտիստ (թրեք 7)
  • Սկրուդջի՝ հրավիրված արտիստ (թրեք 10), խոսքերի հեղինակ (թրեք 10)
  • Անտոն Բեյաև՝ հրավիրված արտիստ (թրեք 16)
  • Blackmailers Blues Band՝ հրավիրված հյուր (թրեք 6)
  • A’Studio՝ հրավիրված հյուր (թրեք 14)
  • Պաշու՝ գործադիր պրոդյուսեր
  • Վիկտոր Աբրամով՝ գործադիր պրոդյուսեր

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Мажаев А. И. (2016 թ․ հուլիսի 22). «Тимати – «Олимп» ***». InterMedia. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Горбаш, Алексей (2016 թ․ ապրիլի 29). «Рецензия: Тимати «Олимп»». The Flow. Վերցված է 2019 թ․ հունվարի 2-ին.
  3. «Тимати «Олимп»». Rap.ru.

Արտաքին հղումներ խմբագրել