«Աշոտ Դ Քաջ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Աշոտ Դ''' (ծն. թ. անհայտ–1040), Հայոց թագավոր 1022–ից։ [[Գագիկ Ա]]–ի որդին ։ Իշխանությանը տիրանալու հավանականությամբ 1020–ին ապստամբել է ավագության իրավունքով գահը ժառանգած եղբոր՝ [[Հովհաննես–Սմբատ]]ի դեմ։ Օգնական զորք ստանալով [[Վասպուրական]]ի թագավոր Սենեքերիմից՝ պաշարել է [[Անի]]ն։ Ճակատամարտում հաղթել է եղբորը։ Հայ իշխանի միջնորդությամբ 1022–ին հաշտություն է կնքվել, որով Հովհաննես–Սմբատը թագավորելու էր Անիում և շրջակա գավառներում, իսկ Աշոտ Դ՝ [[Պարսկաստան]]ին և [[Վրաստան]]ին սահմանակից գավառներում։ Հաշտությունից հետո էլ եղբայրների միջև շարունակվել է պայքարը։ Աշոտ Դ օգնություն է ստացել նաև [[Բյուզանդիա]]յի կայսր [[Վասիլ II]] կողմից։
{{կաղապար:աղբյուր|#Հայկական Սովետական Հանրագիտարան}}
[[Category:Հայոց արքա]]