Ülker, թեթև սննդի արտադրությամբ զբաղվող թուրքական ընկերություն, որը մասնագիտացված է կրեկերների, թխվածքաբլիթների, թխվածքների, վաֆլիի, սուրճի, կաթնամթերքի, պաղպաղակի, ինչպես նաև զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ։ Ընկերությունը արտադրում է Cola Turka ապրանքանիշը[2]։ Ընկերությունը արտադրում է նաև մանկական սնունդ։ Հիմնադրվել է 1944 թվականին Ղրիմից ներգաղթած Սաբրի Յուլքերի կողմից։ Ներկայումս ընկերությունը մտնում է Յըլդըզ հոլդինգի կազմի մեջ։ Արտադրական գործընթացում միայն աշխատում է ավելի քան 30000 մարդ։ Ülker-ը ունի մասնաճյուղեր և ներկայացուցչություններ աշխարհի 111 երկրներում։ Հայաստանյան շուկայում Ülker-ը ներկայացված է 1995 թվականից[3][4]։ Առաջին անգամ արտահանում ընկերությունը իրականացրել է 1974 թվականից։ Հովանավորում է Ստամբուլի «Ֆեներբահչե Յուլքեր» բասկետբոլային ակումբին, ինչպես նաև Գալաթասարայ և Տրապզոնսպոր ֆուտբոլային ակումբներին։

Ülker
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, սնունդ արտադրող, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Երկիր Թուրքիա
Հիմնադրված1944
Լուծարվածսննդի արտադրություն
Գլխադասային գրասենյակՍտամբուլ, Թուրքիա
ՏարածաշրջանԵրկիր Ամբողջ աշխարհ
Պաշտ. լեզու(ներ)թուրքերեն
Տնօրենների խորհրդի նախագահՄուրատ Յուլքեր
տնօրենՄեհմեդ Թյութունջու
Վերադաս կազմակերպությունYıldız Holding?
ՊատկանելիությունYıldız Holding A.Ş.
Բյուջե 1.798 մլրդ (2011)[1]
Անձնակազմ8923 մարդ (2019)
ՀիմնադիրՍաբրի Ուլկեր
Կայքwww.ulker.com.tr

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ANNUAL REPORT 201» (PDF). Ülker. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  2. «Spots Air as Anti-American Feeling in Turkey Runs High» (անգլերեն). 08.01.2003. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Ülker — Ндхм Хг Яюлшу Цкюбмшу Уюкъкэ Опнхгбндхрекеи Рспжхх
  4. «Campbell to Sell Candy Maker Godiva To Turkish Firm» (անգլերեն). Dow Jones & Company, Inc. 2007 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ülker» հոդվածին։