«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությունը (ԵԱԺԴ կուսակցություն) հիմնականում Եվրոպական Միությունում գործող եվրոպական քաղաքական կուսակցություն է, որի կազմում ընդգրկված են Եվրոպայի թվով 60 ազգային ազատական կուսակցություններ։ Մինչև 2012 թ. նոյեմբերի 10-ը կուսակցությունը հայտնի էր որպես Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցություն (ԵԱԺԲ, ELDR)[3]: ԵԱԺԴ կուսակցությունն անդամակցում է «Ազատական ինտերնացիոնալ»-ին[4]։

«Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցություն
անգլ.՝ The Alliance of Liberals and Democrats for Europe Party
Изображение логотипа
ՏեսակԵվրոպական քաղաքական կուսակցություն և metaorganization?
ԱռաջնորդHans van Baalen?[1], Գրեմ Վաթսոն, Annemie Neyts-Uyttebroeck?, Werner Hoyer?, Uffe Ellemann-Jensen?, Willy De Clercq?, Colette Flesch?, Willy De Clercq? և Gaston Thorn?
Հիմնադրվածմարտի 26, 1976
Գաղափարախոսությունազատականություն, պահպանողական լիբերալիզմ և սոցիալական լիբերալիզմ
Քաղաքական հայացքցենտրիզմ
ՇտաբԲրյուսել, Բելգիա[2]
Միջազգային պատկանելությունԱզատական ինտերնացիոնալ
Եվրոպական խորհրդարան85
Կայքaldeparty.eu
 Alliance of Liberals and Democrats for Europe Party Վիքիպահեստում

1970-ականների ազգային քաղաքական կուսակցությունների ազատ համադաշնության հիմքով զարգացած ԵԱԺԴ կուսակցությունն այժմ հանդես է գալիս իբրև շահույթ չհետապնդող միասնական ասոցիացիա՝ գրանցված ըստ բելգիական օրենսդրության։

2010 թ. դրությամբ ԵԱԺԴ-ն ԵՄ-ի կառույցներում ներկայացված իր մեծությամբ չորրորդ համաեվրոպական քաղաքական կուսակցությունն է, ունի 67 ԵԽՊ և Եվրոպական հանձնաժողովի 5 անդամ։ ԵՄ 28 անդամ պետություններից հինգում պաշտոնավարում են ԵԱԺԴ-ին անդամագրված վարչապետներ՝ Քսավյե Բեթելը (ԺԿ) Լյուքսեմբուրգում, Շարլ Միշելը (ԲՇ) Բելգիայում, Տաավի Ռիյվասը (ԷԲԿ) Էստոնիայում, Միրո Ցերարը (ԱԿԿ) Սլովենիայում և Մարկ Ռուտեն (ԺԿԱԺ) Նիդեռլանդներում։

Նիկ Քլեգը (ԱԴ) Միացյալ Թագավորության փոխվարչապետի պաշտոնն է զբաղեցնում։ Կառավարության կազմում ազատականներ են ընդգրկված նաև ևս հինգ ԵՄ անդամ պետություններում՝ Խորվաթիայում, Չեխիայի Հանրապետությունում, Դանիայում, Ֆինլանդիայում և Լիտվայում։

2004 թ. հուլիսի 20-ից ԵԱԺԴ կուսակցությունն իբրև քաղաքական ուժ ներկայացված է Եվրախորհրդարանում՝ Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի խորհրդարանական խմբակցության միջոցով, որը ձևավորվել է Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության (ԵԺԿ) հետ համատեղ։ ԵԱԺԴ-ի խորհրդարանական խմբակցությունը ղեկավարում է Գի Վերհովստադտը, նախկինում՝ Բելգիայի վարչապետ։ Մինչ 2004 թ. Եվրոպական ընտրությունները կուսակցությունը միավորված էր Եվրոպայի ազատական, ժողովրդավարական և բարեփոխիչների կուսակցության (ԵԱԺԲ) խմբակցության հետ։ ԵԱԺԴ-ի երիտասարդական թևը Եվրոպայի ազատական երիտասարդությունն է (LYMEC). այն հիմնականում գործում է երիտասարդական և ուսանողական ազատական կազմակերպությունների հենքի վրա, սակայն իր կազմում ունի նաև ոչ մեծ թվով անհատ անդամներ։ LYMEC-ի առաջնորդը 2012 թ. մայիսին երկու տարով LYMEC-ի նախագահ ընտրված Յերոեն Դիպեմաատն է (ԺԿԱԺ, Նիդեռլանդներ)։ Կազմակերպությունն ունի 200.000 անդամ։

Կուսակցության առաջնորդը խմբագրել

ԵԱԺԴ կուսակցության առաջնորդը Սըր Գրեմ Վաթսոնն է (ԵԽՊ)։

Կառուցվածք խմբագրել

Վարչություն խմբագրել

ԵԱԺԴ կուսակցության ընթացիկ կառավարումն իրականացնում է նրա Վարչությունը հետևյալ կազմով[5]՝

Նախագահ խմբագրել

Փոխնախագահներ խմբագրել

Գանձապահ խմբագրել

ԵԱԺԴ խմբակցության ղեկավարներ խմբագրել

  • Գի Վերհովստադտ   ԵԽՊ (Բաց ՖԱԺ, Բելգիա), ԵԱԺԴ խմբակցության ղեկավար, Եվրախորհրդարան
  • Անն Բրասյըր   (ԺԿ, Լյուքսեմբուրգ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքի նախագահ (ԵԱԺԴ-ԵԽԽՎ)
  • Ֆլո Կլուկաս   (Ազատական ժողովրդավարներ, Միացյալ Թագավորություն), ԵԱԺԴ-ի խմբակցության ղեկավար, ԵՄ Տարածաշրջանների կոմիտե

Կուսակցության այլ պաշտոնյաներ խմբագրել

Առաջնորդներ խմբագրել

Համաեվրոպական ազատականության պատմությունը խմբագրել

Համաեվրոպական ազատականությունը հարուստ պատմություն ունի. այն սկիզբ է առել 1947 թ. ապրիլին «Ազատական ինտերնացիոնալի» հիմնադրումից։ 1976 թ. մարտին ստեղծվեց Եվրոպայի ազատական և ժողովրդավարական կուսակցությունների դաշնությունը, որն աստիճանաբար վերաճեց Եվրոպայի Ազատական, ժողովրդավարական և բարեփոխումների կուսակցության (ԵԱԺԲ)՝ Եվրախորհրդարանում համապատասխանաբար ներկայացվելով Եվրոպայի Ազատական, ժողովրդավարական և բարեփոխումների կուսակցության խմբակցության միջոցով։

Եվրոպական Միության ընդլայնման նախօրեին՝ 2004 թ. ապրիլի 30-ին Բրյուսելում կայացած արտահերթ համաժողովում, ԵԱԺԲ կուսակցությունն ըստ բելգիական օրենսդրության գրանցվեց որպես Եվրոպական քաղաքական կուսակցություն։

2004 թ. ԵԱԺԲ կուսակցությունը միավորվեց Եվրոպայի ժողովրդավարական կուսակցության հետ և կազմեց Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինքը (ԵԱԺԴ)՝ ներկայանալով Եվրախորհրդարանում ԵԱԺԴ խմբակցության միջոցով։ ԵԱԺԲ կուսակցությունն ընդունել է իր ներկայիս անվանումը 2012 թ. նոյեմբերի 10-ին՝ համաեվրոպական դաշինքի և խորհրդարանական խմբակցության ներդաշնակեցման նպատակով։

