«Պյութագորաս»–ի խմբագրումների տարբերություն

Հետ է շրջվում 909384 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.34.254.94 (քննարկում)
(Հետ է շրջվում 909384 խմբագրումը, որի հեղինակն է՝ 212.34.254.94 (քննարկում))
[[zh:毕达哥拉斯]]
[[zh-yue:畢達哥拉斯]]
Պյութագորաս (մոտ 569 - 475 Մ.Թ.Ա., հունարեն՝ Πυθαγόρας), անտիկ մաթեմատիկոս և փիլիսոփա, առավելապես հայտնի է իր անվամբ կոչված Պյութագորասի թեորեմով: Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգի քառալուսին հավասար է էջերի քառակուսիների գումարին:
 
 
 
 
Հայտնի լինելով որպես «Թվերի հայր»՝ Պյութագորասը ազդեցիկ հետք է թողել Մ.Թ.Ա. 6-րդ դարի փիլիսոփայական և կրոնական ուսմունքներում։ Քանի որ լեգենդներն ու այլ նմանատիպ պատմությունները մշուշում են նրա կատարած աշխատանքը նույնիսկ ավելի շատ, քան այլ մինչսոկրատեսյան փիլիսոփաներինը՝ անհնար է հավաստիորեն խոսել Պյութագորասի կյանքի և ուսման մասին։ Պյութագորասը և նրա աշակերտները հավատում էին, որ ամենը կապված է մաթեմատիկայի հետ, և կարծում էին որ ամեն ինչ կարող է կանխագուշակվել և չափվել ցիկլերի օգնությամբ:
 
 
 
Պյութագորասը ծնվել է Սամոս կղզում, Փոքր Ասիայի ափի մոտ, Պիթայիսի և Մնեսարքոսի որդին էր։ Հույն մեծ մաթեմատիկոսը ապրել է մեր թվարկությունից առաջ 580-500թթ.
Երիտասարդ տարիքում, Պոլիկրատեսի դաժան կառավարությունից փախչելու նպատակով լքել է հարազատ քաղաքը,մեկնելով Հարավային Իտալիայում գտնվող Կրոտոն քաղաք։
Երիտասարդ հասակում ճանապարհորդել է Եգիպտոսում, 12 տարի ապրել է Բաբելոնում, որտեղ քրմերից սովորել է աստղագիտություն և աստղագուշակությոն : Այնուհետև իր հայրենիքում որոշ ժամանակ ապրելուց հետո տեղափոխվում է Սիցիլիա և այնտեղ հիմնում իր հանրահայտ պյութագորասյան դպրոցը:Այդ դպրոցը հսկայական ավանդ ունեցավ մաթեմատիկայի և
 
աստղագիտության զարգացման գործում : Պյութագորասն ինքը կատարեց բազմաթիվ հայտնագործություններ :
 
 
 
Շատ հեղինակներ նաև ճանաչում են նրա հանդիպումները Հին Եգիպտոսի և Բաբելոնի փիլիսոփաների հետ մինչև շարժվելը արևմուտք՝ այս ճանապարհորդությունները նշված են հույն փիլիսոփաների կողմից գրված Պյութագորասի շատ կենսագրականներում։
Սամոսից դեպի Կրոտոն տեղաշարժի ընթացքում Պյութագորասը ստեղծում է գաղտնի կրոնական ընկերություն
Պյութագորասը ձեռնամուխ է լինում Կրոտոնի մշակութային կյանքի բարեփոխմանը, հորդորելով քաղաքացիներին կրթվել և իր շուրջը ստեղծելով հետևորդների բարձրակարգ օղակ։ Այս մշակութային կենտրոնը առաջնորդվում է շատ խիստ օրենքներով։ Նրա դպրոցը բաց է լինում հավասարապես տղամարդկանց և կանանց համար։ Նրանք, ովքեր միանում են Պյութագորասի ներքին շրջանին, կոչում են իրենց մաթեմատիկոսներ։
 
