«Անաբապտիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ робот добавил: bg:Анабаптизъм
չNo edit summary
Տող 1.
{{wikify}}
'''Անաբապտիզմ''' (հուն. ανάβαπτίξω – կրկին մկրտում եմ)`, կրկնակնունքներ, Ռեֆորմացիայի առավել արմատական աղնդավորական հոսանքներից մեկի հետևորդները Արևմտյան և Կենտրոնական [[Եվրոպա|Եվրոպայում]], XVI դ.: Անաբապտիզմի սոցիալական բազան քաղաքային պլեբեյությունն էր, գյուղացիությունը, բյուրգերականության արմատական խավերը: Պահանջվում էր կրկին մկրտվել հասուն տարիքում Անաբապտիզմի համայնքի մեջ ընդունվելիս, մերժում [[եկեղեցի|եկեղեցական]] բոլոր կազմակերպություններն ու հիերարխիան, սրբապատկերները, խորհուրդը, ժշտում հոգեվոր և աշխարհիկ իշխանությունների անհրաժեշտությունը, հրաժարում հարկ վճարելուց, հրաժարում զինվորական ծառայությունից և հասարակական պաշտոն զբաղեցնելուց: Նրանք քննադատում էին հարստությունն ու սոցիալական անհավասարությունը, քարոզում ունեցվածքի ընդհանրություն: Անաբապտիստները հավատում էին “[[Հիսուս Քրիստոս|Քրիստոսի]] արքայության” հազարամյա հաստատմանը: Այդ ուսմունքն ըստ էության սոցիալական բողոք էր ֆեադալական կարգերի դեմ: Անաբապտիստները սերում էին արմատական-միստիկական աղանդից ([[ցուիկաույան քարոզիչներ|ցուիկաույան քարոզիչները]] [[Թյուրինգիա|Թյուրինգիայում]], [[սակրամենտիստներ|սակրամենտիստները]]` [[Նիդերլանդներ|Նիդերլանդներում]]) և ամենից վաղ տարածվեցին [[Գերմանիա|Գերմանիայում]], որտեղ ստացան [[Մյունցեր|Թ. Մյունցերի]] աջակցությունը, և [[Ցյուրիխ|Ցյուրիխում]] ([[Շվեյցարիա]]): Նրանք 1524-1525 թթ. Մասնակցեցին Գյուղացիական պատերազմին [[Գերմանիա|Գերմանիայում]]: Գյուղացիական պատեազմից և [[Շվեյցարիա|Շվեյցարիայում]] Անաբապտիստների պարտությունից հետո այդ շարժման կենտրոնը տեղափոխվեց Հյուսիսային [[Նիդերլանդներ]] և [[Վեսֆալիա]], հատկապես` [[Մյունստեր]], որտեղ Անաբապտիստները գրավեցին իշխանությունը ([[Մյունստերիան կոմունա 1534-35]]): Վերջինիս անկումից հետո անաբապտիզմը տարրալուծվեց մի շարք ինքնուրույն հոսանքների, որոնցից անդիմադրողականների աղանդները սկզբնավորեցին [[բապտիստներ|բապտիստների]] հերձվածը: