«Լևոն Ե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ. '''Լևոն Ե''' (1310-1342), Հայոց թագավոր Կիլիկիայում 1320–ից։ Հաջորդել է հոռը՝ Օշինին։ Թագավորի անչափահասո...
 
No edit summary
Տող 1.
'''Լևոն Ե''' (1310-1342), Հայոց թագավոր [[Կիլիկիա]]յում 1320–ից։ Հաջորդել է հոռը՝ [[Օշին Ա]]ին։–ին։ Թագավորի անչափահասության պատճառով սկզբում երկիրը կառավարել են խնամակալ իշխանները, որոնցից կարևոր դեր է խաղացել Կոռիկոս բերդի տեր Օշինը։ 1329–ին Լևոնի հրամանով սպանվեցին նրա՝ լատինամոլ քաղաքականությունն ընդդիմացող Ալիս թագուհին, Օշին պայլը, նրա եղբայր [[Կոստանդին]] սպարապետը և ուրիշներ, որոնք մեղադրվեցին արքունի բերդեր յուրացնելու մեջ։ Լևոնը ամուսնացավ Կիպրոսի Հենրիկոս Բ թագավորի այրու հետ, սպանված հայ իշխանների կալվածներն ու պաշտոնները տվեց լատինացի իշխանների՝ հուսալով նրանց միջամտությամբ օգնություն ստանալ եվրոպական պետություններից։ Լևոնի նոր բանակցություններն արևմտաեվրոպական պետությունների հետ դիտելով թշնամական գործողություն, [[Եգիպտոս]]ի սուլթանության և Հալեպի ամիրայի զորքերը 1335–ին և 1336–ին վերստին ասպատակեցին Կիլիկիան։ 1337–ին Լևոնի խնդրանքով ստորագրվեց հաշտություն. Կիլիկիայի հարավ–արևելյան շրջանները և Այաս նավահանգստային քաղաքը անցան Եգիպտոսին։ Լևոնը պարտավորվեց չդաշնակցել Արևմուտքի պետություններին։ Լևոնը ճիշտ չգնահատեց միջազգային քաղաքական իրադրությունը, իր լատինամոլությամբ ավելի սրեց պայքարը ունիթոռների և հակաունիթոռների միջև, ջլատեց երկրի ուժերը՝ արագացնելով երկրի անկումը։ Լևոնը հանկարծամահ եղավ՝ առանց ժառանգ թողնելու, որից հետո ընդհատվեց Ռուբինյան–Հեթումյան տոհմի արական ճյուղը։
{{կաղապար:աղբյուր|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
[[Category:Հայոց արքա]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լևոն_Ե» էջից