Муравейник, «Կինո» ռոք խմբի երգը «Սև ալբոմից»։ Երգի հեղինակը Վիկտոր Ցոյն է։ Երգի դեմո-տարբերակը գրվել է Պլիենցիեմսում և թողարկվել «Սպիտակ ալբոմում» (հայտնի է նաև «Վերջին ձայնագրություններ» անվամբ)։

«Муравейник»
«Կինո» խմբի սինգլը
«Սև ալբոմ» ալբոմից
Թողարկված1991
Ժանրնոր ալիք
Տևողություն5:15
ԼեյբլՄետադիջիտալ
«Կինո» խմբի սինգլների ժամանակագրություն
«Когда твоя девушка больна» «Муравейник»
(1991)
«Следи за собой»

Երգի անուն խմբագրել

«Սև ալբոմում» երգը թողարկվել է «Муравейник» անվամբ։ 

Վիկտոր Ցոյը երգի համար հորինել է նման անուն՝ «Ես չեմ սիրում, երբ ինձ ստում են»։

Երգի պատմություն խմբագրել

1990 թվականի գարնանը Ցոյը ձայնագրել է երգի ակուստիկ տարբերակը մագնիտոֆոնի վրա։ Մինչ այդ երաժիշտը երկար ժամանակ փորձել է ստեղծել երգի լավագույն տարբերակը։ Նրա նոթատետրում երգի անվանումը «Ես չեմ սիրում, երբ ինձ ստում են» է[1]։

Երգի իմաստ խմբագրել

Պետրովայի կարծիքով՝ երգում նկատվում է մահվան առանձնացող սահմանումը։ Այստեղ չկա քաղաք բառի հստակ բառարանային իմաստ, բայց այն ունի մարդկանց բնակության վայրի իմաստ, փոխաբերական իմաստով «մրջնաբույնը» օգտագործվում է որպես քաղաք։ Այս երգում կան քաղաքային կյանքի տարրեր[2]։ Ելենա Շաջանովան ստեղծագործության մեջ տեսել է քաղաքի կերպարը, որը ճանաչվում է իր բնորոշ գծերի և միջավայրի շնորհիվ։ Այն նաև ներկայացված է բնական գյուղական կյանքի իմաստի հետ կապված այլաբանությամբ։ Մրջյունը նաև համարվում է ավանդական ֆոլկլորային կերպար․ դա միջատ է «որի սիմվոլիզմը որոշվում է հոգնակիության հիմնական նշանով»։ «Կմեռնի» բայը, որը հանդես է գալիս որպես մահվան ներկայացուցիչն, ունի նվազեցված էմոցիոնալ-ոճային երանգավորում[3]։

Սև ալբոմ խմբագրել

«Սև ալբոմի» երգացանկում երգը զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Վերջին ձայնագրություններ խմբագրել

Գոյություն ունի երգի երկու տարբերակ՝ 1990 թվականի գարնանը ձայնագրված ակուստիկ տարբերակ և սևագիր տարբերակ։ Ակուստիկը զբաղեցնում է 12-րդ, իսկ սևագիրը՝ 10-րդ հորիզոնականը։

Ձայնագրության մասնակիցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Виталий Калгин Виктор Цой и его КИНО. — Litres, 2020-08-04. — 579 с. — ISBN 978-5-457-89574-4
  2. С. А. Петрова. Городской текст в творчестве В. Р. Цоя // Вестник Российского университета дружбы народов. — 2014. — № 2. — С. 27.
  3. Е. И. Шаджанова. Эволюция семантики концепта смерти в рамках когнитивного уровня языковой личности Виктора Цоя // Вестник Костромского государственного университета им. Н. А. Некрасова. — 2016. — № 1. — С. 169.

Արտաքին հղումներ խմբագրել

«Муравейник» YouTube-ում