«Լևոն Զ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Լևոն Զ''' Լուսինյան (1340–1399, Փարիզ), Հայոց թագավոր Կիլիկիայում 1374-1375–ին։ Ջիվանի և ...
 
No edit summary
Տող 1.
[[Image:Bust Leon V of Armenia.jpg|200px|right|thumb|Լևոն Զ]]
'''Լևոն Զ''' [[Լուսինյաններ|Լուսինյան]] (1340–1399, [[Փարիզ]]), Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1374-1375–ին։ Ջիվանի և Սուլթանի որդի Լևոնը ծնվել է Կիլիկիայում։ Խուսափելով [[Կոստանդին Դ]]–ի հալածանքներից՝ 1344–ին Սուլթանը իր որդիների հետ ապաստանել էր [[Կիպրոս]]ում։ Հայոց գահին Լևոնին հրավիրեց ունիթոռների կուսակցությունը՝ [[Կոստանդին Ե]]–ի դավադրական սպանությունից հետո։ Սեպտեմբերի 14–ին Լևոնը ժամանեց [[Սիս]] մայրաքաղաքը և ութ ամիս անց Ս.Սոփիայի մայր տաճարում լատինական ծեսով օծվեց թագավոր, ապա իշխանների դժգոհությունը մեղմելու համար՝ նաև հայկական ծեսով։ Սակայն Լևոնը իր լատինամոլ քաղաքականությամբհարուցեց ոչ միայն հայերի, այլև շրջակա մահմեդական պետությունների դժգոհությունը։ [[Եգիպտոս]]ի սուլթան Մելիք Աշռաֆի զորքերը 1375–ի հունվարի 5–ին պաշարեցին Սիսը։ Սովից ու հիվանդություններից նեղված Լևոնը ապրիլի 22–ին հաշտություն խնդրեց և Հալեպի ամիրայից կյանքի ապահովության երաշխիք ստանալով՝ բերդը հանձնեց թշնամուն։ Լևոնը իր ընտանիքի, կաթողիկոսի և շուրջ 20 հայ մեծամեծների հետ գերեվարվեց Կահիրե։ Լևոնի խոստովանահայր Հովհաննես Դարդելի ջանքերով, Կաստիլիայի Հովհան I և Արագոնի Պեդրո IV թագավորների միջնորդությամբ 1382–ի սեպտեմբերին Լևոնը գերությունից ազատվեց և մեկնեց Եվրոպա։ 1383–ի ամռանը նա հասավ Կաստիլիա, որի թագավորը Լևոնին պագևեց Մադրիդ, Վիլյարեալե, Անդուխար քաղաքները և խոստացավ օգնել նրան Կիլիկիայի գահը վերստանալու համար։ Արագոնի և Կաստիլիայի թագավորությունները ձգտում էին Լևոնին օգտագործել՝ Մերձավոր Արևելքում իրենց ազդեցությունն ընդարձակելու համար։ Լևոնը տասնմեկ տարի շարունակ շրջագայեց և դիմեց եվրոպական արքունիկներին՝ նրանցից օգնություն ստանալու ապարդյուն հույսով։ Կյանքի վերջին տարիներին Լևոնը ապից Փարիզի Սենտ–Օուեն պալատում, որը նրան 1384–ին հատկացրել էր Ֆրանսիայի Կառլոս VI թագավորը։
{{կաղապար:աղբյուր|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
[[Category:Հայոց արքաներ]]
 
[[fr:Léon VI d'Arménie]]
[[ru:Левон V Лузиньян, Король Армении]]
[[sv:Levon VI]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Զ» էջից