 
Նրանք ապրում են դպրոցում, հրաժարվում են իրենց սեփականությունից և սնվում են միայն բանջարեղենային կերակրով։ Հարևան տարածքներում բնակվող ուսանողները նույնպես թույլատրվում էին այցելել Պյութագորասի դպրոց։ Կոչվելով ակուսմատիկոսներ, այս աշակերտներին թույլատրվում էր օգտագործել միս և ունենալ սեփականություն։
Ըստ Յամբլիխոսի, պյութագորացիները վարում են կազմակերպված կյանք, կազմված կրոնական դասերից, սովորական կերակրից, վարժություններից, ընթերցանությունից և փիլիսոփայական հետազոտություններից։ Երաժշտությունը համարվում էր այս կյանքի տարրական կազմակերպչական գործոնը՝ աշակերտները կանոնավոր կերպով միասին երգում էին օրհներգեր նվիրված Ապոլլոնին, օգտագործում էին քնարը հոգու և մարմնի հիվանդություններ բուժելու նպատակով և քնից առաջ ու հետո հիշողությունը վարժեցնելու նպատակով բանաստեղծություններ էին ասում:
Պյութագորասի թեորեմը, որը կրում է իր անունը, հայտնի էր ավելի վաղ Միջագետքում, Հին Եգիպտոսում և Հնդկաստանում:
Արդյոք Պյութագորասը ինքն է ապացուցել այդ թեորեմը, հայտնի չէ, քանի որ անտիկ աշխարհում ընդունված էր նշել ուսուցչի անունը իր աշակերտների կատարած հայտնագործությունների համար։ Թեորեմի հետ Պյութագորասի անվան կապը ամենավաղը հայտնվել է իր մահվանից 5 դար անց, Ցիցերոնի և Պլուտարքոսի աշխատություններում: ê³Ï³ÛÝ Ï³Ý µ³½Ù³ÃÇí ϳñÍÇùÝ»ñ, áñ »րկար ժամանակ կարծում էին , որ մինչև Պյութագորասը այդ թեորեմը հայտնի չէր: Հետագայում պարզվել է, որ այդ հանրահայտ թեորեմը արդեն կար բաբելոնյան տեքստերում, որոնք գրվել էին
 
 
 
 
 
 
 
 
Պյութագորասից 1200 տարի առաջ: Այն մասին, որ 3,4,5, կողմերով եռանկյունը ուղղանկյուն եռանկյուն է, գիտեին եգիպտացիները 2000 տարի մ.թ.ա.: Հավանական է, եգիպտացիները օգտագործում էին այդ հարաբերությունը շենքեր կառուցելիս ՝ ուղիղ անկյունը պահպանելու համար: Դարերի ընթացքում Պյութագորասի թեորեմի ապացուցման 150-ից ավելի տարբերակներ են տրվել:
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
äÛáõó•áñ³ëÇ Ã»áñ»ÙÇ ûñÇݳÏ`
 
Դիցուք ABC-ն A ուղիղ անկյունով ուղղանկյուն եռանկյուն է: A գագաթից տանենք AD բարձրությունը: ADC և ABC եռանկյունները նման եռանկյուններ են ըստ երկու անկյունների: Նմանապես BAD եռանկյունը նման է ABC եռանկյանը:
Մտցնենք հետևյալ նշանակումները
 
 
Ստացանք
 
 
ինչը համարժեք է
 
 
Տեղադրելով կստանանք
 
Կամ
, ինչն էլ պահանջվում էր ապացուցել:
 
Պյութագորասը մեծ իմաստասեր էր: Նա թողել է բազմաթիվ իմաստություններ, որոնք անչափ ուսանելի են մեզ համար:
 
Կատարիր հանճարեղ գործ`չխոստանալով հանճարեղություն:
Մեծ գիտություն<<Երջանիկ ապրելը>> կայանում է նրանում,որ պետք է ապրել միայն ներկայում:
Ընկերությունը հենց հավասարությունն է:
Եթե կարող ես լինել արծիվ,մի ձգտիր դառնալ առաջինը`ագռավների մեջ:
Երկու մարդկանց մեջ,ովքեր ունեն նույն ուժը,ուժեղ է նա,ով ճիշտ է:
Գտիր քեզ ընկեր:Դու չես կաող լինել երջանիկ միայնակ:Երջանկությունը երկուսի պարգևն է:
Ինչքան էլ կարճ լինեն բառերը,միևնույն է նրանք պահանջում են ամենալուրջ մտածողություն:
Լռիր կամ ասա լռությունից ավելի լավ ինչ-որ բան:
Մի քննարկիր ոչինչ երեխաների,կանանց և ժողովրդի հետ:
Մի դատիր անձիդ բարձրության մասին,քո ստվերով`մայրամուտի ժամանակ:
Արթնանալով առավոտյան`հարցրու ինքդ քեզ`ինչ պետք է անեմ:Իսկ երեկոյան`քնելուց առաջ`ինչ արեցի:
Ինչ էլ որ քո մասին մտածեն…Արա այն,ինչ մտածում ես,որ արդարացի է:Եղիր միանման անտարբեր`քննադատության ու գովեստի հանդեպ:
Կատակը`աղի նման,պետք է չափի մեջ օգտագործել: