«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ»–ի խմբագրումների տարբերություն

Ինստիտուտը հիմնվել է 1956 թվականին ըստ [[ԳԱԱ]]-ի նախաձեռնության և [[ՀՍՍՀ]] կառավարության հատուկ որոշմամբ: Մինչ 1990 վերջերը ինստիտուտն ունեցել է 7000 հոգի աշխատակազմ, և տեղեկատվական համակարգերի նախագծման և զարգացման ոլորտում համարվել երկրորդը Խորհրդային Միության կազմում:
 
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը (ԵրՄՄԳՀԻ) հիմնադրվել է 1956թ.: Նրա գործունեության հիմնական ուղղություններն են եղել էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (ԷՀՄ), համալիրների, ինչպես նաև ընդհանուր և հատուկ նշանակության ավտոմատ կառավարման համակարգերի մշակումը և ներդրումը տնտեսության մեջ:Ինստիտուտը իր երկարամյա գործունեության ընթացքում մշակել և ներդրել է չորս սերնդի ԷՀՄ-ներ, համալիրներ և ավտոմատ կառավարման համակարգեր: Հայաստանի անկախության ձեռքբերումից հետո ԵրՄՄԳՀԻ-ն իր գիտատեխնիկական ներուժն ուղղել է հանրապետության խնդիրների լուծմանը և կուտակել է կառավարման և ինֆորմացիոն համակարգերի նախագծման ու ներդրման մեծ փորձ: Ինստիտուտում այսօր աշխատում են հաշվողական համակարգերի, մաթեմատիկական ապահովության և էլեկտրոնիկայի բարձր որակավորմամբ մասնագետներ: ԵրՄՄԳՀԻ աշխատանքների ներկայիս հիմնական ուղղություններն են` Լայն կիրառման ինֆորմացիոն համակարգերի և ավտոմատ կառավարման համակարգերի նախագծում և ներդրում, Մասնագիտացված համալիրների տեխնիկական միջոցների ղեկավարման ավտոմատացում, Անալիտիկ ինֆորմացիոն-ղեկավարման համակարգերի նախագծում և ներդրում, Ավտոմատացման միջոցների շարժական և ստացիոնար իրագործման տիպային համալիրների նախագծում և մատակարարում, Հատուկ սարքավորումների նախագծում և մատակարարում, Հատուկ նշանակության ռադիոէլեկտրոնային տեխնիկայի վերանորոգում և մոդեռնիզացում:<ref>{{cite journal|title=ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ ''Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems'')|journal=2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ ''Proceedings of ArmTech Congress 2007'')|date=Հուլիսի 4-7, 2007|author=[[Արման Քուչուկյան]]|location=[[Սան Ֆրանցիսկո]], ԱՄՆ|language=անգլերեն}}</ref>
Հայաստանի անկախությունից հետո, 1991 թվականին, կենտրոնացված պլանավորումը կանգ է առել և բոլոր պատվեները կանգ են առել: Ճկունությանն ավելացնելու համար, ինստիտուտը բաժանվել է երեք մասի՝
*[[Երևանի ավտոմատ կառավարման համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ]] (ԵրԱԿՀԳՀԻ) (150 հոգի)
*Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ (ԵրՄՄԳՀԻ) (350 հոգի)
*Փորձարարական գործարան<ref>{{cite journal|title=ԵրՄՄԳՀԻ՝ 50 տարի համակարգիչների և տեղեկատվական համակարգերի նախագծման և մշակման գծում (անգլերեն՝ ''Yerevan Computer Research and Development Institute: 50 years in Design and Development of Computers and Information Systems'')|journal=2007 թվականի ԱրմԹեք Կոնգրեսի տեղեկագիր (անգլերեն՝ ''Proceedings of ArmTech Congress 2007'')|date=Հուլիսի 4-7, 2007|author=[[Արման Քուչուկյան]]|location=[[Սան Ֆրանցիսկո]], ԱՄՆ|language=անգլերեն}}</ref>
 
{{անավարտ}}
Անանուն մասնակից