«Մարտական ակումբ (ֆիլմ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ | հայերեն անվանում = Մարտական ակումբ | բնօրինակ անվանում = Fight Club | պատկե...»:
(Տարբերություն չկա)

20:23, 29 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ


«Մարտական ակումբ» (անգլ.՝ Fight Club) ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Ֆինչերն է: Ֆիլմը հիմնված է Չակ Պալանիկի համանուն վեպի վրա:

Մարտական ակումբ
անգլ.՝ Fight Club
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
{{{2}}} Գերմանիա
Ժանրֆլեշբեք ֆիլմ, դրամա, թրիլեր, վեպի էկրանավորում և հոգեբանական թրիլեր ֆիլմ
ԹեմաԱլտեր էգո
ՀիմքՄարտական ակումբ
Թվական1999
ԼեզուԱնգլերեն
ՌեժիսորԴեյվիդ Ֆինչեր
ՊրոդյուսերՌոս Գրեյսոն Բելլ
Չեն Չաֆին
Արտ Լինսոն
Սցենարի հեղինակՉակ Պալանիկ (վեպ)
Ջիմ ՈՒլս (սցենար)
ԴերակատարներԷդվարդ Նորթոն
Բրեդ Փիթ
Հելենա Բոնեմ Քարթեր
ՕպերատորՋեֆ Քրոնենվեթ
ԵրաժշտությունThe Dust Brothers
Ջոն Քինգ
Մայքլ Սիմպսոն
ՄոնտաժJames Haygood?
Պատմվածքի վայրԼոս Անջելես
Նկարահանման վայրԼոս Անջելես
Կինոընկերություն20th Century Fox
Regency Enterprises
Linson Films
Տևողություն139 րոպե
Բյուջե$63 000 000
Շահույթ$37 030 102 (ԱՄՆ)
MPAA վարկանիշ
IMDbID 0137523
Պաշտոնական կայքէջ
 Fight Club Վիքիպահեստում

Սյուժե

Ֆիլմում Էդվարդ Նորթոնը խաղում է անանուն պատմողի` դիմազրկված քաղքենու, որը դժգոհ է իր կյանքից: Նա օճառ արտադրող Թայլեր Դուրդենի (Բրեդ Փիթ) հետ ստեղծում է «Մարտական ակումբ» ընդհատակյա կազմակերպությունը: Պատմողը աշխատում է մեքենաշինական ձեռնարկության գրասենյակում՝ շատ ժամանակ անցկացնելով գործուղումներում: Ազատ ժամանակ նա կահավորում է իր բնակարանը: Նա կարծում է՝ մի քանի գնումներից հետո այլևս ոչնչի կարիքը չի ունենա: Պատմողը տառապում է անքնությունից: Դեղի փոխարեն բժիշկը խորհուրդ է տալիս նրան զբաղվել սպորտով և կատակելով առաջարկում այցելել ձվերի քաղցկեղով հիվանդ տղամարդկանց ժողովը՝ տեսնելու նրանց, ովքեր իսկապես տառապում են: Այնտեղ գլխավոր հերոսը ծանոթանում է Բոբի հետ, իսկ հետո՝ Մարլա Սինգերի (Հելենա Բոնեմ Քարթեր) հետ: Վերջինս կարծում էր, որ մահանալ կարելի է յուրաքանչյուր վայրկյանին. ողբերգությունն այն է, որ դա տեղի չի ունենում: Պատմողը և Մարլան փորձում են դասակարգել իրենց խմբերն այնպես, որ չհանդիպեն իրար: Սակայն «կրկնորդի» հետ հանդիպումը հանում է հերոսին հավասարակշռությունից, և նրա մոտ նորից վերադառնում է անքնությունը: Հերթական գործուղումից վերադառնալիս հերոսը ինքնաթիռում ծանոթանում է Թայլեր Դուրդենի հետ, որը օճառ էր արտադրում և վաճառում: Օդանավակայանից իր տուն հասնելով՝ Պատմողը հայտնաբերում է, որ իր բնակարանը ամբողջովին քանդվել է ուժեղ պայթյունից: Ինչ-որ մի բան հուշում է հերոսին, որ նա կարող է զանգել Թայլերին և աջակցություն ստանալ նրա կողմից: Հետագայում նրանք բարերից մեկի նկուղում հիմնադրում են մարտական ակումբ:

Մի անգամ Մարլան ընդունում է քնաբերի վտանգավոր քանակ և զանգահարում Պատմողին: Լսափողը վերցնում է Թայլերը: Վերջինս բերում է նրան իր մոտ և մտնում սեռական կապի մեջ: Թայլերի գլխավորությամբ մարտական ակումբը վերածվում է «Ջախջախում» նախագծի, որն իրագործում էր վանդալության ավելի ու ավելի ավերիչ գործողություններ՝ զոմբիացող հասարակության դեմ մղվող պայքարի կարգախոսների ներքո: Նախագծի ակտիվ զարգացումը և պատճառած վնասները վախեցնում են գլխավոր հերոսին, որը աստիճանաբար հեռանում է դրանից: Վեճից և ավտովթարից հետո Թայլերը հեռանում է Պատմողի կյանքից: Երբ Բոբը (նա նույնպես մտել էր այդ ակումբի կազմի մեջ և դարձել էր «Ջախջախում» նախագծի մասնակիցներից մեկը) մահանում է հանձնարարության կատարման ժամանակ, գլխավոր հերոսը փորձում է վերջ տալ այդ քայքայիչ գործունեությանը: Նա բոլոր խոշոր քաղաքներում հայտնաբերում է մարտական ակումբներ, և դրանց մասնակիցները նրան Թայլեր էին անվանում: Մարլայի հեռախոսազանգը վկայեց Պատմողի ենթադրությունը, որ Թայլերը հենց ինքն է (ավելի ճիշտ՝ alter ego): Նրա աչքերի առաջ հայտնվում է Թայլերը, որը բացատրում է, որ ինքը տիրում է Պատմողի մարմնին այն ժամանակ, երբ նա քնած է: Հերոսը պարզում է, որ Թայլերը որոշել է քանդել խոշոր ֆինանսային ձեռնարկությունները: Նա դիմում է ոստիկաններին և պարզում, որ վերջիններս նույնպես «Ջախջախում» նախագծի անդամներ են: Հերոսը ինքն է փորձում վնասազերծել պայթուցիկը՝ պահված ձեռնարկություններից մեկի գրասենյակում: Նրան փորձում է խանգարել Թայլերը: Հերոսը վերջապես հասկանում է, որ Թայլերի և իր մոտ նույն մարմինն է, և օգտվելով դրանից՝ դնում է ատրճանակը իր բերանի մեջ և կրակում: Փամփուշտը վնասում է Պատմողի այտը, իսկ Թայլերին՝ սպանում:


Դերերում


Ստեղծումը

Պրոդյուսեր Ռոս Բելլը առաջարկել էր դերասան Ռասսել Քրոուին խաղալ Թայլեր Դուրդենի դերը: Պրոդյուսեր Արտ Լինսոնը, որը միացել էր նախագծին ավելի ուշ, առաջարկեց Բրեդ Փիթին: Քանի որ Արտ Լինսոնը գլխավոր պրոդյուսերն էր, 20th Century Fox ստուդիան ընտրեց Բրեդ Փիթին: Վերջինս «Ծանոթացեք, Ջո Բլեք» ֆիլմի ձախողումից հետո նոր ֆիլմ էր փնտրում: Ստուդիան վստահ էր, որ «Մարտական ակումբ» ֆիլմը մեծ հաջողություն կունենա, և պայմանագիր կնքեց Բրեդ Փիթի հետ՝ առաջարկելով նրան $17.5 միլիոն: Անանուն պատմողի դերում ստուդիան ցանկանում էր տեսնել այնպիսի դերասանների, ինչպիսիք են Մեթ Դեյմոնը և Շոն Փենը: Դեյվիդ Ֆինչերը այդ դերի համար առաջարկեց Էդվարդ Նորթոնին՝ հիմնվելով վերջինիս խաղի վրա «Ժողովուրդն ընդդեմ Լարի Ֆլինթի» ֆիլմում: Մնացած ստուդիաները Նորթոնին առաջարկում էին գլխավոր դերեր «Տաղանդավոր պարոն Ռիփլին» և «Մարդը լուսնի վրա» ֆիլմերում: 20th Century Fox ստուդիան առաջարկեց Նորթոնին $2.5 միլիոն աշխատավարձ: Վերջինս միանգամից չէր կարող ընդունել այդ առաջարկը, քանի որ նա պետք է խաղար Paramount Pictures ստուդիայի ֆիլմերից մեկում: Նորթոնը Paramount ստուդիայի հետ պարտավորություն ստորագրեց, ըստ որի նա պետք է խաղար այդ ստուդիայի ֆիլմերից մեկում ցածր աշխատավարձով (Նորթոնը կատարեց պարտականությունը՝ խաղալով «Իտալական աշխատանքը» ֆիլմում): Մարլա Սինգերի դերի համար պրոդյուսերները առաջարկում էին Քորթնի Լավին և Վայնոնա Ռայդերին: Ստուդիան ցանկանում էր տեսնել այդ դերում նաև Ռիզ Ուիզերսփունին, սակայն Ֆինչերը մերժեց՝ պատճառաբանելով, որ նա շատ երիտասարդ է այդ դերի համար: Նա ընտրեց Հելենա Բոնեմ Քարթերին՝ հիմնվելով վերջինիս դերի վրա «Աղավնու թևերը» ֆիլմում: Նկարահանման ժամանակ Ֆինչերը օգտագործում էր Super 35 ֆորմատը: Նա որպես օպերատորի վարձեց Ջեֆ Քրոնենվեթին: Վերջինիս հայրը՝ Ջորդան Քրոնենվեթը, Օտարը 3 ֆիլմի օպերատորն էր, սակայն թողեց աշխատանքը Պարկինսոնի հիվանդության պատճառով:


Նոմինացիաներ


Հղումներ