Եվրոպական խորհուրդ և Նախարարների խորհուրդ խմբագրել

Անդամ Պետություն Ներկայացուցիչ Պաշտոն Քաղաքական կուսակցություն Խորհրդի անդամ սկսած Լուսանկար
  Ռիյվաս, ՏաավիՏաավի Ռիյվաս Էստոնիայի վարչապետ Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն 26 մայիսի 2014  
  Ռիուտե, ՄարկՄարկ Ռիուտե Նիդեռլադների վարչապետ «Ժողովրդական կուսակցություն, ազատության և դեմոկրատիա» 14 հոկտեմբերի 2010  
  Բետել, ԿսավիեԿսավիե Բետել Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուքսեմբուրգի դեմոկրտական կուսակցություն 4 դեկտեմբերի 2013  
  Միշել, ՇառլՇառլ Միշել Բելգիայի վարչապետ Բարեփոխումների շարժում 11 հոկտոմբերի 2014  
  Ցերար, ՄիրոսլավՄիրոսլավ Ցերար Սլովենիայի վարչապետ Մոդեռն կենտրոնամետ կուսակցություն 18 սեպտեմբերի 2014  
  Սպիլիյա, ՅուհաՅուհա Սպիլիյա Ֆինլանդիայի վարչապետ Ֆինլանդիայի կենտրոնամետ կուսակցություն 29 մայիսի 2015  

Եվրահանձնաժողովի պատվիրակներ խմբագրել

Եվրոպական հանձնաժողովի 28 անդամներից 5-ը ԵԱԺԴ-ի անդամ կուսակցությունների ներկայացուցիչներն են.

Պետություն Պատվիրակ Պաշտոն Քաղաքական կուսակցություն Photo
 
Էստոնիա
AnsipԱնդրուս Անսիպ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրահանձնաժողովի պատվիրակ թվային միասնական շուկայի գծով Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն  
 
Շվեդիա
MalmströmՍեսիլիա Մալմստրյոմ Եվրահանձնաժողովի պատվիրակ առևտրի գծով Շվեդիայի ազատական ժողովրդական կուսակցություն  
 
Սլովենիա
BulcՎիոլետա Բուլկ Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրահանձնաժողովի պատվիրակ էներգիայի միության գծով Սլովենիայի Արդի կենտրոնամետ կուսակցություն  
 
Չեխիայի հանրապետություն
JourováՎերա Յուրովա Եվրահանձնաժողովի պատվիրակ արտադրության, սպառողների և գենդերային հավասարության գծով ԱՆՈ 2011  
 
Դանիա
VestagerՄարգրեթ Վեսթգեր Եվրահանձնաժողովի պատվիրակ մրցակցության գծով Դանիայի սոցիալ-ազատական կուսակցություն  

Անդամ կուսակցություններից ընտրված ներկայացուցիչներ խմբագրել

Եվրոպական կառույցներ խմբագրել

 
Գի Վերհովստադտ
Կազմակերպություն Կառույց Տեղերի թիվը
  Եվրոպական Միություն Եվրոպական հանձնաժողով
5 / 28
  Եվրոպական Միություն Եվրոպայի խորհուրդ
(Կառավարության ղեկավարներ)
6 / 28
  Եվրոպական Միություն ԵՄ խորհուրդ
(Մասնակցություն կառավարմանը)
10 / 28
  Եվրոպական Միություն Եվրախորհրդարան
48 / 751
  Եվրոպայի խորհուրդ Խորհրդարանական վեհաժողով
28 / 318

Եվրոպական Միության անդամ երկրների ազգային խորհրդարաններ խմբագրել

 
Մարկ Ռիուտե
 
Տաավի Ռիյվաս
 
Մարգրեթ Վեստագեր
 
Նիկ Քլեգ
Երկիր Մարմին Տեղերի թիվը Անդամ կուսակցություններ
  Ավստրիա Ազգային խորհուրդ
9 / 183
ՆԵՈՍ
  Բելգիա Ներկայացուցիչների պալատ
Ստորին պալատ
34 / 150
ԲՇ, Բաց ՖԱԺ
Սենատ
Վերին պալատ
13 / 60
ԲՇ, Բաց ՖԱԺ
  Բուլղարիա Ազգային ժողով
38 / 240
ԻԱՇ
  Խորվաթիա Սաբոր
16 / 151
ԽԺԿ, ԻԺՎ
  Չեխիա Պատգամավորների պալատ
47 / 200
ԱՆՈ 2011
  Դանիա Ֆոլկետինգ
64 / 175
Ազատականներ, ԱԱ
  Էստոնիա Պետական խորհուրդ
57 / 101
ԷԲԿ, ԷԿԿ
  Ֆինլանդիա խորհրդարան
58 / 200
ԿԿ, ՇԺԿ
  Գերմանիա Բունդեստագ
0 / 631
ԱԴԿ
  Իռլանդիա Դոյլ Էրեն
Ստորին պալատ
20 / 166
ՖՖ
սենատ
Վերին պալատ
14 / 60
ՖՖ
  Իտալիա Պատգամավորների պալատ
Ստորին պալատ
0 / 630
ԱԻ, Իտալիայի արմատականներ
Հանրապետության սենատ
Վերին պալատ
0 / 315
ԱԻ, Իտալիայի արմատականներ
  Լիտվա Սեյմ
39 / 141
ԱՇ, ԱԿ
  Լյուքսեմբուրգ ներկայացուցիչների պալատ
13 / 60
ԴԿ
  Նիդերլանդներ ներկայացուցիչների պալատ
Ստորին պալատ
53 / 150
ԱԺԺԿ, Դ66
Սենատ
Վերին պալատ
21 / 75
ԱԺԺԿ, Դ66
  Ռումինիա Ներկայացուցիչների պալատ
Ստորին պալատ
22 / 412
ԱԲԿ
Սենատ
Վերին պալատ
6 / 176
ԱԲԿ
  Սլովենիա Ազգային ժողով
40 / 90
ԱԿԿ, ԱԲԴ
  Իսպանիա Իսպանիայի ներկայացուցիչների կոնգրես
Ստորին պալատ
15 / 350
ՄԱԺ, ԿԺՄ
Սենատ
Վերին պալատ
10 / 266
ՄԱԺ, ԿԺՄ
  Շվեդիա Ռիկսդագ
41 / 349
ԿԿ, ԱԺԿ
  Միացյալ Թագավորություն Համայնքների պալատ
Ստորին պալատ
8 / 650
Ազատական դեմոկրատներ
Լորդերի պալատ
Վերին պալատ
105 / 793
Ազատական դեմոկրատներ

Ազգային խորհրդարաններ՝ Եվրոպական Միությունից դուրս խմբագրել

Երկիր Մարմին Տեղերի թիվը Անդամ կուսակցություններ
  Անդորրա Գլխավոր խորհուրդ
8 / 28
ԱԱԿ
  Ադրբեջան Ազգային ժողով
0 / 125
Մուսավաթ
  Վրաստան Խորհրդարան
17 / 150
Հանրապետական, ԱԴ[6][7]
  Իսլանդիա Ալթինգ
6 / 63
ՊԱ
  Հայաստան ՀՀ Ազգային ժողով
7 / 131
ՀԱԿ
  Մոլդովա Խորհրդարան
13 / 101
ՄԱԿ
  Չեռնոգորիա Ժողով
1 / 81
ՄԱԿ
  Նորվեգիա Ստորտինգ
9 / 169
Նորվեգիայի ազատական կուսակցություն
  Շվեյցարիա Ազգային խորհուրդ
Ստորին պալատ
31 / 200
ԱԺԿ․ Ազատականներ
Կանտոնների խորհուրդ
Վերին պալատ
12 / 46
ԱԺԿ․ Ազատականներ

Անդամ կուսակցություններ խմբագրել

Երկիր կամ Տարածաշրջան Կուսակցություն Պատգամավորներ
  Ավստրիա ՆԵՈՍ – Նոր Ավստրիա և Ազատական ֆորում
1 / 18
  Բելգիա (Dutch) Բաց Ֆլամանդական ազատականներ և ժողովրդավարներ
3 / 12
  Բելգիա (French) Բարեփոխումների շարժում
3 / 8
  Բուլղարիա Իրավունքների և ազատությունների շարժում
4 / 17
  Բուլղարիա Ազգային շարժում հանուն կայունության և առաջընթացի
0 / 17
  Խորվաթիա Խորվաթիայի ժողովրդական կուսակցություն – Ազատական ժողովրդավարներ
1 / 11
  Խորվաթիա Խորվաթիայի սոցիալ-ազատական կուսակցություն
0 / 11
  Խորվաթիա Իստրիայի ժողովրդավարական ժողով
1 / 11
  Կիպրոս Միացյալ ժողովրդավարներ
0 / 6
  Չեխիա ԱՆՈ 2011
4 / 21
  Դանիա Դանիայի սոցիալ-ազատական կուսակցություն
1 / 13
  Դանիա Ազատականներ – Դանիայի ազատական կուսակցություն
2 / 13
  Էստոնիա Էստոնիայի կենտրոնամետ կուսակցություն
1 / 6
  Էստոնիա Էստոնիայի բարեփոխումների կուսակցություն
2 / 6
  Ֆինլանդիա Կենտրոնամետ կուսակցություն
3 / 13
  Ֆինլանդիա Ֆինլանդիայի շվեդական ժողովրդական կուսակցություն
1 / 13
  Ֆինլանդիա
  Ալանդյան կղզիներ
Ալանդյան կենտրոն
0 / 13
  Գերմանիա Ազատ ժողովրդավարական կուսակցություն
3 / 96
  Հունաստան Դրասի
0 / 21
  Իռլանդիա Ֆիաննա Ֆոյլ
1 / 11
  Իտալիա Իտալիայի արմատականներ
0 / 73
  Իտալիա Արժեքների Իտալիա
0 / 73
  Լատվիա Լատվիայի զարգացում
0 / 8
  Լիտվա Աշխատանքային կուսակցություն
1 / 11
  Լիտվա Լիտվայի Ազատության միություն
0 / 11
  Լիտվա Լիտվայի Հանրապետության ազատականների շարժում
2 / 11
  Լյուքսեմբուրգ Ժողովրդավարական կուսակցություն
1 / 6
  Նիդերլանդներ Դեմոկրատներ 66
4 / 26
  Նիդերլանդներ Ժողովրդական կուսակցություն հանուն ազատության և ժողովրդավարության
3 / 26
  Լեհաստան Ժողովրդավարական կուսակցություն – demokraci.pl
0 / 51
  Պորտուգալիա Հողի կուսակցություն
2 / 21
  Սլովենիա Արդի կենտրոնամետ կուսակցություն
0 / 8
  Սլովենիա Ալենկա Բրատուշեկի դաշինք
0 / 8
  Սլովենիա Քաղաքացիական ցանկ
0 / 8
  Սլովենիա Սլովենիայի ազատական ժողովրդավարություն
0 / 8
  Սլովենիա Զարես – Սոցիալ-ազատականներ
0 / 8
  Իսպանիա Կատալոնիայի ժողովրդավարական կոնվերգենցիա
1 / 54
  Շվեդիա Կենտրոնամետ կուսակցություն
1 / 20
  Շվեդիա Ազատական ժողովրդական կուսակցություն
2 / 20
  Միացյալ Թագավորություն Ազատական ժողովրդավարներ
1 / 73

ԵՄ-ից դուրս խմբագրել

  Անդորրա

  Հայաստան

  Ադրբեջան

  Բելառուս

  Վրաստան

  Իսլանդիա

  Kosovo

  Մոլդովա

  Չեռնոգորիա

  Նորվեգիա

  Ռուսաստան

  Սերբիա

  Շվեյցարիա

  Ուկրաինա

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. VVD-prominent Hans van Baalen (60) overleden (նիդերլ.)
  2. Contact
  3. «European Liberal Democrats change party name to ALDE Party | ALDE Party». Eldr.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 17-ին.
  5. «Members of the Bureau | ALDE Party». Aldeparty.eu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  6. «Members of Faction». Parliament.ge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «Members of Faction». Parliament.ge. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել