«Արտաշես Դ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
չNo edit summary
Տող 1.
{{wikify}}
 
'''Արտաշես Գ''' (ծն. և մահվան թթ. անհայտ), Հայոց թագավոր 422-428–ին։ Հայ [[Արշակունիներ|Արշակունի]] հարստության վերջին ներկայացուցիչը, [[Վռամշապուհ]] թագավորի որդին։ Սասանյան թագավոր Վռամ V, երկյուղելով հայ նախարարներից, վարել է զուսպ, հանդուրժող քաղաքականություն և նախարարների խնդրանքով պարսկական գերիշխանության ներքո գտնվող Հայաստանում թագավոր նշանակել Արտաշես Գ–ին։ Սակայն Վռամ V կամեցել է վերացնել Հայոց թագավորությունը, Հայաստանը կցել [[Պարսկաստան]]ին, ամրապնդել տերության սահմանները՝ ընդդեմ [[Բյուզանդիա]]յի։ Ըստ հայ մատենագիրների, Արտաշես Գ լինելով անփորձ ու զեխ կյանքի հակված պատանի, հարուցել է նախարարների դժգոհությունը։ Նրանք Վռամից պահանջել են գահազրկել Արտաշեսին։ Վռամը Տիզբոնում դատական ատյանի է կանչել Հայոց թագավորին և կաթողիկոսին։ Արտաշեսը թեև հերքել է իր դեմ հարուցած ամբաստանությունները, բայց գահազրկվել է։ Հայաստանը դարձել է մարզպանություն, և բռնագրավվել են [[Արշակունիներ|Արշակունյաց]] արքունի գանձերը։
[[Category:Հայոց արքաարքաներ]]